ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2022 թվականի N 695-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. հունիսի 16-ի
N 695-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի համանախագահ)
Ազգային ժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի համանախագահ` համաձայնությամբ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը և «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի աշխատանքները համակարգող տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` ժամանակակից արվեստի ոլորտը համակարգող տեղակալ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Ոստիկանության պետի տեղակալ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)