| ԻՐՏԵԿ | Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1715-Լ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.
2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ե. Կողբացի 83, պետական գրանցման համարը` 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը` 02284645) ընկերության կողմից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը` սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.
3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2024 թ. հոկտեմբերի
Երևան
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1715-Լ որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
 
1. Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են`
 
._____________________________________________________________________.
|Հա-  |Ծածկագիրն ըստ|     Ապրանքախմբի անվանումը          |Ապրանքախմբի |
|մարը |ԱՏԳ ԱԱ-ի     |                                    |համառոտ     |
|     |             |                                    |անվանումը   |
|_____|_____________|____________________________________|____________|
|1)   |         0207|ընտանի թռչունների միս և  սննդային   |միս         |
|     |             |ենթամթերք` 0105 ապրանքային դիրքում  |            |
|     |             |դասակարգված, թարմ, պաղեցրած կամ     |            |
|     |             |սառեցրած                            |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|2)   |         0209|անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և |միս         |
|     |             |չհալեցրած կամ այլ եղանակով չստացած  |            |
|     |             |ընտանի թռչունների ճարպ` թարմ, պաղեց-|            |
|     |             |րած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ |            |
|     |             |դրված, չորացրած կամ ապխտած          |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|3)   |         0210|ընտանի թռչունների միս և  մսից սննդա-|միս         |
|     |             |յին ենթամթերք` աղ դրված, աղաջրի մեջ |            |
|     |             |դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ|            |
|     |             |մսի սննդային ենթամթերքից ստացված    |            |
|     |             |մանր և  խոշոր աղացվածքի ալյուր      |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|4)   |         0901|սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով   |սուրճ       |
|     |             |կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև  և   |            |
|     |             |սուրճի հատիկների թաղանթ (պատյան),   |            |
|     |             |սուրճի փոխարինիչներ` ցանկացած համա- |            |
|     |             |մասնությամբ սուրճ պարունակող        |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|5)   |         0902|թեյ` համաբուրային հավելումներով կամ |թեյ         |
|     |             |առանց դրանց                         |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|6)   |0903 00 000 0|մատե կամ պարագվայական թեյ           |թեյ         |
|_____|_____________|____________________________________|____________|
|7)   |      1601 00|երշիկներ և  մսից, մսային ենթամթերքից|պատրաստի    |
|     |             |կամ արյունից պատրաստված համանման    |սննդամթերք  |
|     |             |մթերք. դրանց հիմքով պատրաստված պատ- |            |
|     |             |րաստի սննդամթերք                    |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|8)   |      1603 00|լուծամզվածքներ և  հյութեր մսից, ձկից|պատրաստի    |
|     |             |կամ խեցգետնանմաններից, կակղամարմին- |սննդամթերք  |
|     |             |ներից կամ ջրային այլ անողնաշարավոր- |            |
|     |             |ներից                               |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|9)   |   1604310000|պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թա- |ձկնեղեն     |
|     |             |ռափազգիների խավիար և  դրա փոխարինիչ-|            |
|     |             |ներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից  |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|10)  |   1604320010|պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թա- |ձկնեղեն     |
|     |             |ռափազգիների խավիար և  դրա փոխարինիչ-|            |
|     |             |ներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից  |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|11)  |         2101|սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական|սուրճ       |
|     |             |թեյի) լուծամզուքներ, բնահյութեր և   |            |
|     |             |խտածոներ (կոնցենտրատներ) և  պատրաստի|            |
|     |             |մթերք` դրանց կամ սուրճի հիմքով, թեյի|            |
|     |             |կամ մատեի (պարագվայական թեյի) հիմքով|            |
|     |             |բոված եղերդ և  սուրճի այլ բոված փո- |            |
|     |             |խարինիչներ և  դրանց լուծամզուքները, |            |
|     |             |բնահյութերը և  խտածոները            |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|12)  |         2309|կենդանիներին կերակրելու համար օգտա- |մթերք       |
|     |             |գործվող մթերք                       |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|13)  |2710 19 710 0|քսայուղեր, այլ յուղեր               |նավթավե-    |
|     |2710 19 750 0|                                    |րամշակման   |
|     |2710 19 820 0|                                    |արտադրանք   |
|     |2710 19 860 0|                                    |            |
|     |2710 19 880 0|                                    |            |
|     |2710 19 920 0|                                    |            |
|     |2710 19 940 0|                                    |            |
|     |2710 19 980 0|                                    |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|14)  |         2936|պրովիտամիններ, վիտամիններ           |վիտամին     |
|_____|_____________|____________________________________|____________|
|15)  |3002 41 000 0|պատվաստանյութ` մարդու համար, մանրա- |պատվաստա-   |
|     |             |ծախ առևտրի  համար                   |նյութ       |
|_____|_____________|____________________________________|____________|
|16)  |3002 42 000 0|պատվաստանյութ` կենդանիների համար    |պատվաստա-   |
|     |             |                                    |նյութ       |
|_____|_____________|____________________________________|____________|
|17)  |         3004|դեղամիջոց` թերապևտիկ  և  պրոֆիլակտիկ|դեղ         |
|     |             |նպատակներով օգտագործման համար` փաթե-|            |
|     |             |թավորված մանրածախ առևտրի  համար, բա-|            |
|     |             |ցառությամբ պետության կողմից կենտրո- |            |
|     |             |նացված կարգով ձեռքբերվող և  երաշխա- |            |
|     |             |վորված  կարգով տրամադրվող ինսուլինի |            |
|     |             |կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգե- |            |
|     |             |ներգործուն) նյութ պարունակող դեղերի,|            |
|     |             |որոնց համար դրոշմապիտակով դրոշմավո- |            |
|     |             |րում չի պահանջվում                  |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|18)  |3006 30 000 0|կոնտրաստային նյութեր` ռենտգենաբանա- |կոնտրաստային|
|     |             |կան հետազոտությունների համար, ախտո- |նյութեր     |
|     |             |րոշիչ ռեագենտներ, որոնք նախատեսված  |            |
|     |             |են հիվանդներին բժշկական նպատակներով |            |
|     |             |ներարկելու համար                    |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|19)  |3006 60 000 0|քիմիական հակաբեղմնավորիչներ, որոնք  |հակաբեղմնա- |
|     |             |պատրաստված են հորմոնների, 2937 ապ-  |վորիչներ    |
|     |             |րանքային դիրքի այլ միացությունների  |            |
|     |             |կամ սպերմիցիդների հիման վրա         |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|20)  |      3203 00|բուսական կամ կենդանական ծագում ունե-|ներկանյութեր|
|     |             |ցող ներկող նյութեր (ներառյալ ներկող |            |
|     |             |լուծամզուքները, բացի կենդանական     |            |
|     |             |ածուխից)` որոշակի կամ անորոշ քիմիա- |            |
|     |             |կան բաղադրության, տվյալ խմբի 3-րդ   |            |
|     |             |ծանոթագրության մեջ նշված բուսական   |            |
|     |             |կամ կենդանական ծագում ունեցող ներկող|            |
|     |             |նյութերի հիմքով պատրաստված պատրաս-  |            |
|     |             |տուկներ                             |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|21)  |         3204|օրգանական սինթետիկ ներկող նյութեր`  |ներկանյութեր|
|     |             |որոշակի կամ անորոշ քիմիական բաղա-   |            |
|     |             |դրության, պատրաստուկներ` պատրաստված |            |
|     |             |տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ  |            |
|     |             |նշված օրգանական սինթետիկ ներկող     |            |
|     |             |նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ |            |
|     |             |արտադրանք, որն օգտագործվում է որպես |            |
|     |             |օպտիկական սպիտակեցնող նյութ կամ     |            |
|     |             |լյումինաֆոր` որոշակի կամ անորոշ     |            |
|     |             |քիմիական բաղադրության               |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|22)  |3205 00 000 0|գունավոր լաքեր, տվյալ խմբի 3-րդ ծա- |լաքեր       |
|     |             |նոթագրության մեջ նշված գունավոր լա- |            |
|     |             |քերի հիմքով պատրաստուկներ           |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|23)  |         3206|ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ |ներկանյութեր|
|     |             |ծանոթագրության մեջ նշված և  3203,   |            |
|     |             |3204 կամ 3205 ապրանքային դիրքերում  |            |
|     |             |ընդգրկված պատրաստուկներից տարբեր    |            |
|     |             |պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգ-|            |
|     |             |տագործվող անօրգանական արտադրանք`    |            |
|     |             |որոշակի կամ անորոշ քիմիական         |            |
|     |             |բաղադրության                        |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|24)  |3207 10 000 0|պատրաստի գունանյութեր, ապակու պատ-  |ներկանյութեր|
|     |             |րաստի պղտորիչներ և  պատրաստի ներկեր |            |
|     |             |և  համանման պատրաստուկներ           |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|25)  |         3208|ներկեր և  լաքեր (ներառյալ արծնները  |ներկանյութեր|
|     |             |և  ողորկալաքերը)` սինթետիկ պոլիմեր- |            |
|     |             |ների կամ քիմիապես վերափոխված բնական |            |
|     |             |պոլիմերների հիմքով` ոչ ջրային միջա- |            |
|     |             |վայրում դիսպերսված կամ լուծված, տվ- |            |
|     |             |յալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ    |            |
|     |             |նշված լուծույթներ                   |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|26)  |         3209|ներկեր և  լաքեր (ներառյալ արծնները  |ներկանյութեր|
|     |             |և  ողորկալաքերը)` սինթետիկ պոլիմեր- |            |
|     |             |ների կամ քիմիապես վերափոխված բնական |            |
|     |             |պոլիմերների հիմքով` ջրային միջավայ- |            |
|     |             |րում դիսպերսված կամ լուծված         |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|27)  |      3210 00|այլ ներկեր և  լաքեր (ներառյալ արծն- |ներկանյութեր|
|     |             |ները, ողորկալաքերը և  սոսնձային ներ-|            |
|     |             |կերը), պատրաստի ջրային գունանյութեր`|            |
|     |             |կաշվի մշակման համար օգտագործվող     |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|28)  |3211 00 000 0|պատրաստի չորարարներ                 |չորարարներ  |
|_____|_____________|____________________________________|____________|
|29)  |         3212|գունանյութեր (ներառյալ մետաղական փո-|գունանյութեր|
|     |             |շիներ և  փաթիլներ)` ոչ ջրային միջա- |            |
|     |             |վայրում դիսպերսված, հեղուկ կամ մա-  |            |
|     |             |ծուկանման, որոնք օգտագործվում են    |            |
|     |             |ներկերի արտադրության մեջ (ներառյալ  |            |
|     |             |արծնները), փայլաթիթեղ` դրոշմատպման  |            |
|     |             |համար, ներկանյութեր և  ներկող այլ   |            |
|     |             |նյութեր` բաժնեծրարված կամ փաթեթավոր-|            |
|     |             |մամբ` մանրածախ վաճառքի համար        |            |
|_____|_____________|____________________________________|____________|
|30)  |      3303 00|օծանելիք, հարդաջուր                 |օծանելիք    |
|_____|_____________|____________________________________|____________|
|31)  |3403 19 100 0|քսայուղեր, այլ յուղեր               |նավթավե-    |
|     |3403 19 900 0|                                    |րամշակման   |
|     |3403 99 000 0|                                    |արտադրանք   |
._____________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1715-Լ որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
 
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
1. Սույն ծրագրի նպատակն է` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները` Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը:
 
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
 
2. Դրոշմապիտակների և դրոշմանիշների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2014 թվականից: Այդ ժամանակ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները եղել են թվով 20-ը: Տարիների ընթացքում ավելացել է դրոշմավորման ենթակա ապրանքների քանակը` հասնելով 111 տեսակի: Սակայն, ներկայումս կիրառվող մոդելը ունի որոշակի սահմանափակումներ: Ապրանքի հետագծելիությունը ապրանքի ներմուծումից կամ արտադրումից մինչև վերջնական սպառում վերոնշյալ մոդելի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ ապրանքի իրացման դեպքում տվյալները լիարժեք չեն փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` ՊԵԿ)` հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ) և հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով: ՊԵԿ են փոխանցվում իրացված ապրանքների վերաբերյալ տվյալներ, սակայն դրոշմավորման վերաբերյալ տվյալները բացակայում են: Դրոշմապիտակների կոդերի գեներացման տրամաբանությունը անհասանելի է, ուստի այն չի կարող օգտագործվել ապրանքների իրացման ժամանակ ՊԵԿ տվյալների փոխանցման համար:
3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սակայն ներկայիս համակարգը թույլ չի տալիս դա իրագործել:
 
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար:
5. Ներկայումս առկա խնդիրներն են`
1) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ ոչ միշտ է հնարավոր իրականացնել վաճառված ապրանքների նույնականացում: Հատկապես դա վերաբերում է տեխնիկական հագեցվածություն չունեցող մանրածախ առևտրի կետերին.
2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.
3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար գործող դրոշմապիտակները չեն կարող օգտագործվել: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, և կարող է տեղի ունենալ կրկնակի դրոշմավորում, եթե արտադրության ժամանակ չի առանձնացվում արտահանման համար նախատեսված ապրանքը, որը ևս լրացուցիչ դժվարություն է հարկ վճարողի համար.
4) ներկայիս դրոշմապիտակների վրա առկա 2D կոդի գեներացիայի տրամաբանությունը պատկանում է մասնավոր ընկերության և չի փոխանցվում ՊԵԿ: Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը անհրաժեշտության դեպքում այլ ընկերությունների կամ սեփական ուժերի միջոցով հնարավորություն չունի փոփոխություններ իրականացնելու առկա ծրագրում կամ ստեղծելու նոր բջջային հավելված:
6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ`
1) պետության համար`
ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,
բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,
գ. ապրանքային շուկաների վերահսկման համար բյուջետային ծախսերի կրճատում,
դ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն` երկրի կտրվածքով,
ե. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.
2) բիզնեսի համար`
ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ` ստվերի կրճատման հաշվին,
բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,
գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.
3) սպառողների համար`
ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,
բ. հասարակական վերահսկողություն,
գ. սպառողների իրավունքների պաշտպանություն:
7. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control): Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը` հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն:
 
4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
 
8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ:
9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում:
10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել`
1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը` ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»:
11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:
12. Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով: Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար: Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ` ազգային օպերատոր)` թվային եղանակով:
13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով` շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:
14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով` օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:
15. Բջջային հավելվածը, որի ստեղծումը նույնպես մտնում է սույն ծրագրի շրջանակների մեջ, սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն:
16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգը ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին`
1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.
2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.
3) այլ պետական համակարգերի հետ` ըստ անհրաժեշտության:
17. Ապրանքների շրջանառության մասնակիցների` այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:
18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու`
1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.
2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.
3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.
4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմապիտակ պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը:
 
5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում`
1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.
2) ապրանքաշրջանառության մասնակիցները.
3) տեղեկատվական համակարգի օպերատորը:
20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:
21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի`
1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.
2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.
3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:
22. Ազգային օպերատորը կապահովի`
1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.
2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.
3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.
4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը` անհատույց սկզբունքով:
 
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
 
23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը`
1) պետական բյուջեի ծախսերի կրճատում.
2) հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա.
3) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.
4) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը` արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.
5) ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.
6) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից` հատուկ բջջային հավելվածի միջոցով.
7) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը:
 
7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ
 
24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ: Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի:
25. Չնայած նշված ռիսկին` կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը` հատկապես երկարաժամկետ հեռանկարում:
 
8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ
 
26. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում:
27. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու:
28. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմանիշների տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը: