Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2022 թվականի N 657-Ա

 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ)` առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Վահան Քերոբյանի, Արմեն Սիմոնյանի, Աշոտ Մուրադյանի և Հարություն Ազգալդյանի` Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 8

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.2022
N 657-Ա
Որոշում