ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2022 թվականի N 1053-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 14-րդ, 16-րդ հոդվածներով և 24.1-ին հոդվածի 1-ին մասով, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված և կոմիտեի տնօրինությանը հանձնված 55 անվանում հիմնական միջոցները, որպես մեկ գույքային միավոր (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի հունիսի 6-ի (գնահատման պահ) դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 2,955.7 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդ.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր.
4) սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված մասնավորեցման մասին պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 14-ի
N 1053-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ` ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
.____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Չափի|քա-|Գնահատված |
|ը/կ| |միա-|նա-|շուկայական |
| | |վորը|կը |արժեքը (դրամ)|
|___|_________________________________________|____|___|_____________|
|1. |Մահճակալի պահարան |հատ |50 |12,638.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|2. |Մոնիթոր` մոր և պտղի համար MMP-01 |հատ |1 |2,004.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|3. |Ֆետալ մոնիթոր Brattle-101 |հատ |1 |3,028.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|4. |Բժշկական ինետոր` ագիոգրաֆիայի համար |հատ |1 |3,565.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|5. |Ջերմավիզր Ռադուգա Z/N 8801021 |հատ |1 |11,436.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|6. |Մոնիթոր` Ռետ GDR VNT 91-41 |հատ |1 |2,955.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|7. |Ապարատ Կոլին SGC 014001 |հատ |4 |204,995.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|8. |Մոնիթոր Պոսկարդ M 1351A |հատ |1 |2,849.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|9. |Էլեկտրամամոգրաֆ EMG EES-12 |հատ |1 |3,879.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|10.|Ֆրանսիական վարագույր` կախիչով |հատ |16 |8,008.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|11.|Դիալեզի ապարատ GOSPEL |հատ |5 |1,850,000.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|12.|Լվացքի մեքենա Bosch |հատ |1 |3,471.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|13.|Օդի կոմպրեսոր Մոտկա NOVALR |հատ |1 |22,200.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|14.|Թթվածնի գեներատոր NOVALR |հատ |1 |22,200.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|15.|Բարձր ճնշման կոմպրեսոր 2PS2B-85 |հատ |1 |22,200.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|16.|Միկրոանալիզատոր ԱՊ-215 |հատ |1 |3,567.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|17.|Անալիզատոր-մոդել AN SA 1400 |հատ |1 |22,200.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|18.|Սարքավորում 10-տեղանոց |հատ |1 |37.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|19.|Բոգի կոմպրեսոր և զտման ֆիլտր BOGE S15 |հատ |1 |9,280.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|20.|Նևրոլոգիական սարքավորում Դանտեկ |հատ |1 |17,511.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|21.|Ապարատ Digiflame |հատ |1 |34,166.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|22.|Արհեստական երիկամի ապարատ Drake vilok |հատ |2 |148,000.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|23.|Արտրոսկոպիկ ուսումնական կոմպլեկտ |հատ |1 |15,910.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|24.|Արհեստական երիկամի ապարատ Bakster |հատ |1 |66,026.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|25.|Հարիչ |հատ |1 |36,178.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|26.|Ապարատ ԷԿԳ (արտ.) |հատ |1 |14,236.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|27.|Ապարատ ԷԿԳ (ԱՄՆ) |հատ |1 |12,527.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|28.|Լազերային մոդել 250Z |հատ |1 |5,298.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|29.|Էնդոմկրատներ |հատ |12 |7,541.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|30.|NKTM-40010/04` յուղով |հատ |1 |6,038.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|31.|Էլեկտրասրտագրիչ EKTS-01 |հատ |3 |4,829.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|32.|Սրտամոնիթոր SM-4211S |հատ |2 |10,597.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|33.|Անզգայացման ապարատ |հատ |1 |20,809.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|34.|Ֆիկսացիայի ապարատ |հատ |2 |5,954.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|35.|Տրոկարների հավաքածու |հատ |12 |6,690.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|36.|Արհեստական երիկամի ապարատ Bakster |հատ |5 |60,297.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|37.|Բաջի ապարատ HL-1200 |հատ |1 |9,620.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|38.|Մոնիթորային համակարգ |հատ |1 |27,478.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|39.|Ռենտգեն ապարատ RUM-20 |հատ |2 |13,436.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|40.|Ապարատ EDR-750-15 |հատ |1 |22,658.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|41.|Վիրաբուժական մոնիթոր |հատ |1 |7,109.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|42.|Ապարատ Էնդոտոմ |հատ |3 |6,284.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|43.|Ապարատ Ռոմանտիկա |հատ |1 |9,223.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|44.|ՊՎԷՄ Էլեկտրոնիկա |հատ |1 |4,584.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|45.|Ուրետրական համակարգ-սեղանիկ |հատ |1 |34,166.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|46.|Ռենտգեն ապարատ TURD-800 |հատ |1 |36,884.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|47.|Սպեկտաֆոտոմետր Becman |հատ |1 |8,454.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|48.|Մոնիթոր |հատ |1 |3,623.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|49.|Էլեկտրաէնցեֆալոգրաֆ |հատ |1 |21,134.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|50.|Անալիզատոր հունգարական |հատ |1 |2,702.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|51.|Ապարատ սորբտիոն |հատ |2 |7,514.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|52.|ESK կրոսպեկտ 400E |հատ |1 |23,871.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|53.|Ռենտգեն ապարատ մամոգրաֆ |հատ |1 |15,272.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|54.|Ռենտգեն ապարատ EOP |հատ |1 |15,910.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
|55.|Համակարգիչ VM |հատ |1 |2,648.0 |
|___|_________________________________________|____|___|_____________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | |161| 2,955,689.0 |