Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՐԻԿ ԲՈՇՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱՐԻԿ ԲՈՇՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ ...

30.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   30.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 29.07.2022 թիվ 874-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 851-Ա

 

ԳԱՐԻԿ ԲՈՇՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը`

1. Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գարիկ Բոշյանին 2022 թվականի հուլիսի 28-30-ը ներառյալ գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա)` Կենտրոնական Ասիայի, ԱՊՀ երկրների և այլ պետությունների նախագահների գործերի կառավարիչների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Գարիկ Բոշյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.07.2022
N 851-Ա
Որոշում