Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1301-Ա

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը:

2. Թույլատրել Դատական դեպարտամենտին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների կատարումը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքները` 7487500 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ արժեքով, ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 6-ի

N 1301-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Գնման առարկայի             |Աշխատանքային նախագծի|Աշխատանքային    |

|ը/կ|անվանումը                  |Գիրք 2-ի Ծավալաթերթ-|նախագծի Գիրք 2-ի|

|   |                           |նախահաշվով սահմանված|Ծավալաթերթ-     |

|   |                           |գումարը (դրամ)      |նախահաշվից      |

|   |                           |                    |առանձնացված     |

|   |                           |                    |և  անհետաձգելի  |

|   |                           |                    |համարվող        |

|   |                           |                    |աշխատանքների    |

|   |                           |                    |գումարը (դրամ)  |

|___|___________________________|____________________|________________|

|1. |ՀՀ վերաքննիչ քաղաքացիական  |16084940 (տասնվեց   |7487500 (յոթ    |

|   |դատարանի վարչական շենքի    |միլիոն ութսունչորս  |միլիոն չորս     |

|   |աշխատասենյակների ձևափոխման |հազար ինը հարյուր   |հարյուր ութսուն-|

|   |և  սանհանգույցների նորոգման|քառասուն)           |յոթ հազար հինգ  |

|   |աշխատանքներ                |                    |հարյուր)        |

|___|___________________________|____________________|________________|

|   |Ընդամենը                   |                    |7487500         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2021
N 1301-Ա
Որոշում