ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 310-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության փոստային կապի օբյեկտների դասիչները հաստատելու մասին» թիվ 310-Ն հրամանի հավելվածում
«1. ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ» բաժնի
.___________________________________________.
|Երևան | 0106|
.___________________________________________.
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`
«.___________________________________________.
|Երևան | 0107|
|_______________________________|___________|
|Երևան | 0108|
.___________________________________________. »:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 1 նոյեմբերի 2022 թվական: