010.0366.220602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետի «Բանկային,» բառը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների,» բառերով, իսկ «ստեղծման» բառերից հետո ավելացնել «, վերակազմակերպման և լուծարման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
22 հունիսի 2002 թ.
ՀՕ-366-Ն