Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ...

28.02.2025 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2044-Ն

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

2020 թ. դեկտեմբերի 11

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

N 2044-Ն որոշման

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ

Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Ա.1. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|__|__________________________________________________________________|

|1.|Անուն, ազգանուն, հայրանուն              |                         |

|__|________________________________________|_________________________|

|2.|Ծննդյան օր, ամիս, տարի                  |                         |

|__|________________________________________|_________________________|

|3.|Հանրային ծառայությունների համարանիշ     |                         |

|__|________________________________________|_________________________|

|4.|Հաշվառման հասցե                         |                         |

|__|________________________________________|_________________________|

|5.|Փաստացի բնակության հասցե (եթե           |                         |

|  |տարբերվում է հաշվառման հասցեից)         |                         |

|__|________________________________________|_________________________|

|6.|Գործատուի անվանումը                     |                         |

|__|________________________________________|_________________________|

|7.|Զբաղեցրած պաշտոնը                       |                         |

|__|________________________________________|_________________________|

|8.|Էլեկտրոնային փոստի հասցե,               |                         |

|  |հեռախոսահամարներ                        |                         |

|__|________________________________________|_________________________|

|9.|Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը,    |                         |

|  |տարին                                   |                         |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Ա.2. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|__|__________________________________________________________________|

|1.|Ընտանիքի անդամի կապը հայտարարատու անձի |[] Ամուսին                |

|  |հետ                                    |[] Անչափահաս զավակ        |

|  |                                       |[] Հայտարարատու անձի      |

|  |                                       |խնամակալության կամ        |

|  |                                       |հոգաբարձության տակ գտնվող |

|  |                                       |անձ                       |

|  |                                       |[] Համատեղ բնակվող չափահաս|

|  |                                       |անձ                       |

|__|_______________________________________|__________________________|

|2.|Անուն, ազգանուն, հայրանուն             |                          |

|__|_______________________________________|__________________________|

|3.|Ծննդյան օր, ամիս, տարի                 |                          |

|__|_______________________________________|__________________________|

|4.|Հանրային ծառայությունների համարանիշ    |                          |

|__|_______________________________________|__________________________|

|5.|Հաշվառման հասցե                        |                          |

|__|_______________________________________|__________________________|

|6.|Փաստացի բնակության հասցե (եթե          |                          |

|  |տարբերվում է հաշվառման հասցեից)        |                          |

|__|_______________________________________|__________________________|

|7.|Գործատուի անվանումը                    |                          |

|__|_______________________________________|__________________________|

|8.|Զբաղեցրած պաշտոնը                      |                          |

|__|_______________________________________|__________________________|

|9.|Էլեկտրոնային փոստի հասցե,              |                          |

|  |հեռախոսահամարներ                       |                          |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Ա.3. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|__|__________________________________________________________________|

|1.|Բանկային հաշվի սեփականատիրոջ անունը,    |                         |

|  |ազգանունը, հայրանունը                   |                         |

|__|________________________________________|_________________________|

|2.|Բանկի անվանումը                         |                         |

|__|________________________________________|_________________________|

|3.|Բանկի հասցեն (օտարերկրյա բանկի դեպքում) |                         |

|__|________________________________________|_________________________|

|4.|Բանկային հաշվի տեսակը                   |                         |

|__|________________________________________|_________________________|

|5.|Բանկային հաշվի համարը                   |                         |

|__|________________________________________|_________________________|

|6.|Բանկային հաշվի արժույթը                 |                         |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՍԿԶԲԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

._____________________________________________________________________.

|__|__________________________________________________________________|

|1.|. Բաժնի տվյալները լրացվում են հայտարարագիրը ներկայացնելու օրվա    |

|  |դրությամբ                                                         |

|__|__________________________________________________________________|

|2.|. Բաժնի տվյալները լրացվում են ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբի|

|  |դրությամբ                                                         |

._____________________________________________________________________.

Բ.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

._____________________________________________________________________.

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Անշարժ գույքի տեսակը                    |                        |

|3. |Սեփականության իրավունքի տեսակը (համատեղ,|                        |

|   |բաժնային)                               |                        |

|4. |Հայտարարատու սեփականատիրոջ բաժինը       |                        |

|5. |Գտնվելու վայրի հասցեն                   |                        |

|6. |Անշարժ գույքի հաշվառման համարը          |                        |

|7. |Անշարժ գույքի մակերեսը                  |                        |

|8. |Անշարժ գույքը ձեռք բերելու տարին        |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը      |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Եթե գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի   |                        |

|   |իրավունքներով, նրա անվանումը կամ անունը,|                        |

|   |ազգանունը, հայրանունը                   |                        |

|___|________________________________________|________________________|

|11.|Երրորդ անձի իրավունքի տեսակը            |                        |

|___|________________________________________|________________________|

|12.|Երրորդ անձի նկատմամբ ապահովված          |                        |

|   |պարտավորության չափը (արժեքը)            |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑԸ

._____________________________________________________________________.

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Տրանսպորտի միջոցի տեսակը                |                        |

|3. |Մակնիշը, սերիան                         |                        |

|4. |Թողարկման տարին                         |                        |

|5. |Նույնականացման համարը                   |                        |

|6. |Տրանսպորտի միջոցը ձեռք բերելու տարին    |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Տրանսպորտի միջոցը ձեռք բերելու եղանակը  |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Եթե գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի   |                        |

|   |իրավունքներով, նրա անվանումը կամ անունը,|                        |

|   |ազգանունը, հայրանունը                   |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Երրորդ անձի իրավունքի տեսակը            |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Երրորդ անձի նկատմամբ ապահովված          |                        |

|   |պարտավորության չափը (արժեքը)            |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ.3. ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

._____________________________________________________________________.

|   |Բ.3.1. ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ                    |

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը        |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը        |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Արժեթղթի կամ այլ ներդրման արժույթը      |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Թողարկողի (ընկերության) լրիվ անվանումը  |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Թողարկողի (ընկերության) կանոնադրական    |                        |

|   |կապիտալում մասնակցության չափը           |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Արժեթուղթը կամ այլ ներդրումը ձեռք       |                        |

|   |բերելու տարին                           |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Արժեթուղթը կամ այլ ներդրումը ձեռք       |                        |

|   |բերելու եղանակը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Եթե արժեթուղթը կամ այլ ներդրումը        |                        |

|   |ծանրաբեռնված է երրորդ անձի              |                        |

|   |իրավունքներով, նրա անվանումը կամ անունը,|                        |

|   |ազգանունը, հայրանունը                   |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Երրորդ անձի իրավունքի տեսակը            |                        |

|___|________________________________________|________________________|

|11.|Երրորդ անձի նկատմամբ ապահովված          |                        |

|   |պարտավորության չափը (արժեքը)            |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

._____________________________________________________________________.

|   |Բ.3.2. ՊԱՐՏՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ                                |

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Արժեթղթի տեսակը                         |                        |

|3. |Արժեթղթի արժեքը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Արժեթղթի արժույթը                       |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Արժեթուղթը ձեռք բերելու տարին           |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Արժեթուղթը ձեռք բերելու եղանակը         |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Եթե արժեթուղթը ծանրաբեռնված է երրորդ    |                        |

|   |անձի իրավունքներով, նրա անվանումը կամ   |                        |

|   |անունը, ազգանունը, հայրանունը           |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Երրորդ անձի իրավունքի տեսակը            |                        |

|9. |Երրորդ անձի նկատմամբ ապահովված          |                        |

|   |պարտավորության չափը (արժեքը)            |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ.4. ՀԱՆՁՆՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|   |Բ.4.1. ՀԱՆՁՆՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Պարտատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը|                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Պարտապանի անվանումը կամ անունը,         |                        |

|   |ազգանունը, հայրանունը                   |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Պարտապանի հասցեն                        |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Փոխառության գումարը (չափը)              |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Փոխառության արժույթը                    |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

._____________________________________________________________________.

|   |Բ.4.2. ՀԱՆՁՆՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԸ                                        |

|___|_________________________________________________________________|

|1. |Հայտարարատու անձի անունը, ազգանունը,    |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Բանկի անվանումը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Բանկի հասցեն (օտարերկրյա բանկի դեպքում) |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Ավանդի գումարը (չափը)                   |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Ավանդի արժույթը                         |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ.5. ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԸ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)

._____________________________________________________________________.

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Գույքի տեսակը                           |                        |

|3. |Գույքի նկարագրությունը                  |                        |

|4. |Գույքի արժեքը                           |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Գույքը ձեռք բերելու տարին               |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Գույքը ձեռք բերելու եղանակը             |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Եթե գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի   |                        |

|   |իրավունքներով, նրա անվանումը կամ անունը,|                        |

|   |ազգանունը, հայրանունը                   |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Երրորդ անձի իրավունքի տեսակը            |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Երրորդ անձի նկատմամբ ապահովված          |                        |

|   |պարտավորության չափը (արժեքը)            |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Գույքի տեսակը                           |[] Բանկային հաշիվների   |

|   |                                        |մնացորդներ (բացառությամբ|

|   |                                        |ավանդների)              |

|   |                                        |[] Էլեկտրոնային հաշիվներ|

|   |                                        |և  կրիպտոաակտիվ         |

|   |                                        |[] Կանխիկ դրամ          |

|___|________________________________________|________________________|

|3. |Գումարի չափը (արժեքը)                   |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Գումարի արժույթը                        |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Եթե դրամական միջոցները ծանրաբեռնված են  |                        |

|   |երրորդ անձի իրավունքներով, նրա անվանումը|                        |

|   |կամ անունը, ազգանունը, հայրանունը       |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Երրորդ անձի իրավունքի տեսակը            |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Երրորդ անձի նկատմամբ ապահովված          |                        |

|   |պարտավորության չափը (արժեքը)            |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Բ.7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Գ. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ

._____________________________________________________________________.

|   |Գ.1. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ                   |

|   |ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                                              |

|___|_________________________________________________________________|

|1. |Պարտապանի անունը, ազգանունը և           |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Պարտատիրոջ անվանումը կամ անունը,        |                        |

|   |ազգանունը և  հայրանունը                 |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Պարտատիրոջ հասցեն                       |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Պարտավորության չափը (արժեքը)            |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Պարտավորության արժույթը                 |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Բնամթերային ձևով  առկա պարտավորության   |                        |

|   |նկարագրությունը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Պարտավորության ծագման տարին             |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Պարտավորության ծագման իրավական հիմքը    |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Գ.2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Դ. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Դ.1. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

._____________________________________________________________________.

|___|_________________________________________________________________|

|1. |Եկամուտը ստացողի անունը, ազգանունը և    |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Եկամտի տեսակը                           |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Եկամուտ վճարողի անվանումը կամ անունը,   |                        |

|   |ազգանունը և  հայրանունը                 |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Եկամուտ վճարողի հասցեն                  |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Ստացված եկամտի չափը (արժեքը)            |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Ստացված եկամտի արժույթը                 |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Բնամթերային ձևով  ստացված եկամտի        |                        |

|   |նկարագրությունը                         |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Դ.2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Ե. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ, ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

._____________________________________________________________________.

|   |Ե.1. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ     |

|   |ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ                                                    |

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Անշարժ գույքի տեսակը                    |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Սեփականության իրավունքի տեսակը (համատեղ,|                        |

|   |բաժնային)                               |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Հայտարարատու սեփականատիրոջ բաժինը       |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Գտնվելու վայրի հասցեն                   |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Անշարժ գույքի հաշվառման համարը          |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Անշարժ գույքի մակերեսը                  |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Գործարքի տեսակը                         |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի ձեռքբերում       |

|   |                                        |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի օտարում          |

|___|________________________________________|________________________|

|9. |Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը     |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Գործարքի կնքման ամսաթիվը                |                        |

|___|________________________________________|________________________|

|11.|Գործարքի արժեքը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|12.|Գործարքի արժույթը                       |                        |

|___|________________________________________|________________________|

|13.|Գործարքի մյուս կողմի անվանումը կամ      |                        |

|   |անունը, ազգանունը, հայրանունը           |                        |

|___|________________________________________|________________________|

|14.|Գործարքի մյուս կողմի հասցեն             |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

._____________________________________________________________________.

|   |Ե.2. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ     |

|   |ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑԸ                                                |

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Տրանսպորտի միջոցի տեսակը                |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Մակնիշը, սերիան                         |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Թողարկման տարին                         |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |Նույնականացման համարը                   |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Գործարքի տեսակը                         |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի ձեռքբերում       |

|   |                                        |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի օտարում          |

|___|________________________________________|________________________|

|7. |Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը     |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Գործարքի կնքման ամսաթիվը                |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Գործարքի արժեքը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Գործարքի արժույթը                       |                        |

|___|________________________________________|________________________|

|11.|Գործարքի մյուս կողմի անվանումը կամ      |                        |

|   |անունը, ազգանունը, հայրանունը           |                        |

|___|________________________________________|________________________|

|12.|Գործարքի մյուս կողմի հասցեն             |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

._____________________________________________________________________.

|   |Ե.3. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ     |

|   |ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ                                    |

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Արժեթղթի տեսակը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Արժեթուղթը թողարկողը                    |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Գործարքի տեսակը                         |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի ձեռքբերում       |

|   |                                        |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի օտարում          |

|___|________________________________________|________________________|

|5. |Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը     |                        |

|6. |Գործարքի կնքման ամսաթիվը                |                        |

|7. |Գործարքի արժեքը                         |                        |

|8. |Գործարքի արժույթը                       |                        |

|9. |Գործարքի մյուս կողմի անվանումը կամ      |                        |

|   |անունը, ազգանունը, հայրանունը           |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Գործարքի մյուս կողմի հասցեն             |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

._____________________________________________________________________.

|   |Ե.4. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՕՏԱՐՎԱԾ`    |

|   |ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ    |

|   |ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԸ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Սեփականատիրոջ անունը, ազգանունը,        |                        |

|   |հայրանունը                              |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |Գույքի տեսակը                           |                        |

|___|________________________________________|________________________|

|3. |Գույքի նկարագրությունը                  |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |Գործարքի տեսակը                         |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի ձեռքբերում       |

|   |                                        |[] Սեփականատիրոջ կողմից |

|   |                                        |գույքի օտարում          |

|___|________________________________________|________________________|

|5. |Գույքի ձեռքբերման կամ օտարման հիմքը     |                        |

|___|________________________________________|________________________|

|6. |Գործարքի կնքման ամսաթիվը                |                        |

|___|________________________________________|________________________|

|7. |Գործարքի արժեքը                         |                        |

|___|________________________________________|________________________|

|8. |Գործարքի արժույթը                       |                        |

|___|________________________________________|________________________|

|9. |Գործարքի մյուս կողմի անվանումը կամ      |                        |

|   |անունը, ազգանունը, հայրանունը           |                        |

|___|________________________________________|________________________|

|10.|Գործարքի մյուս կողմի հասցեն             |                        |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

Ե.5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

ստորագրություն ______________

(1-ին հավելվածը փոփ. 27.02.2025 թիվ 204-Ն որոշում)

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

N 2044-Ն որոշման

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգը սահմանում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված կարգով նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) լրացման կանոնները:

2. Հայտարարագիրը լրացվում է հայտարարագիր ներկայացնող (այսուհետ` հայտարարատու) անձի կողմից և պարունակում է իր և իր ընտանիքի անդամներին առնչվող տեղեկություններ` ըստ հայտարարագրում նախատեսված բաժինների:

3. Հայտարարագրի բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման` բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին դաշտը վերաբերելի չէ:

4. Յուրաքանչյուր տվյալ լրացվում է այդ տվյալին վերաբերելի դաշտում, իսկ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում այն ներառվում է հայտարարագրի յուրաքանչյուր բաժնի վերջում առկա «Լրացուցիչ տեղեկություններ» աղյուսակում:

5. «Ա» բաժինը լրացվում է` հիմք ընդունելով հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ արդիական տեղեկատվությունը:

6. «Ա.1» ենթաբաժինը լրացվում է մեկ անգամ, «Ա.2» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձի ընտանիքի անդամների քանակով` նշում կատարելով հայտարարատու անձի հետ կապի տեսակի մասին: «Ա.3» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս պատկանող բանկային հաշիվների քանակով:

7. «Բ» բաժնի աղյուսակները լրացվում են հայտարարագրի ներկայացման օրվա և ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբի դրությամբ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի բոլոր միավորների համար: Բաժնի սկզբում կատարվում է նշում այն օրվա վերաբերյալ, որի դրությամբ լրացվում են աղյուսակի տվյալները: Անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները լրացվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգով կամ չի բխում հայտարարագրի ձևից: «Բ» բաժնի աղյուսակներում որպես գույքը ձեռք բերելու եղանակ նշվում է այն գործարքի տեսակը, որի հիման վրա անձը ձեռք է բերել աղյուսակում լրացված գույքը:

8. «Բ.1» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող անշարժ գույքի միավորների քանակով:

9. «Բ.2» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող տրանսպորտի միջոցների միավորների քանակով:

10. «Բ.3» ենթաբաժնում «Բ.3.1» աղյուսակը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող բաժնային արժեթղթերի, ինչպես նաև այլ ներդրումների (բաժնեմաս, փայաբաժին) համար, իսկ «Բ.3.2» աղյուսակը` հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող պարտքային և արժեթղթերի համար: «Բ.3.1» և «Բ.3.2» աղյուսակները լրացվում են` ըստ յուրաքանչյուր թողարկողի (կազմակերպության) և արժեթղթի (ներդրման) տեսակի:

11. «Բ.4» ենթաբաժնում «Բ.4.1» և «Բ.4.2» աղյուսակները լրացվում են հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ հանձնված համապատասխանաբար փոխառությունների և ավանդների քանակով:

12. «Բ.5» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի միավորների քանակով:

13. «Բ.6» ենթաբաժինը լրացվում է հայտարարատու անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող դրամական միջոցների բոլոր տեսակների քանակով` նշելով, թե դրամական միջոցի որ տեսակի համար է լրացվում աղյուսակը:

14. «Գ» բաժնում «Գ.1» ենթաբաժինը լրացվում է հայտարարագրի ներկայացման պահին հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունների համար` ըստ պարտատերերի և պարտավորության հիմքերի: Լրացման ենթակա չէ այն պարտավորությունը կամ դրանց հանրագումարը, որը չի գերազանցում 200 000 դրամը: Որպես պարտավորության ծագման իրավական հիմք նշվում է այն գործարքի տեսակը, որի հիման վրա ծագել է պարտավորությունը:

15. «Դ» բաժնում «Դ.1» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ստացված բոլոր եկամուտների համար` ըստ եկամտի տեսակի և եկամուտը տրամադրող անձանց: Ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները լրացվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգով կամ չի բխում հայտարարագրի ձևից:

Սույն ենթաբաժնի լրացման նպատակով անձի եկամուտների մեջ չի ներառվում «Ե» բաժնում արտացոլված գործարքների կնքման արդյունքում ստացված գույքը:

16. «Ե» բաժնում «Ե.1» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով` նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում): «Ե» բաժնի աղյուսակներում որպես գույքի ձեռքբերման կամ օտարման հիմք նշվում է այն գործարքի տեսակը, որի հիման վրա անձը ձեռք է բերել կամ օտարել է աղյուսակում լրացված գույքը:

17. «Ե.2» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված տրանսպորտի միջոցի ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով` նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում):

18. «Ե.3» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված արժեթղթերի կամ այլ ներդրումների (բաժնեմաս, փայաբաժին) ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով` նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում):

19. «Ե.4» ենթաբաժինը լրացվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի ձեռքբերման կամ օտարման բոլոր գործարքների քանակով` նշում կատարելով գործարքի տեսակի վերաբերյալ (ձեռքբերում կամ օտարում):

Պաշտոնական հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2020 թվական:

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2044-Ն
Որոշում