11.09.2020 -
| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2020 թվականի N 1480-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 4-րդ կետը «վարկերի» բառից հետո լրացնել «(սարքերի և սարքավորումների գնման դեպքում նաև լիզինգի)» բառերով.
2) 7-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
7. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Այն տնտեսավարողները, որոնք իրենց կանոնադրական կապիտալում 2020 թվականի ընթացքում կիրականացնեն 25 մլն դրամ և ավել գումարի չափով ներդրում, կարող են օգտվել սույն գլխում նկարագրված վարկավորման արտոնյալ գործիքակազմից ողջ ծավալով` անկախ նախկինում սույն որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու հանգամանքից և վարկավորման ծավալից ու պայմաններից:
14. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 25 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`
1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 30 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 9-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 300 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 150 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,25 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
15. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`
1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 12-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 200 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):»:
16. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից`
1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 24-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 250 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 1 %-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
17. Սույն հավելվածի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
18. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման սուբսիդավորված գումարի կրկնակի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. սեպտեմբերի 10 Երևան
|
|