ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2022 թվականի N 628-Ա
ԺԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Վարդանյանին 2022 թվականի հունիսի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Նիկոտին պարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ժաննա Զաքարյանի և Նաիրա Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 3
Երևան