Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՏՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 1002-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՏՐԱՆՇ-1, ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացում չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը` անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ` հետևյալ հիմնավորումներով`

1) Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը.

2) Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարման.

3) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված սույն կետում նշված ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը` էապես կրճատելով երթևեկության տևողությունն և նվազեցնելով խցանումները:

2. Նախքան Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը` կատարել գույքերի նախնական ուսումնասիրում` սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):

3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը` Երևանի քաղաքապետը.

2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հունիսի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են`

ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքերի տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» N 200-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 30-ի

N 1002-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՏՐԱՆՇ-1 ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Վարչական  |Կադաստրային     |Գույքի հասցեն                        |

|ը/կ|շրջանը    |ծածկագիրը       |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|1. |Շենգավիթ  |01-011-0060-0109|Արշակունյաց պողոտա 39/12             |

|___|__________|________________|_____________________________________|

|2. |Շենգավիթ  |01-011-1494-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|3. |Շենգավիթ  |01-011-0055-0116|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|4. |Շենգավիթ  |01-011-0055-0117|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|5. |Շենգավիթ  |01-011-0055-0118|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|6. |Շենգավիթ  |01-011-0055-0143|Արշակունյաց պողոտա 25/1              |

|___|__________|________________|_____________________________________|

|7. |Շենգավիթ  |01-011-1491-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|8. |Շենգավիթ  |01-011-0062-0002|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|9. |Շենգավիթ  |01-011-0062-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|10.|Շենգավիթ  |01-011-1490-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|11.|Շենգավիթ  |01-011-0054-0094|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|12.|Շենգավիթ  |01-011-0054-0095|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|13.|Շենգավիթ  |01-011-0054-0089|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|14.|Շենգավիթ  |01-011-0054-0127|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|15.|Շենգավիթ  |01-011-0054-0169|Արշակունյաց պողոտա 28/27             |

|___|__________|________________|_____________________________________|

|16.|Շենգավիթ  |01-011-0054-0085|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|17.|Շենգավիթ  |01-011-0054-0084|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|18.|Շենգավիթ  |01-011-0054-0083|Կաշեգործների փողոց 468 տան մոտ Ա/Տ   |

|___|__________|________________|_____________________________________|

|19.|Շենգավիթ  |01-011-0054-0143|Կաշեգործների փողոց 468/2 բնակելի տուն|

|___|__________|________________|_____________________________________|

|20.|Շենգավիթ  |01-011-0054-0144|Կաշեգործների փողոց 468 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|21.|Շենգավիթ  |01-011-0054-0081|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|22.|Շենգավիթ  |01-011-1487-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|23.|Շենգավիթ  |01-011-0066-0136|Կաշեգործների փողոց 462 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|24.|Շենգավիթ  |01-011-0066-0132|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|25.|Շենգավիթ  |01-011-0066-0131|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|26.|Շենգավիթ  |01-011-0066-0130|Կաշեգործների փողոց 468/1 բնակելի տուն|

|___|__________|________________|_____________________________________|

|27.|Շենգավիթ  |01-011-0066-0127|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|28.|Շենգավիթ  |01-011-0066-0126|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|29.|Շենգավիթ  |01-011-0066-0170|Կաշեգործների փողոց 448 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|30.|Շենգավիթ  |01-011-0066-0171|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|31.|Շենգավիթ  |01-011-0066-0125|Կաշեգործների փողոց 446 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|32.|Շենգավիթ  |01-011-0066-0120|Կաշեգործների փողոց 438 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|33.|Շենգավիթ  |01-011-0066-0134|Կաշեգործների փողոց 472 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|34.|Շենգավիթ  |01-011-0066-0133|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|35.|Շենգավիթ  |01-011-0066-0129|Կաշեգործների փողոց 452 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|36.|Շենգավիթ  |01-011-0066-0128|Կաշեգործների փողոց 450 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|37.|Շենգավիթ  |01-011-0066-0208|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|38.|Շենգավիթ  |01-011-0066-0124|Կաշեգործների փողոց 444 բնակելի տուն  |

|___|__________|________________|_____________________________________|

|39.|Շենգավիթ  |01-011-1486-0002|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|40.|Շենգավիթ  |01-011-1486-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|41.|Շենգավիթ  |01-011-0067-0019|Կույբիշևի  18/1                      |

|___|__________|________________|_____________________________________|

|42.|Շենգավիթ  |01-011-0067-0020|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|43.|Շենգավիթ  |01-011-1465-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|44.|Շենգավիթ  |01-011-0090-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|45.|Շենգավիթ  |01-011-0066-0166|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|46.|Շենգավիթ  |01-011-0066-0137|Կաշեգործների փողոց 480               |

|___|__________|________________|_____________________________________|

|47.|Շենգավիթ  |01-011-0066-0167|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|48.|Շենգավիթ  |01-011-0066-0164|Կաշեգործների փողոց 478               |

|___|__________|________________|_____________________________________|

|49.|Շենգավիթ  |01-011-0067-0031|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|50.|Շենգավիթ  |01-011-0066-0123|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|51.|Շենգավիթ  |01-011-0066-0121|Կաշեգործների փողոց 442               |

|___|__________|________________|_____________________________________|

|52.|Շենգավիթ  |01-011-0066-0119|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|53.|Շենգավիթ  |01-011-0066-0117|Կաշեգործների փողոց 436               |

|___|__________|________________|_____________________________________|

|54.|Շենգավիթ  |01-011-0054-0122|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|55.|Շենգավիթ  |01-011-0054-0080|Կաշեգործների փողոց 269               |

|___|__________|________________|_____________________________________|

|56.|Կենտրոն   |01-006-0702-0234|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|57.|Կենտրոն   |01-006-1151-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|58.|Կենտրոն   |01-006-0712-0004|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|59.|Կենտրոն   |01-006-0712-0030|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|60.|Կենտրոն   |01-006-0992-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|61.|Կենտրոն   |01-006-0712-0065|Էջմիածնի հին խճուղի 109              |

|___|__________|________________|_____________________________________|

|62.|Կենտրոն   |01-006-0712-0053|Էջմիածնի հին խճուղի 109              |

|___|__________|________________|_____________________________________|

|63.|Կենտրոն   |01-006-0712-0023|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|64.|Կենտրոն   |01-006-0711-0403|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|65.|Կենտրոն   |01-006-0711-0394|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|66.|Կենտրոն   |01-006-0711-0395|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|67.|Կենտրոն   |01-006-0986-0001|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|68.|Կենտրոն   |01-006-0712-1027|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|69.|Կենտրոն   |01-006-0708-0016|                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|70.|Կենտրոն   |01-006-0708-0018|Էջմիածնի հին խճուղուն հարող տարածքի  |

|   |          |                |հողամաս                              |

|___|__________|________________|_____________________________________|

|71.|Կենտրոն   |01-006-0708-0052|Ծովակալ Իսակովի պողոտա 15/9          |

|___|__________|________________|_____________________________________|

|72.|Կենտրոն   |01-006-0708-0051|Ծովակալ Իսակովի պողոտա 13/17         |

|___|__________|________________|_____________________________________|

|73.|Կենտրոն   |01-006-0708-0029|Ծովակալ Իսակովի պողոտա 13/6          |

|___|__________|________________|_____________________________________|

|74.|Մալաթիա-  | 01-007-1432-000|                                     |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|75.|Մալաթիա-  |01-007-0510-0001|                                     |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|76.|Մալաթիա-  |01-007-0510-0008|Ծովակալ Իսակովի պողոտա 12/1          |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|77.|Մալաթիա-  |01-007-0510-0005|Դալմայի այգիներում գտնվող հողամաս    |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|78.|Մալաթիա-  |01-007-0510-0003|Դալմայի այգիներում գտնվող հողամաս    |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|79.|Մալաթիա-  |01-007-0510-0006|Դալմայի այգիներում գտնվող հողամաս    |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|80.|Մալաթիա-  |01-007-1362-0001|Դալմայի այգիներում գտնվող հողամաս    |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|81.|Մալաթիա-  |01-007-0511-0001|                                     |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|82.|Մալաթիա-  |01-007-1364-0001|                                     |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|83.|Մալաթիա-  |01-007-0512-0001|Դալմայի այգիներում գտնվող հողամաս    |

|   |Սեբաստիա  |                |                                     |

|___|__________|________________|_____________________________________|

|84.|Մալաթիա-  |01-007-0512-0130|Դալմայի այգիներում գտնվող 267 հողամաս|

|   |Սեբաստիա  |                |                                     |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2022
N 1002-Ա
Որոշում