Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2022 թվականի N 678-Ա

 

ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի հունիսի 20-24-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Կարլսռուե և Օֆենբուրգ)` Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Սարգսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Կարլսռուե և Օֆենբուրգ) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. հունիսի 13

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2022
N 678-Ա
Որոշում