Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2022 թվականի N 904-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ամրացված հինգ միավոր տրանսպորտային միջոցը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` պետական գույքի կառավարման կոմիտե)` հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման` պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 17-ի

N 904-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը      |Պետական  |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական|Հաշվե-   |

|ը/կ|             |համարա-  |ման    |    (VIN)        |արժեքը   |կշռային  |

|   |             |նիշը     |տարե-  |                 |(դրամ)   |արժեքը   |

|   |             |         |թիվը   |                 |         |(դրամ)   |

|___|_____________|_________|_______|_________________|_________|_________|

|1. |Volkswagen   |020LL60  |2009   |WVWZZZ1KZ9M142537| 8330,000|        0|

|   |Jetta 1.6    |         |       |                 |         |         |

|___|_____________|_________|_______|_________________|_________|_________|

|2. |Volkswagen   |010LL60  |2009   |WVWZZZ1KZ9M143110| 8330,000|        0|

|   |Jetta 1.6    |         |       |                 |         |         |

|___|_____________|_________|_______|_________________|_________|_________|

|3. |Volkswagen   |030LL60  |2015   |XW8ZZZ5NZFG110763|17000,000| 3000,000|

|   |Tiguan 1.4   |         |       |                 |         |         |

|___|_____________|_________|_______|_________________|_________|_________|

|4. |Mercedes-Benz|016LL60  |2006   |WDD2211561A044864|34672,827|        0|

|   |S350L        |         |       |                 |         |         |

|___|_____________|_________|_______|_________________|_________|_________|

|5. |Mercedes-Benz|077CD61  |2016   |WDD2221331A297983|27669,000|14387,880|

|   |S350L TD     |         |       |                 |         |         |

|   |4MATIC       |         |       |                 |         |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2022
N 904-Ա
Որոշում