ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2022 թվականի N 646-Ա
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի` Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական հոբելյանական 25-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 14-ից 19-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի և Արթուր Բաղդասարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 7
Երևան