Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ Ծ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2022 թվականի N 1462-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի «զ» պարբերության և 7-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Մ 1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին - Լանջիկ հատվածի վերակառուցումն ապահովելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի` սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարման գոտու սահմաններում ներառված օտարվող հատվածների (այսուհետ` օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագրի իրագործումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը.

2) ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առևտրի շրջանառությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կավելանան աշխատատեղեր, կզարգանա ենթատարածաշրջանային տրանսպորտային ցանցը.

3) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ այդ տարածքներն անհրաժեշտ են դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու համար:

2. Հաստատել հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.

2) օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1-ն է.

3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

i

4) օտարվող սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2.1-ին կետով հաստատված N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.

i

5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի 22

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1462-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

.__________________________________________________________________.

|NN |Մարզը          |Համայնքը/բնակավայրը   |Կադաստրային ծածկագիրը  |

|ը/կ|               |                      |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|1  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0257-0017       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|2  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0257-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|3  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0259-0004       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|4  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0259-0003       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|5  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0257-0016       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|6  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0258-0023       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|7  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0259-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|8  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0749-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|9  |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0272-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|10 |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0750-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|11 |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0258-0020       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|12 |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0258-0017       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|13 |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0258-0018       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|14 |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0605-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|15 |Արագածոտն      |Թալին համայնք, Ակունք |02-007-0234-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|16 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0346-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|17 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0554-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|18 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0345-0350       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|19 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0345-0021       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|20 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0345-0026       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|21 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0345-0029       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|22 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0762-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|23 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0324-0055       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|24 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0519-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|25 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0307-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|26 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0309-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|27 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0511-0001       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|28 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0304-0117       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|29 |Արագածոտն      |Թալին համայնք,        |02-069-0015-0020       |

|   |               |Մաստարա համայնք       |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|30 |Շիրակ          |Անի համայնք, Լանջիկ   |08-044-0119-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|31 |Շիրակ          |Անի համայնք, Լանջիկ   |08-044-0119-0002       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|32 |Շիրակ          |Անի համայնք, Լանջիկ   |08-044-0550-0001       |

|   |               |բնակավայր             |                       |

|___|_______________|______________________|_______________________|

|33 |Շիրակ          |Անի համայնք, Լանջիկ   |08-044-0118-0007       |

|   |               |բնակավայր             |                       |

.__________________________________________________________________.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1462-Ն որոշման

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2022
N 1462-Ն
Որոշում