Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2022 թվականի N 876-Ա

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-17-ը գործուղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն (Սարաևո)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վահե Հովհաննիսյանի` Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մարտին Գալստյանի` Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.07.2022
N 876-Ա
Որոշում