ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2022 թվականի 666-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի հունիսի 21-ից 23-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 9
Երևան