Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2021 թվականի N 154-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2023 թվականի հունվարի 19-ի

N 154-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ճանապարհաշինության ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ՀՀ տարածքային քաղաքականության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` էներգետիկայի ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` տրանսպորտի ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Երևանի քաղաքապետի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի Ֆրանսիայի Հանրապետությունում ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի համապատասխան աշխատող (աշխատանքային խմբի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 19.01.2023 թիվ 46-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.02.2021
N 154-Ա
Որոշում