Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2022 թվականի N 702-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2022 թվականի հունիսի 22-24-ը ներառյալ գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք` հունիսի 22-23-ը, Պատրաս` 23-24-ը ներառյալ)` Կիպրոսի Հանրապետության նախագահական հանձնակատարի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, համագործակցության հարցեր քննարկելու, եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքելու և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2022
N 702-Ա
Որոշում