01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունը «օրենսգրքերի» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-170-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2022 թվական: