Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈ ...

 

12.04.2020 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 503-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3-րդ կետը «ներդրումային ֆոնդեր,» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ,» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:».

3) 6-րդ կետում «միայն մեկի» բառերը փոխարինել «մեկի կամ մի քանիսի» բառերով.

4) 6-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ` կանխավճարների և գերավճարների» բառերով.

5) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ` հումքի վարկեր),».

6) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ),».

7) 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի և դեղերի ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` սննդի և դեղերի վարկեր):».

8) 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) առավելագույն փաստացի տոկոսադրույքը համաֆինանսավորման դեպքում` ֆինանսական կազմակերպության կողմից դրամով տրամադրվելիք իր մասի համար 12 %, արտարժույթով տրամադրվելիք իր մասի համար` 9 %, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը վերաֆինանսավորման դեպքում` 6 %:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:».

2) 5-րդ կետում «ծախսերի» բառը փոխարինել «ծախսերից մեկի կամ մի քանիսի» բառերով.

3) 5-րդ կետի երկրորդ և չորրորդ պարբերությունները «համար,» բառից հետո լրացնել «բացառությամբ` կանխավճարների և գերավճարների,» բառերով.

4) 5-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 6-րդ կետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` նույն տնտեսավարողի արտադրական նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ներդրումների աջակցման կենտրոնը:»:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 4-րդ կետում «ծախսերի» բառը փոխարինել «ծախսերից մեկի կամ մի քանիսի» բառերով.

2) 4-րդ կետի երկրորդ և հինգերորդ պարբերությունները «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ` կանխավճարների և գերավճարների» բառերով.

3) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ` հումքի վարկեր),».

4) 4-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ),».

5) 4-րդ կետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի և դեղերի ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` սննդի և դեղերի վարկեր):».

6) 5-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- առավելագույն փաստացի տոկոսադրույքը համաֆինանսավորման դեպքում` ֆինանսական կազմակերպության կողմից դրամով տրամադրվելիք իր մասի համար 12 %, արտարժույթով տրամադրվելիք իր մասի համար` 9 %, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը վերաֆինանսավորման դեպքում` 6 %»:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը «ներդրումային ֆոնդերի,» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպությունների,» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը «ներդրումային ֆոնդերի,» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպությունների,» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. ապրիլի 9
Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 503-Լ
Որոշում