Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2022 թվականի N 750-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ նիստերը գումարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.06.2022
N 750-Ն
Որոշում