Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2024 թվականի N 638-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում չներառված` բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. մայիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի մայիսի 2-ի

N 638-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 6-րդ մասի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են նաև օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չթվարկված` սույն հավելվածի 3-րդ կետում թվարկված գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում (պատմամշակութային հուշարձանների տարածքներում, պահպանության կամ լանդշաֆտի պահպանության գոտիներում) կամ բնապահպանական հողերում, և, որոնք ներառված չեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում:

2. Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում չներառված` բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում (պատմամշակութային հուշարձանների տարածքներում, պահպանության կամ լանդշաֆտի պահպանության գոտիներում) կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա են գործունեության հետևյալ տեսակները`

1) 0,5 ՄՎտ-ից մինչև 1 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ.

2) 0,5 ՄՎտ-ից մինչև 1 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ.

3) հողմաէլեկտրակայաններ` մինչև 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, արևային էլեկտրակայաններ` մինչև 3 հա տարածք զբաղեցնող կայանքներ.

4) էլեկտրահաղորդման գծերի կառուցում` 2 կմ-ից մինչև 5 կմ երկարությամբ կամ 10 կՎ և ավելի հզորությամբ` 500 մ-ից ավելի երկարությամբ.

5) Անտառկառավարման պլաններով սահմանված հակահրդեհային նշանակության կամ անտառտնտեսական ճանապարհներ չհանդիսացող նոր ճանապարհների կառուցում կամ գործող ճանապարհների վերակառուցում (1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ հատվածում).

6) 100 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր.

7) 120 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ ջրահեռացման համակարգեր.

8) 100 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար.

9) մինչև 500 մ երկարությամբ թունելների կառուցում.

10) կամուրջների կառուցում` 7 տոննայից մինչև 25 տոննա բեռնատարողությամբ.

11) մինչև 300 մմ տրամագծով, մինչև 20 կմ երկարությամբ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր.

12) 25 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով, 500 մ-ից մինչև 20 կմ երկարությամբ գազի խողովակաշարեր.

13) հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` մինչև 10 հա տարածքների համար.

14) սննդամթերք ստանալու համար կենդանական հումքի մշակում և վերամշակում` արտադրական հզորությունն օրական 0.5-ից մինչև 75 տոննայի դեպքում.

15) սննդամթերք ստանալու համար բուսական հումքի մշակում և վերամշակում` արտադրական հզորությունն օրական 0.5-ից մինչև 300 տոննայի (եռամսյակային միջին ցուցանիշը) դեպքում.

16) չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` մինչև 5 կմ երկարությամբ.

17) բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ բնապահպանական հողերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների (հիմնական շինությունների) կառուցում կամ բարեկարգում` 30 քառ. մ-ից մինչև 1500 քառ. մ կառուցապատման վերգետնյա մակերեսով կամ մինչև 2000 քառ. մ ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով.

18) պատմամշակութային հուշարձանների սահմաններում (պատմամշակութային հուշարձանների տարածքներում, պահպանության կամ լանդշաֆտի պահպանության գոտիներում) քաղաքաշինական գործունեության օբյեկտների (հիմնական շինությունների) կառուցում 200 քառ. մ-ից մինչև 1500 քառ. մ կառուցապատման վերգետնյա մակերեսով կամ 200 քառ. մ-ից մինչև 2000 քառ. մ ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով.

19) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերի կանաչ գոտիներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, բնապահպանական հողերում` 50 և ավելի անձանց սպասարկման համար նախատեսված կենցաղային կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների տեղադրում և շահագործում, իսկ անտառային հողերում` 300 և ավելի անձանց սպասարկման համար նախատեսված կենցաղային կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների տեղադրում և շահագործում.

20) ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան մինչև 100 տոննա արտադրողականությամբ.

21) ոչխարաբուծական տնտեսություններ` 10-ից մինչև 500 գլուխ.

22) անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ` 10-ից մինչև 1000 գլուխ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2024
N 638-Ն
Որոշում