010.0375.060702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի հունիսի 12-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 11. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`
1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման
(բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը
վավերացնելու համար`
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական բազային տուրքի
հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ հիսուն տոկոսի չափով
համայնքային սեփականության հողամասերի
բ) այլ անշարժ գույքի բազային տուրքի
հնգապատիկի չափով
2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության,
անհատույց օգտագործման, ռենտայի և այլն)
պայմանագրերը վավերացնելու համար`
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական բազային տուրքի
հողամասերի կամ տնամերձ հողամասերի, հիսուն տոկոսի չափով
պետական կամ համայնքային սեփականություն
համարվող հողամասերի, ինչպես նաև
հանրակացարանների համար
բ) բնակարանների համար բազային տուրքի չափով
գ) այլ անշարժ գույքի համար բազային տուրքի
հնգապատիկի չափով
3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի
նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու
համար`
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի
կրկնապատիկի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի
եռապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի
հնգապատիկի չափով
4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի կամ բազային տուրքի
շարժական գույքի հիփոթեքի) պայմանագրերի կրկնապատիկի
վավերացման համար չափով
5. անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի բազային տուրքի
հիփոթեքի պայմանագրերի վավերացման հնգապատիկի չափով
(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության
ոչ պետական հողամասերի, տնամերձերի և
այգեգործական հողամասերի յուրաքանչյուր
միավորի և բնակելի նշանակության գույքի) համար
6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական բազային տուրքի
հողամասերի, տնամերձերի և այգեգործական հիսուն տոկոսի չափով
հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի
նշանակության գույքի պայմանագրերի վավերացման
համար
7. գյուղատնտեսական նշանակության հողերի, բազային տուրքի
տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, հիսուն տոկոսի չափով
բաժանման պայմանագրերի վավերացման համար
8. այլ պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի
կրկնապատիկի չափով
9. կտակների վավերացման համար բազային տուրքի
կրկնապատիկի չափով
10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և
նվիրատվության պայմանագրերի վավերացման համար`
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի
կրկնապատիկի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի
եռապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի
հնգապատիկի չափով
11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և բազային տուրքի
տնօրինման իրավունքի լիազորագրեր եռապատիկի չափով
վավերացնելու համար
12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման բազային տուրքի
և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային կրկնապատիկի չափով
միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար
13. գույքային իրավունքների կառավարման բազային տուրքի չափով
լիազորագրերի վավերացման համար
14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու
իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար`
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի
հնգապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի
քսանապատիկի չափով
15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու
իրավունքի վերալիազորման իրավունքով
լիազորագրերի վավերացման համար`
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով
բ) այլ անձանց բազային տուրքի
երեսնապատիկի չափով
16. այլ լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի
հիսուն տոկոսի չափով
17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված բազային տուրքի
միջոցառումների իրականացման համար կրկնապատիկի չափով
18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր բազային տուրքի
էջի իսկության վավերացման համար հիսուն տոկոսի չափով
19. փաստաթղթերի պատճենների և դրանցից բազային տուրքի
քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության երեսուն տոկոսի չափով
վավերացման համար
20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ բազային տուրքի
թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր հիսուն տոկոսի չափով
փաստաթղթի իսկության վավերացման համար
21. առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի բազային տուրքի
հաշվին գրավառուի պահանջները բավարարելու հնգապատիկի չափով
վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև
կնքված համաձայնության վավերացման համար
22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի
կրկնապատիկի չափով»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ, 4.4-րդ, 4.5-րդ և 4.6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. պետական ռեգիստրում գրանցման ենթակա բազային տուրքի
առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ 12-ապատիկի չափով նրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար
1.1. պետական ռեգիստրում գրանցման ենթակա բազային տուրքի
առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների վեցապատիկի չափով փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար
1.2. պետական ռեգիստրում գրանցման ենթակա բազային տուրքի
առևտրային կազմակերպությունների կամ դրանց առանձնացված 24-ապատիկի չափով ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման)
1.3. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ բազային տուրքի
առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ 10-ապատիկի չափով դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի
1.4. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ բազային տուրքի
առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների հնգապատիկի չափով փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքերի
1.5. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ բազային տուրքի
առևտրային կազմակերպությունների կամ նրանց առանձնացված 20-ապատիկի չափով ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի (առանց փոփոխությունների գրանցման)
1.6. պետական գրանցում իրականացնող այլ մարմնի բազային տուրքի չափով
կողմից գրանցված այլ կազմակերպություններին, դրանց առանձնացված ստորաբաժանումներին պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) վկայական տալու համար (առանց փոփոխությունների գրանցման)
1.7. հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
1.8. հիմնարկների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի
հնգապատիկի չափով
1.9. հիմնարկների հաշվառման վկայականի կրկնօրինակը բազային տուրքի
տալու համար 20-ապատիկի չափով
2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար բազային տուրքի
եռապատիկի չափով
2.1. անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության բազային տուրքի
պետական գրանցման համար 150 տոկոսի չափով
2.2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման բազային տուրքի
վկայականի կրկնօրինակը տալու համար վեցապատիկի չափով
3. համատիրությունների պետական գրանցման կամ դրանց բազային տուրքի չափով առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար
3.1. համատիրությունների կանոնադրությունների բազային տուրքի
փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ 50 տոկոսի չափով
կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար
3.2. համատիրությունների կամ դրանց առանձնացված բազային տուրքի
ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնապատիկի չափով
կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման)
4. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բազային տուրքի չափով
մասնակիցների գրանցամատյանում յուրաքանչյուր գրանցում կատարելու համար, բացառությամբ ընկերության ստեղծմամբ և ընկերության վերաբերյալ տեղեկությունների (ֆիրմային անվանման, գտնվելու վայրի, պետական գրանցման տվյալների, կանոնադրական կապիտալի չափի) փոփոխությամբ պայմանավորված գրանցումների
4.1. առանց սահմանափակ պատասխանատվությամբ յուրաքանչյուր
ընկերության մասնակիցների գրանցամատյանում վկայագրի համար
փոփոխություններ կատարելու բաժնեմասի նկատմամբ բազային տուրքի
սեփականության իրավունքի վկայագիր տալու համար չափով»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«32. իրավաբանական անձանց պետական բազային տուրքի
միասնական և պետական գրանցամատյաններից չափով»:
մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում
պահվող տեղեկությունների տրամադրման համար
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-րդ, 39-րդ և 40-րդ կետերով`
«32.1. սահմանափակ պատասխանատվությամբ բազային տուրքի
ընկերությունների մասնակիցների պետական չափով».
միասնական և պետական գրանցամատյաններից
մեկ սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության մասնակիցների վերաբերյալ
պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների
տրամադրման համար
«39. նոտարի թեկնածուների որակավորման բազային տուրքի
i
ստուգման համար քսանապատիկի չափով
40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման բազային տուրքի
համար քսանապատիկի չափով»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 24. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.
գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`
- բնակելի տունը` հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայն անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,
- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.
դ) ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.
ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.
է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
ը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
թ) սեփականատերերն ու օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար:»:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասում «ձեռնարկությունների պետական ռեգիստրում» բառերը փոխարինել «պետական ռեգիստրում» բառերով, հանել «գյուղատնտեսական նշանակության» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 38-րդ հոդվածում`
i
ա) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.».
բ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում.»:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2002 թվականի հուլիսի 6
ՀՕ-375-Ն