ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2022 թվականի N 884-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Քանաքեռավան, 30-րդ թաղամաս 1 հասցեում գտնվող` 3,295,828 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 31,8 քառ. մետր մակերեսով ՕԿՋ, 7,5 քառ. մետր մակերեսով չոր խուցը, 30,2 քառ. մետր մակերեսով ՕԿՋ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.04266 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` համագործակցելով Քանաքեռավան համայնքի ղեկավարի հետ` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի
Երևան