ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2022 թվականի N 667-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԺԱՄԱԿՈՉՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին 2022 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրով նախատեսվող աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվելու են «Բարեփոխումների պատուհան» ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 10
Երևան