ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2022 թվականի N 853-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2022 թվականի հուլիսի 25-29-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա` հուլիսի 25-27-ը և հուլիսի 28-29-ը ներառյալ, Լիմասոլ` հուլիսի 27-28-ը)` կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը, Կիպրոսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սփյուռքի հարցերի շուրջ երկկողմ հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև պետական մարմինների և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 21
Երևան