Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

05.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 110.3. Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի օգտագործման, բազմացման, ներմուծման և հավաստագրման պահանջների խախտումը

 

 1. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի և տնկանյութի ձևերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, տարածքում օգտագործումը և բազմացումը առաջին անգամ արձանագրելիս`

առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո` 18 ամսվա ընթացքում, խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում`

տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից յոթնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

 2. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակի ներմուծումն առանց սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերի`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով:

3. Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը չհավաստագրելու դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով:

4. Սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև վաթսունհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկից մինչև յոթանասունհինգապատիկի չափով:»:

 

i

 Հոդված 2. Օրենսգրքի 238.1-ին հոդվածում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմին» բառերով, «և 110» բառերը` «,110 և 110.3» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը` «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային մարմնի ղեկավարները» բառերով:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հոկտեմբերի 3
Երևան
ՀՕ-346-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը`  4 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 14.09.2022
N ՀՕ-346-Ն օրենք