Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2022 թվականի N 774-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հուլիսի 7-9-ը Վրաստան գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. հուլիսի 4-ի

N 774-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ ֆինանսների նախարար (07.07.2022 թ.-

                         08.07.2022 թ.)

                         

    Ռ. Բադասյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

    Վ. Հովհաննիսյան    - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (07.07.2022 թ.-

                         08.07.2022 թ.)

 

    Օ. Ալավերդյան      - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների

                         քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության

                         վարչության պետ (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)

 

    Կ. Ալավերդյան      - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման

                         և աուդիտորական գործունեության կարգավորման,

                         հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ

                         (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային

                         հսկողության վարչության պետ

 

    Ն. Զեյնալյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական

 

    Խ. Բդոյան          - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման

                         վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից

                         (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)

 

    Վ. Բադալյան        - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման

                         վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից

                         (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)

 

    Հ. Վարդերեսյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների

                         կազմակերպման և վարչատնտեսական ապահովման

                         վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից

 

    Ա. Մելքոնյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների

                         կազմակերպման և վարչատնտեսական ապահովման

                         վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.07.2022
N 774-Ա
Որոշում