ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2021 թվականի N 220-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների կողմից արտադրված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքների գնման դեպքում այդ ընթացակարգերը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով իրականացնելիս գործում է հետևյալ առանձնահատկությունը`
1) երկարաժամկետ պայմանագիր կնքելիս ֆինանսական միջոցներ հատկացվելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր չի կնքվում` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով, 33-րդ կետի 12-րդ ենթակետով և 40-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պահանջները:
(1-ին կետը փոփ. 16.03.2023 թիվ 335-Ա որոշում)
2. Սույն որոշման իմաստով երկարաժամկետ պայմանագիր է համարվում 3 տարի և դրանից ավելի ժամանակահատվածի համար կնքված պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի
Երևան