21.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2020 թվականի N 757-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 22-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 14-ի
N 757-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի | Անվանումը |Չա-|Քանակը |Արժեքը |
|ը/կ|ծածկագիրը| |փի | |(դրամ) |
| | | |միա| | |
| | | |վո-| | |
| | | |րը | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
|1. |3209 |Ներկեր և լաքեր (ներառյալ էմալներ |կգ |620 | 2 035 800|
| | |և մաստիկաներ) հիմնված սինթետիկ | | | |
| | |պոլիմերների կամ քիմիական փոփոխված | | | |
| | |բնական պոլիմերների վրա, ցրված կամ | | | |
| | |լուծված ջրային միջավայրում ___ այլ | | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
|2. |3917 |Խողովակներ, կցորդներ, ռետինե |կգ |8790 | 76 968 000|
| | |խողովակներ և դրանց կցամասեր | | | |
| | |(օրինակ` միացումներ, ծունկեր, եզրեր| | | |
| | |(ֆլանեցներ) պլաստիկից | | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
|3. |7019 |Ապակե մանրաթելեր (ներառյալ |կգ |33 | 1 429 200|
| | |ստեկլովատեր) և դրանցից պատրաստված | | | |
| | |իրեր (օրինակ` մանվածքներ, | | | |
| | |գործվածքներ); ժապավեններ, | | | |
| | |մանվածքներ և օպտիկամանրաթելեր___ | | | |
| | |այլ _____ այլ | | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
|4. |7308 |Մետաղական կառուցվածքներ սև |կգ |7890 | 62 976 600|
| | |մետաղներից (բացառությամբ հավաքովի | | | |
| | |շինարարական կառույցների 9406 | | | |
| | |ապրանքային խմբի) և դրանց մասերը | | | |
| | |(օրինակ կամուրջները և դրանց | | | |
| | |հատվածները, դարպասի դռներ, | | | |
| | |աշտարակներ, ճաղավոր կայմեր, տանիքի | | | |
| | |ծածկեր, շինարարական դետալներ, դռներ| | | |
| | |և պատուհաններ և դրանց շրջանակներ,| | | |
| | |դռան շեմեր, շերտավարագույրներ, | | | |
| | |ճաղաշարեր, հենարաններ և սյուներ): | | | |
| | |թիթեղներ, ձողեր, անկյունակներ, | | | |
| | |պրոֆիլներ, խողովակներ և այլ | | | |
| | |նմանատիպ արտադրանքներ սև | | | |
| | |մետաղներից պատրաստված նախատեսված | | | |
| | |մետաղական կառուցվածքներում | | | |
| | |օգտագործման համար____ դռներ, | | | |
| | |պատուհաններ և դրանց շրջանակներ և | | | |
| | |շեմեր դռների համար | | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
|5. |9026 |Գազերի կամ հեղուկների ճնշման կամ |հատ|8 | 4 238 400|
| | |այլ փոփոխական բնութագրերի չափման | | | |
| | |կամ ծախսի վերահսկման սարքավորումներ| | | |
| | |և գործիքներ (օրինակ` ծախսաչափեր, | | | |
| | |մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, | | | |
| | |ջերմաչափեր), բացառությամբ 9014, | | | |
| | |9015, 9028 կամ 9032 ապրանքային | | | |
| | |խմբերի գործիքների և | | | |
| | |սարքավորումների; ճնշման չափման կամ | | | |
| | |վերահսկման համար; էլեկտրոնային ___ | | | |
| | |այլ | | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
|6. |9027 |Ֆիզիկական կամ քիմիական անալիզի |հատ|3 | 13 855 800|
| | |համար գործիքներ և սարքավորումներ | | | |
| | |(օրինակ` բևեռաչափեր, | | | |
| | |ռեֆռակտոմետրեր, սպեկտոմետրեր, գազի | | | |
| | |կամ ծխի անալիզատորներ); | | | |
| | |մածուցիկության, ծակոտկենության, | | | |
| | |ընդլայնման, մակերեսային | | | |
| | |լարվածության կամ նմանատիպ չափման և | | | |
| | |վերահսկման գործիքներ և | | | |
| | |սարքավորումներ; ջերմության, ձայնի | | | |
| | |կամ լույսի քանակի չափող կամ | | | |
| | |վերահսկող գործիքներ և | | | |
| | |սարքավորումներ (ներառյալ | | | |
| | |էքսպոնոմետրեր); միկրոտոմեր__ գազի | | | |
| | |և ծխի անալիզատորներ___ էլեկտրական | | | |
|___|_________|___________________________________|___|_______|___________|
| |Ընդամենը | | | |161 503 800|
._________________________________________________________________________.