Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ...

 

07.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2023 թվականի N 692-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Որոշման հավելվածում`

1) 23-րդ կետում և 51-րդ կետի 6-րդ ենթակետում «մգ/գ» բառը փոխարինել «մգ/սմ3» բառով.

2) N 1 աղյուսակի «Նորմը» սյունակի «98, 95, 95» թվերը փոխարինել համապատասխանաբար «99, 94, 95» թվերով.

3) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 13-րդ բաժնով`

 

«13. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը Ստանդարտի անվանումը
ՀՍՏ 415-2021 Հեղուկներ նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերի համար.
Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 428-2022 Հեղուկներ նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերի համար.
Նիկոտինի, պրոպիլեն գլիկոլի և գլիցերինի պարունակության որոշում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերում օգտագործվող հեղուկներում.
Գազաքրոմատագրման մեթոդ»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2023 թ. մայիսի 11
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 մայիսի 2023 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2023
N 692-Ն
Որոշում