Սեղմել Esc փակելու համար:
ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ ...

 

08.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 N 751-Ա

 

ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ALLIANCE LAW PARTNERS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող` Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmond Khudyan and Arin Capital & Investment Corp. v. Republic of Armenia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործի առնչությամբ հարուցված արբիտրաժային վճռի չեղարկման, ինչպես նաև դրա հարկադիր կատարման վարույթների շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Վաշինգտոնում գործող Alliance Law Partners ընկերությանը:

2. Չեղարկման վարույթի շրջանակներում վերջինիս հետ կնքել 350,000 ԱՄՆ դոլար (ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր և սահմանել, որ սույն գնման առարկան ձեռք է բերվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանված 1223 ծրագրի 11001 միջոցառման համար հատկացված միջոցներից:

3. Հաստատել Alliance Law Partners ընկերությանը հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հավաքագրված գումարից առավելագույնը 33 %-ի չափով գումարի վճարման ապահովումը` ըստ կատարման վարույթի արդյունքների:

(որոշումը փոփ. 08.06.2023 թիվ 927-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 751-Ա
Որոշում