02.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի), այդ թվում` անտառային հողերի, ընդերքի, բնության հատուկ պահպանվող տարածքների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի` օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վրա.»:
i
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (այդ թվում` այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի, ինչպես նաև այդ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերը.»:
i
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(բացառությամբ չկառուցապատված առանձին հողամասի)» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-520-Ն
|
|
Պաշտոնական հրապարկման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվականի: