ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2022 թվականի N 846-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-257-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. հուլիսի 20-ի
N 846-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի |Իրավական |Իրավական ակտի |Իրավական |Իրավական |
|ը/կ|վերնագիրն ու |ակտի նախա-|ընդունման |ակտի նախա-|հիմքը |
| |տեսակը |գիծը ներ- |առնչությամբ |գծի ներկա-| |
| | |կայացնելու|իրականացվող |յացման կամ| |
| | |ժամկետը |միջոցառումների|ընդունման | |
| | | |ֆինանսական |համար | |
| | | |ապահովման |պատասխա- | |
| | | |աղբյուրը |նատու | |
| | | | |պետական | |
| | | | |կառավարման| |
| | | | |համակարգի | |
| | | | |մարմնի | |
| | | | |անվանումը | |
|___|_________________|__________|______________|__________|__________|
|1. |«Հայաստանի |2022 |Ֆինանսավորում |ՀՀ պետական|ՀՀ հարկա- |
| |Հանրապետության |թվականի |չի պահանջվում |եկամուտ- |յին օրենս-|
| |կառավարության |սեպտեմբերի| |ների |գրքի 78-րդ|
| |2021 թվականի |3-րդ | |կոմիտե |հոդվածի |
| |սեպտեմբերի 16-ի |տասնօրյակ | | |5.1-ին, |
| |N 1481-Ն որոշման | | | |99-րդ հոդ-|
| |մեջ փոփոխություն-| | | |վածի 2.1 |
| |ներ և լրացումներ| | | |-ին մասեր |
| |կատարելու մասին» | | | |և 181-րդ |
| |ՀՀ կառավարության | | | |հոդվածի |
| |որոշման նախագիծը | | | |3-րդ մասի |
| |ՀՀ վարչապետի | | | |3-րդ կետ |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
._____________________________________________________________________.