ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2022 թվականի N 656-Ա
ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՂ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի համար Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման 2021-2025 թվականների համագործակցության շրջանակի իրականացման ռազմավարական ծրագրավորման նպատակով ստեղծել Հայաստան Միավորված ազգերի կազմակերպություն համատեղ ղեկավար կոմիտե:
2. Հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. հունիսի 8-ի
N 656-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՂ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (համանախագահող)
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող (համանախագահող) (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համակարգող քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ
Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներ (համաձայնությամբ)