Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2026 թվականի N 142-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 57-րդ և 57.1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի N 278-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2022-ից 2025 թվականներին հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում և համապատասխան շինարարական աշխատանքների, դրանց կատարման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2027 թվականի հունիսի 30-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

2. Սույն որոշման դրույթները տարածվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը և դրանից հետո գործողության ժամկետը լրացած պայմանագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2026
N 142-Ա
Որոշում