Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2022 թվականի N 382-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 21-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի ապրիլի 13-ի

N 382-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետի օգնական

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 12.04.2023 թիվ 405-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2022
N 382-Ա
Որոշում