Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԽԱՉԻԿ ԲԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2022 թվականի N 767-Ա

 

ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԽԱՉԻԿ ԲԵԿՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի օգնական Խաչիկ Բեկյանին 2022 թվականի հուլիսի 11-13-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Սիմիդյանի և Խաչիկ Բեկյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Գայանե Գաբրիելյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 1

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.07.2022
N 767-Ա
Որոշում