ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2022 թվականի N 844-Ա
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2022 թվականի հուլիսի 26-31-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ)` «Ասիայի երեխաներ» խորագրով միջազգային մարզական խաղերին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 19
Երևան