ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2021 թվականի N 77-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հունվարի 21-ի
N 77-Ն որոշման
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ
1. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանվում են հետևյալ սարքերի և սարքվածքների խմբերի համար.
1) ընդհանուր լուսավորության սարքեր (սարքվածքներ) և լամպեր, որոնց էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 1-ում.
Աղյուսակ 1. ընդհանուր լուսավորության սարքերի (սարքվածքների) և լամպերի էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջներ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Խմբի անվանումը |Սարքի |Լուսա- |Հզորու-|Գու- |Ծառայու-|
| | |անվանական |տվու- |թյան |նափո-|թյան |
| | |հզորությունը|թյունը |գործա- |խանց-|ժամկետը |
| | |(Վտ) |(լմ/Վտ)|կիցը |ման |(ժամ) |
| | | | |(cosf) |գոր- | |
| | | | | |ծա- | |
| | | | | |կիցը | |
| | | | | |(Ra, | |
| | | | | |%) | |
|___|_________________________|____________|_______|_______|_____|________|
|1. |Լուսավորման սարքեր և |2 <= p="">=>< 20="" |="">= 80 |> 0,5 |>= 80|>= 20000|
| |լամպեր (ներառյալ | | | | | |
| |ներկառուցված ԳԿՍ*-ով կամ | | | | | |
| |սնման աղբյուրով), որոնք | | | | | |
| |օգտագործվում են ներքին | | | | | |
| |լուսավորման նպատակներով | | | | | |
|___|_________________________|____________|_______|_______|_____|________|
|2. |Լուսավորման սարքեր և |2 <= p="">=>< 20="" |="">= 100 |> 0,5 |>= 70|>= 20000|
| |լամպեր (ներառյալ | | | | | |
| |ներկառուցված ԳԿՍ*-ով կամ | | | | | |
| |սնման աղբյուրով), որոնք | | | | | |
| |օգտագործվում են արտաքին | | | | | |
| |լուսավորման նպատակներով | | | | | |
|___|_________________________|____________|_______|_______|_____|________|
|3. |Լուսավորման սարքեր |P >= 20 |>= 90 |> 0,9 |>= 80|>= 30000|
| |(ներառյալ ներկառուցված | | | | | |
| |ԳԿՍ*-ով կամ սնման | | | | | |
| |աղբյուրով), որոնք | | | | | |
| |օգտագործվում են ներքին | | | | | |
| |լուսավորման նպատակներով | | | | | |
|___|_________________________|____________|_______|_______|_____|________|
|4. |Լուսավորման սարքեր |P >= 20 |>= 140 |> 0,9 |>= 70|>= 30000|
| |(ներառյալ ներկառուցված | | | | | |
| |ԳԿՍ-ով կամ սնման | | | | | |
| |աղբյուրով), որոնք | | | | | |
| |օգտագործվում են արտաքին | | | | | |
| |լուսավորման նպատակներով | | | | | |
|___|_________________________|____________|_______|_______|_____|________|
|5. |Լամպեր (առանց ներկառուց- |2 <= p="">=><= 60|="">= 75 |Չի |>= 80|>= 20000|
| |ված ԳԿՍ-ի կամ սնման | | |նորմա- | | |
| |աղբյուրի) E14, E27, G13, | | |վորվում| | |
| |G5 կոթառներով | | | | | |
|___|_________________________|____________|_______|_______|_____|________|
|6. |Լամպեր (առանց ներկառուց- |P >= 60 |>= 80 |Չի |>= 20|>= 20000|
| |ված ԳԿՍ-ի կամ սնման | | |նորմա- | | |
| |աղբյուրի) E27, E40, R7s | | |վորվում| | |
| |կոթառներով | | | | | |
._________________________________________________________________________.
* ԳԿՍ - գործարկող - կարգավորող սարք
2) կենցաղային օդորակիչներ` բաղկացած մեկական արտաքին և ներքին բլոկներից (մոնոսպլիտ օդորակիչներ).
ա. սույն խմբում ներառված են սառեցման և (կամ) տաքացման ռեժիմում մինչև 12 կՎտ սառեցման ռեժիմի անվանական հզորությամբ օդորակիչներ, բացառությամբ`
- այն մոնոսպլիտ օդորակիչների, որոնցում գոլորշացուցչի և (կամ) կոմպրեսորի կողմից որպես ջերմափոխանակման միջավայր չի օգտագործվում օդը,
- մոնոսպլիտ օդորակիչների, որոնք աշխատում են էլեկտրաէներգիայից բացի էներգիայի այլ աղբյուրներով,
- անցուղային ներքին բլոկով մոնոսպլիտ օդորակիչների.
բ. մոնոսպլիտ օդորակիչների էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 2-ում.
Աղյուսակ 2. Մոնոսպլիտ օդորակիչների էներգետիկ բնութագրերին ներկայացվող պահանջները.
._____________________________________________________________________.
|Խմբի |Սառեցման հզորու- |Սեզոնային էներգաարդ-|Սեզոնային էներ-|
|անվանումը |թյունը (կՎտ) |յունավետությունը |գաարդյունավե- |
| | |(SEER) սառեցման |տությունը |
| | |ռեժիմում |(SCOP) տաքացման|
| | | |ռեժիմում |
|______________|_________________|____________________|_______________|
|մոնոսպլիտ |մինչև 12 |ոչ պակաս 5.6 |ոչ պակաս 4 |
|օդորակիչներ | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 01.06.2023 թիվ 853-Ն /փոփոխության պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա / որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունվարի 2021 թվական:
=>