Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈ ...

 

30.04.2020 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2020 թվականի N 586-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 6-րդ կետի 1-ին ենթակետը «վճարումներ» բառից հետո լրացնել «(ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)» բառերով.

2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը «վճարումներ» բառից հետո լրացնել «(ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)» բառերով.

3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը «փետրվարի 1-ից հետո» բառերից հետո լրացնել «կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո» բառերով.

4) 6-րդ կետի 5-րդ ենթակետը «ծախսերի իրականացում» բառերից հետո լրացնել «(ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)» բառերով.

5) 6-րդ կետի 6-րդ ենթակետը «սննդի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի)» բառերով.

i

6) «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ` ԿԱԽՎԱԾ ՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԻՑ» աղյուսակի վերջին պարբերությունից հանել «, իսկ արտարժույթով` 9%» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`

1) աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 300 հազ. դրամ գումարի չափով` առավելագույնը երեք ամսվա համար.

2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր) (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը երեք ամսվա համար` բացառությամբ կանխավճարների և գերավճարների.

3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 6-րդ կետով սահմանված վարկի առավելագույն գումարը)` պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` նույն տնտեսավարողի արտադրական նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ներդրումների աջակցման կենտրոնը.

4) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում) (ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը երեք ամսվա համար` բացառությամբ կանխավճարների և գերավճարների.

5) վարձակալական վճարներ:»

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 4-րդ կետի երրորդ պարբերությունը «փետրվարի 1-ից հետո» բառերից հետո լրացնել «կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո».

2) 4-րդ կետի վեցերորդ պարբերությունը «սննդի» բառից հետո լրացնել «(բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի)» բառերով.

3) 5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «որի պարագայում տնտեսվարողները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պետք է ներկայացնեն հավաստող տեղեկանք առ այն, որ իրենք ունեն անհրաժեշտ ծավալով արտարժույթային հոսքեր վարկը մարելու համար,» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. ապրիլի 22
Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2020
N 586-Լ
Որոշում