Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ...

27.01.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.07.2023  -ից մինչեւ   27.01.2026  -ը:
 

(ուժը կորցրել է 22.01.2026 թիվ 97-Ն որոշում)

i

040.1290.161107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 1-ի

N 1290-Ն որոշման

 

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ

 

1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:

i

2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ` ծառայություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):

(2-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն, 13.07.2023 թիվ 1155-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո ծառայությունը, իսկ օտարերկրյա պետություններում` դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել իր համաձայնությունը` ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

i

4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է ծառայությունում, իսկ օտարերկրյա պետություններում` դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:

i

6. Երդման արարողությունը ծառայությունում սկսվում է վարչության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում` դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը: Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` արարողությունը լուսաբանելու համար:

(6-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 13.07.2023 թիվ 1155-Ն որոշումներ)

i

7. Անձը երդում է տալիս ծառայության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:

(7-րդ կետը փոփ. 29.11.12 թիվ 1505-Ն որոշում)

i

8. Ծառայության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

(8-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն որոշում)

9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:

i

9.1. Երդման արարողակարգի տեքստն դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է վարչություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:

(9.1-ին կետը լրաց. 02.08.12 թիվ 983-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 29.11.12 թիվ 1505-Ն որոշում)

i

(արարողակարգը խմբ. 25.03.10 թիվ 411-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Հարգելի ______________________________________________________________

(ծանուցվողի անունը, ազգանունը)

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Երդման արարողությանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը ____________ ը կարող եք ներկայանալ`

- Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ________________

_______________,

(հասցեն)

թիվ _________________ աշխատասենյակ.

 

- օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ

______________________________________________________________________

                           (անվանումը, հասցեն)

թիվ __________________ աշխատասենյակ:

 

    ____________________________       ____________________________

       Ծանուցումն ուղարկող                օրը, ամիսը, տարեթիվը

ծառայության անվանումը

 

(ձևը խմբ. 25.03.10 թիվ 411-Ն, 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն, 13.07.2023 թիվ 1155-Ն որոշումներ)

 

(հավելվածը փոփ. 13.07.2023 թիվ 1155-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2007
N 1290-Ն
Որոշում