ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս): |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 50-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
(ՆՇԱՆԱԿՄԱՆ), ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ, ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, 81-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` Ոստիկանության կազմակերպություններ) տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելու համար դիմումի օրինակելի ձևանմուշը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելու համար ինքնակենսագրության օրինակելի ձևանմուշը` համաձայն N 2 հավելվածի.
3) Ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների տնօրենների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի Ահարոնյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքէջում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
2 դեկտեմբերի 2022 թ.
ք. Երևան
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2022 թվականի դեկտեմբերի 2-ի
N 50-Լ հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետ_____________
______________________________
դիմողի անուն, ազգանունը,
հայրանունը
______________________________
դիմողի բնակության հասցեն
______________________________
______________________________
դիմողի հեռ. աշխատանքային,
բնակ., բջջ.
______________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրված
______________________________
էլեկտրոնային փոստի հասցեն
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հրապարակած հայտարարությանը` խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցելու «------------------------------------------------------------------------- ---------------- «պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. Ինքնակենսագրություն ____էջ:
2. Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` բնօրինակների սկանավորված տարբերակը)____ էջ:
3. 2 գունավոր լուսանկար` 3*4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային):
4. Բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում` բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը`___ էջ:
5. Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը` առկայության դեպքում___ էջ:
6. Գիտական աստիճանի վկայականի պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը` առկայության դեպքում ____էջ:
7. Աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ) և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ ____էջ:
Սույնով հայտնում եմ, որ.
1) չեմ դատապարտվել հանցագործության կատարման համար, սահմանված կարգով հանված կամ մարված դատվածություն չունեմ.
2) օրենքի համաձայն չի արգելվել որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ չեմ զրկվել որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) նախորդ 3 տարվա ընթացքում չեմ եղել սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարված կազմակերպության ղեկավար.
4) չեմ տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
Դիմող` ____________ «» 20 թ.
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2022 թվականի դեկտեմբերի 2-ի
N 50-Լ հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ
._________.
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ |Լուսանկար|
| |
| |
._________.
._____________________________________________________________________.
|Ազգանունը, անունը, հայրանունը | |
|_________________________________________|___________________________|
|Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | |
|_________________________________________|___________________________|
|Ծննդավայրը | |
|_________________________________________|___________________________|
|Ազգությունը | |
|_________________________________________|___________________________|
|Քաղաքացիությունը (ՀՀ քաղաքացիությունից | |
|բացի այլ պետության քաղաքացիություն | |
|ունենալը) | |
|_________________________________________|___________________________|
|Կրթությունը (ուսումնական հաստատության | |
|անվանումը, կրթական աստիճանը, | |
|մասնագիտությունը) | |
|_________________________________________|___________________________|
|Գիտական աստիճանը (առկայության դեպքում) | |
|_________________________________________|___________________________|
|Գիտական կոչումը (առկայության դեպքում) | |
|_________________________________________|___________________________|
|Ինչ օտար լեզուների է տիրապետում | |
|_________________________________________|___________________________|
|Մասնագիտական վերապատրաստում | |
|(առկայության դեպքում) | |
|_________________________________________|___________________________|
|Զինապարտությունը (զինապարտ, ոչ զինապարտ, | |
|զինվորական կոչումը (առկայության դեպքում),| |
|զինվորական գրքույկի համարը) | |
|_________________________________________|___________________________|
|Անձնագիրը (նույնականացման քարտը), սերիան,| |
|համարը, երբ և ում կողմից է տրված | |
|_________________________________________|___________________________|
|Սոցիալական ապահովության քարտի համարը, կամ| |
|հանրային ծառայության համարանիշը (կամ | |
|սոցիալական ապահովության քարտ չունենալու | |
|մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության | |
|համարանիշ չունենալու մասին տեղեկանքի | |
|վերաբերյալ տեղեկատվություն) | |
|_________________________________________|___________________________|
|Ընտանեկան դրությունը | |
|_________________________________________|___________________________|
|Հասցեն (հաշվառման, բնակության) | |
|_________________________________________|___________________________|
|Հեռախոսահամարները (բնակարանի, բջջային, | |
|աշխատանքային) | |
._____________________________________________________________________.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
| Տարեթիվը |Պաշտոնը` նշելով |Գտնվելու վայրը|
|_____________________|կազմակերպությունների, | |
|ընդունվելու|ազատվելու|ձեռնարկությունների և պետական | |
| | |կառավարման մարմինների | |
| | |անվանումները | |
|___________|_________|________________________________|______________|
|___________|_________|________________________________|______________|
|___________|_________|________________________________|______________|
|___________|_________|________________________________|______________|
|___________|_________|________________________________|______________|
|___________|_________|________________________________|______________|
._____________________________________________________________________.
Հավելված 3
ՀՀ ոստիկանության պետի
2022 թվականի դեկտեմբերի 2-ի
N 50-Լ հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՏՆՕՐԵՆԻ
ք. Երևան «» _____________ 20 թ.
Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`
«Հայաստանի Հանրապետություն»` ի դեմս ՀՀ ոստիկանության պետի, _______ (այսուհետ` Գործատու)
«______________» պետական ոչ առևտրային կազմակերպություն»` գրանցված____ __________________, գրանցման N_____________, վկայական N_________ (այսուհետ` Կազմակերպություն)
Կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ` Աշխատող (այսուհետ` Տնօրեն)
անունը, ազգանունը` ____________
անձնագրային տվյալներ` _________
Պայմանագիր` սույն պայմանագիրը.
Գործատուն, ի դեմս` ՀՀ ոստիկանության պետի _____________, մի կողմից, և Կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված ______________, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1.1. Պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնում է Տնօրենին, իսկ Տնօրենը պարտավորվում է բարեխղճորեն և խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, ի շահ կազմակերպության:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ և պայմանագրով:
2.1. Գործատուն իրավունք ունի`
ա. վերահսկողություն իրականացնելու Կազմակերպության գործունեության նկատմամբ,
բ. կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու Տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները,
գ. վերահսկողություն իրականացնելու Կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, համաձայնություն տալու նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար,
դ. Տնօրենից պահանջելու ներկայացնել տարեկան հաշվետվություն կազմակերպության գործունեության մասին,
ե. հաստատելու Կազմակերպության աշխատողների հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները, և եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարման հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,
զ. սահմանելու Կազմակերպության կառավարման համակարգը:
2.2 Գործատուն պարտավոր է`
ա. օժանդակել Տնօրենին` իրականացնելու պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները, ողջամիտ ժամկետում քննարկել և ընթացք տալ Տնօրենի կողմից ներկայացված առաջարկություններին,
բ. վարձատրել Տնօրենին պայմանագրով սահմանված չափով և կարգով,
գ. Տնօրենի լիազորությունները դադարեցնելիս օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը:
2.3 Տնօրենն իրավունք ունի`
ա. առանց լիազորագրի գործելու կազմակերպության անունից, ներկայացնելու նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալու կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
բ. աշխատանքի նշանակելու և աշխատանքից ազատելու կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառելու խրախուսման միջոցներ և նշանակելու կարգապահական տույժեր.
գ. իր իրավասության սահմաններում տնօրինելու կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները.
դ. կնքելու պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
ե. կատարելու աշխատանքի բաշխում աշխատողների միջև.
զ. բացելու բանկային հաշիվներ.
է. հաստատելու կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին.
ը. օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակելու հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկելու դրանց կատարումը.
թ. իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ,
ժ. աշխատանքի դիմաց ստանալ վարձատրություն, ինչպես նաև խրախուսվել օրենսդրությամբ սահմանված կարգով,
ի. աշխատանքի արդյունավետությանն ուղղված առաջարկություններ ներկայացնել գործատուին:
2.4. Տնօրենն իրավունք չունի`
ա. կատարելու այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
բ. անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ. լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
դ. ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
2.5. Տնօրենը պարտավոր է`
ա. պայմանագրի կնքման պահից 1 (մեկ) ամսվա ընթացքում լիազորված մարմին ներկայացնել կազմակերպության 5-ամյա ծրագիրը.
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում լիազորված մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության մասին տարեկան ու եռամսյակային հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
գ. ինչպես կազմակերպությունում իր աշխատանքային գործունեության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.
դ. պատշաճ մակարդակով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը` կազմակերպության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան.
ե. անմիջապես կատարել գործատուի պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման համար.
զ. Գործատուին անմիջապես տեղեկացնել իր կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել կազմակերպության արդյունավետ ղեկավարումը.
է. տարեկան առնվազն 1 (մեկ) անգամ անցկացնել գույքագրում` վարելով կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքի առանձին հաշվառում.
ը. համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր:
3. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը
3.1. Տնօրենն ստանում է աշխատավարձ` ամսական _____ ՀՀ դրամի չափով:
3.2. Վարձատրության այլ տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3. Տնօրենի համար սահմանվում է 8 (ութ)-ժամյա աշխատանքային օր:
3.4. Տնօրենի համար սահմանվում է 5 (հինգ)-օրյա աշխատանքային շաբաթ:
3.5. Աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը 9.00-ն, ավարտը` ժամը 18.00-ն:
3.6. Աշխատողի հանգստի և սնվելու ընդմիջման սկիզբը սահմանվում է ժամը 13.00-ն, ավարտը` ժամը 14.00-ն:
3.7. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
3.8. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 20 (քսան) աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վարձատրվող արձակուրդ: Արձակուրդը կարող է տրամադրվել նաև մասերով: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են Գործատուի հետ:
3.9. Տնօրենի խնդրանքով նրան կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` օրենքով սահմանված կարգով:
4. Պայմանագրի գործողության դադարման հիմքերը
4.1. Պայմանագիրը լուծվում է, եթե`
ա. պայմանագրով նախատեսված ժամկետն ավարտվել է.
բ. կազմակերպությունը լուծարվել է.
գ. Տնօրենը ներկայացնում է դիմում` պայմանագրի լուծման մասին.
դ. լրացել է Տնօրենի 65 տարին.
ե. իր գրավոր համաձայնությամբ Տնօրենն ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
զ. ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Տնօրենն ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
է. Տնօրենն ավելի քան 3 (երեք) օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.
ը. Տնօրենը նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ.
թ. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տնօրենը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
ժ. Տնօրենն իր գործառույթներն իրականացնելիս պետական կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 1 տոկոսը.
ժա. Տնօրենը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ժբ. Տնօրենին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ նա զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
ժգ. Տնօրենը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
ժդ. օրինական ուժի մեջ է մտել Տնօրենի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժե. դատական կարգով նրա ղեկավարած պետական կազմակերպությունը ճանաչվել է սնանկ կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.
ժզ. կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի վճարներն իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.
ժէ. 1 (մեկ) տարվա ընթացքում օրենքի խախտման համար Տնօրենը ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.
ժը. աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
4.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 6 (վեց) ամիս ժամկետով:
5.2. Կողմերը կարող են ժամկետը լրանալու պատճառով լուծել աշխատանքային պայմանագիրը` այդ մասին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գրավոր ծանուցելով մյուս կողմին:
5.3. Պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները և հավելվածներն իրավական ուժ ունեն և պայմանագրի անբաժանելի մասն են, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից:
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և օրենքով նախատեսված կարգով:
6.2. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
6.3. Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
7. Վեճերի լուծումը
7.1. Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
8. Այլ դրույթներ
8.1. Պայմանագիրը կնքվում է 3 հավասարազոր օրինակից:
8.2. Կողմերի հասցեները և ստորագրությունները`
._______________________________________________________________.
|ՀՀ ոստիկանություն | Տնօրեն |
| | անուն, ազգանուն |
|Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 130 | |
| | Հասցե` |
|ՀՀ ոստիկանության պետ` | |
| | ----------- անուն, ազգանուն |
|----------------- անուն, ազգանուն| (ստորագրությունը) |
|(ստորագրությունը) | |
._______________________________________________________________.
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 6 դեկտեմբերի 2022 թվական: