Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2022 թվականի N 877-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` 2022 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. հուլիսի 29-ի

N 877-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Հարությունյան  - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի

ղեկավար (պատվիրակության ղեկավար)

 

    Հ. Պողոսյան        - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի

                         ղեկավարի օգնական

 

    Ն. Խաչատրյան       - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի

                         արարողակարգի բաժնի խորհրդական` կառուցվածքային

                         ստորաբաժանումներում առանձին գործառույթներ

                         համակարգող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.07.2022
N 877-Ա
Որոշում