Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

17.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

3 հոկտեմբերի 2022 թվականի N 25-Ն

 

ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(հրամանը փոփ. 09.02.2026 թիվ 08-Ն հրաման)

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի հոկտեմբերի 3-ի

N 25-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն շինարարական նորմերը սահմանում են նախադպրոցական հաստատությունների շենքերի նախագծմանը` այդ թվում տեղաբաշխմանը, հողատարածքին, գործառական խմբերին, սենքերի կազմին, մակերեսներին, ծավալահատակագծային, կոնստրուկտիվ և ճարտարապետական լուծումներին, ինժեներական սարքավորումներին, ներքին քաղաքաշինական հարմարավետ և անվտանգ միջավայրի ձևավորմանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Սույն նորմերի պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող նախադպրոցական հաստատությունների շենքերի նախագծման աշխատանքներին` անկախ նախագծման ենթակա շենքերի սեփականության ձևից:

3. Սույն նորմերի նպատակն է նախադպրոցական հաստատությունների շենքերի նախագծման շրջանակներում մարդկանց կյանքի, անվտանգության, առողջության պաշտպանությանն, ինչպես նաև զարգացմանը, ուսուցմանը, երեխաների և անձնակազմի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված` սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության), հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, քաղաքացիական պաշտպանության, շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության, էներգախնայողության և էներգաարդյունավետության հատուկ և համալիր միջոցառումների նախատեսումը:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

4. Սույն շինարարական նորմերում հղումներ են կատարված հետևյալ նորմատիվ փաստաթղթերին`

 

._____________________________________________________________________.

|1) |ՀՀՇՆ 21-01.01-2024   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024   |

|   |                     |թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով      |

|   |                     |հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և    |

|   |                     |շինությունների հակահրդեհային պաշտպանության |

|   |                     |համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և         |

|   |                     |հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման |

|   |                     |նորմեր» շինարարական նորմեր                 |

|___|_____________________|___________________________________________|

|2) |ՀՀՇՆ IV-11.07.01-2006|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի   |

|   |(ՄՍՆ 3.02-05-2003)   |նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված  |

|   |                     |«Շենքերի և  շինությունների մատչելիությունը |

|   |                     |բնակչության սակավաշարժուն խմբերի համար»    |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|3) |ՀՀՇՆ IV-12.02.01-04  |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի   |

|   |                     |օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված     |

|   |                     |«Ջեռուցում, օդափոխում և  օդի լավորակում»   |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|4) |ՀՀՇՆ 20.04-2020      |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020   |

|   |                     |թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով   |

|   |                     |հաստատված «Երկրաշարժադիմացկուն             |

|   |                     |շինարարություն. Նախագծման նորմեր»          |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|5) |ՀՀՇՆ 20-06-2014      |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի   |

|   |                     |մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված       |

|   |                     |«Շենքերի և  կառուցվածքների վերակառուցում,  |

|   |                     |վերականգնում և  ուժեղացում. Հիմնական       |

|   |                     |դրույթներ» շինարարական նորմեր              |

|___|_____________________|___________________________________________|

|6) |ՀՀՇՆ 21-01-2014      |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի   |

|   |                     |մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված       |

|   |                     |«Շենքերի և  շինությունների հրդեհային       |

|   |                     |անվտանգություն» շինարարական նորմեր         |

|___|_____________________|___________________________________________|

|7) |ՀՀՇՆ 22-03-2017      |ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության  |

|   |                     |պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի      |

|   |                     |ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված      |

|   |                     |«Արհեստական և  բնական լուսավորում»         |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|8) |ՀՀՇՆ 22-04-2014      |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի   |

|   |                     |մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված       |

|   |                     |«Պաշտպանություն աղմուկից» շինարարական      |

|   |                     |նորմեր                                     |

|___|_____________________|___________________________________________|

|9) |ՀՀՇՆ 24-01-2016      |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի   |

|   |                     |հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված    |

|   |                     |«Շենքերի ջերմային պաշտպանություն»          |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|10)|ՀՀՇՆ 30-01-2023      |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023   |

|   |                     |թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով        |

|   |                     |հաստատված ՀՀՇՆ 30-01-2023                  |

|   |                     |«Քաղաքաշինություն. Քաղաքային և  գյուղական  |

|   |                     |բնակավայրերի հատակագծում և  կառուցապատում» |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|11)|ՀՀՇՆ 30-02-2022      |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022   |

|   |                     |թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով       |

|   |                     |հաստատված «Տարածքի բարեկարգում» շինարարական|

|   |                     |նորմեր                                     |

|___|_____________________|___________________________________________|

|12)|ՀՀՇՆ 31-03-          |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020   |

|   |                     |թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով    |

|   |                     |հաստատված «Հասարակական շենքեր և            |

|   |                     |շինություններ» շինարարական նորմեր          |

|___|_____________________|___________________________________________|

|13)|ՀՀՇՆ 31-03.01-2014   |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի   |

|   |                     |ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված      |

|   |                     |«Հանրակրթական նշանակության շենքեր»         |

|   |                     |շինարարական նորմեր                         |

|___|_____________________|___________________________________________|

|14)|ՀՀՇՆ 40-01.01-2014   |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի   |

|   |                     |մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված       |

|   |                     |«Շենքերի ներքին ջրամատակարարում և          |

|   |                     |ջրահեռացում» շինարարական նորմեր            |

|___|_____________________|___________________________________________|

|15)|ՀՀՇՆ 40-01.02-2020   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020   |

|   |                     |թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով   |

|   |                     |հաստատված «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր |

|   |                     |և  կառուցվածքներ» շինարարական նորմեր       |

|___|_____________________|___________________________________________|

|16)|ՀՀՇՆ 31-03.02-2022   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022   |

|   |                     |թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով         |

|   |                     |հաստատված «Հայաստանի Հանրապետության        |

|   |                     |քաղաքացիական պաշտպանության պաշտպանական     |

|   |                     |կառույցներ» շինարարական նորմեր             |

|___|_____________________|___________________________________________|

|17)|ՀՀԿՀ 23-101-2017     |ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի|

|   |                     |2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով    |

|   |                     |հավանություն ստացած «Բնակչության սակավաշարժ|

|   |                     |խմբերի և  հաշմանդամություն ունեցող անձանց  |

|   |                     |համար շենքերի և  շինությունների            |

|   |                     |մատչելիության ապահովման նախագծման կանոնների|

|   |                     |հավաքածու»                                 |

|___|_____________________|___________________________________________|

|18)|ՀՀՇՆ 20-05-2022      |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022   |

|   |                     |թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով      |

|   |                     |հաստատված «Շինարարական կոնստրուկցիաների    |

|   |                     |պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական    |

|   |                     |նորմեր                                     |

|___|_____________________|___________________________________________|

|19)|Մաքսային Միության    |Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  |

|   |տեխնիկական կանոնակարգ|2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ    |

|   |(ՄՄ ՏԿ) 025/2012     |հաստատված կահույքի արտադրատեսակների        |

|   |                     |անվտանգության Մաքսային միության տեխնիկական |

|   |                     |կանոնակարգ                                 |

|___|_____________________|___________________________________________|

|20)|Եվրասիական տնտեսական |Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017     |

|   |միության տեխնիկական  |թվականի մայիսի 17-ի N 21 որոշմամբ հաստատված|

|   |կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ) |մանկական խաղահրապարակների համար            |

|   |042/2017             |սարքավորումների անվտանգության ԵԱՏՄ         |

|   |                     |տեխնիկական կանոնակարգ                      |

|___|_____________________|___________________________________________|

|21)|Եվրասիական տնտեսական |Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016     |

|   |միության տեխնիկական  |թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ     |

|   |կանոնակարգ (ԵԱՏՄ ՏԿ) |հաստատված ատրակցիոնների անվտանգության ԵԱՏՄ |

|   |038/2016             |տեխնիկական կանոնակարգ                      |

|___|_____________________|___________________________________________|

|22)|Տեխնիկական կանոնակարգ|Հայաստանի Հանրապետության կառավարության 2007|

|   |(ՏԿ)                 |թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ      |

|   |                     |հաստատված էլեկտրական էներգիայի             |

|   |                     |հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական       |

|   |                     |կանոնակարգ                                 |

|___|_____________________|___________________________________________|

|23)|Տեխնիկական կանոնակարգ|Հայաստանի Հանրապետության կառավարության 2009|

|   |(ՏԿ)                 |թվականի հոկտեմբերի 22-ի N 1351-Ն որոշմամբ  |

|   |                     |հաստատված կարուսելների                     |

|   |                     |(զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման  |

|   |                     |տեխնիկական կանոնակարգ                      |

|___|_____________________|___________________________________________|

|24)|Տեխնիկական կանոնակարգ|Հայաստանի Հանրապետության կառավարության 2018|

|   |(ՏԿ)                 |թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշմամբ       |

|   |                     |հաստատված նոր կառուցվող բնակելի            |

|   |                     |բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև        |

|   |                     |պետական միջոցների հաշվին կառուցվող         |

|   |                     |(վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում     |

|   |                     |էներգախնայողության և                       |

|   |                     |էներգաարդյունավետության տեխնիկական         |

|   |                     |կանոնակարգ                                 |

|___|_____________________|___________________________________________|

|25)|Տեխնիկական կանոնակարգ|ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի    |

|   |(ՏԿ)                 |18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված սինթետիկ  |

|   |                     |հիմքով լաքերի և  ներկերի տեխնիկական        |

|   |                     |կանոնակարգ                                 |

|___|_____________________|___________________________________________|

|26)|Տեխնիկական կանոնակարգ|ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի   |

|   |(ՏԿ)                 |7-ի N 1458-Ն որոշմամբ հաստատված կենցաղային |

|   |                     |նպատակներով օգտագործվող գազի սարքերի       |

|   |                     |անվտանգության պահանջների տեխնիկական        |

|   |                     |կանոնակարգ                                 |

|___|_____________________|___________________________________________|

|27)|ՀՀ Նախագահի          |Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012     |

|   |կարգադրություն       |թվականի ապրիլի 16-ի ՆԿ-51-Ն կարգադրությամբ |

|   |                     |հաստատված Հայաստանի Հանրապետությունում     |

|   |                     |ահաբեկչության դեմ պայքարի ազգային          |

|   |                     |ռազմավարություն                            |

|___|_____________________|___________________________________________|

|28)|ՀՀ կառավարության     |Հայաստանի Հանրապետության կառավարության 2021|

|   |որոշում              |թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ        |

|   |                     |հաստատված նախադպրոցական ուսումնական        |

|   |                     |հաստատության օրինակելի կանոնադրություն     |

|___|_____________________|___________________________________________|

|29)|ՀՀ կառավարության     |ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի  |

|   |որոշում              |N 749-Լ որոշմամբ հաստատված կլիմայի         |

|   |                     |փոփոխության հարմարվողականության ազգային    |

|   |                     |գործողությունների ծրագիր և  2021-2025      |

|   |                     |թվականների միջոցառումների ցանկ             |

|___|_____________________|___________________________________________|

|30)|ՀՀ կառավարության     |ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի   |

|   |որոշում              |N 596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի       |

|   |                     |Հանրապետությունում կառուցապատման նպատակով  |

|   |                     |թույլտվությունների և  այլ փաստաթղթերի      |

|   |                     |տրամադրման կարգ                            |

|___|_____________________|___________________________________________|

|31)|ՀՀ կառավարության     |ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի|

|   |որոշում              |N 392-Ն որոշմամբ հաստատված հաշմանդամների և |

|   |                     |բնակչության սակավաշարժուն խմբերի համար     |

|   |                     |սոցիալական, տրանսպորտային և  ինժեներական   |

|   |                     |ենթակառուցվածքների մատչելիության ապահովման |

|   |                     |կարգ                                       |

|___|_____________________|___________________________________________|

|32)|ՀՀ կառավարության     |Հայաստանի Հանրապետության կառավարության 2006|

|   |որոշում              |թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշմամբ    |

|   |                     |հաստատված ճառագայթային անվտանգության նորմեր|

|___|_____________________|___________________________________________|

|33)|ՀՀ կառավարության     |Հայաստանի Հանրապետության կառավարության 2014|

|   |որոշում              |թվականի դեկտեմբերի 25-ի N 1504-Ն որոշմամբ  |

|   |                     |հաստատված պետական միջոցների հաշվին         |

|   |                     |կառուցվող (վերակառուցվող, նորոգվող)        |

|   |                     |օբյեկտներում էներգախնայողության և          |

|   |                     |էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված|

|   |                     |միջոցառումներ                              |

|___|_____________________|___________________________________________|

|34)|ՀՀ կառավարության     |Հայաստանի Հանրապետության կառավարության 2021|

|   |որոշում              |թվականի հունվարի 21-ի N 77-Ն որոշմամբ      |

|   |                     |հաստատված պետության կարիքների ապահովման    |

|   |                     |նպատակով ձեռք բերվող էներգասպառող          |

|   |                     |արտադրանքների էներգետիկ բնութագրերի        |

|   |                     |պարտադիր պահանջներ ու խմբերի ցանկ          |

|___|_____________________|___________________________________________|

|35)|ՀՀ կառավարության     |Հայաստանի Հանրապետության կառավարության 2018|

|   |որոշում              |թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ      |

|   |                     |հաստատված բնակավայրերի կանաչ գոտիների      |

|   |                     |չափերին և  տեսակային կազմին ներկայացվող    |

|   |                     |պահանջներ                                  |

|___|_____________________|___________________________________________|

|36)|ՀՀ առողջապահության   |ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի   |

|   |նախարարի հրաման      |փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված    |

|   |                     |«Նախադպրոցական ուսումնական                 |

|   |                     |հաստատություններին ներկայացվող պահանջներ»  |

|   |                     |2.1.2.001-24 սանիտարական կանոնների և       |

|   |                     |հիգիենիկ նորմատիվներ                       |

|___|_____________________|___________________________________________|

|37)|ՀՀ տարածքային        |ՀՀ տարածքային կառավարման և  արտակարգ       |

|   |կառավարման և         |իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի |

|   |արտակարգ իրավիճակների|18-ի N 595-Ն հրամանով հաստատված հրդեհային  |

|   |նախարարի հրաման      |անվտանգության կանոններ                     |

|___|_____________________|___________________________________________|

|38)|ՀՀ կրթության և       |ՀՀ կրթության և  գիտության նախարարի 2011    |

|   |գիտության նախարարի   |թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանով        |

|   |հրաման               |հաստատված նախադպրոցական կրթության պետական  |

|   |                     |կրթական չափորոշիչներ                       |

|___|_____________________|___________________________________________|

|39)|ՀՀ բնապահպանության   |ՀՀ բնապահպանության նախարարի 2006 թվականի   |

|   |նախարարի հրաման      |դեկտեմբերի 25-ի N 430-Ն հրամանով հաստատված |

|   |                     |ըստ վտանգավորության դասակարգված թափոնների  |

|   |                     |ցանկ                                       |

|___|_____________________|___________________________________________|

|40)|ՀՀ կառավարությանն    |ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության  |

|   |առընթեր քաղաքա-      |պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի      |

|   |շինության պետական    |սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված |

|   |կոմիտեի նախագահի     |բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և |

|   |հրաման               |շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը|

|   |                     |և  բովանդակությունը սահմանող կանոններ      |

|___|_____________________|___________________________________________|

|41)|ՀՀ օրենք             |«Էներգախնայողության և  վերականգնվող        |

|   |                     |էներգետիկայի մասին» օրենք                  |

|___|_____________________|___________________________________________|

|42)|ՀՀ օրենք             |«Նախադպրոցական կրթության մասին» օրենք      |

|___|_____________________|___________________________________________|

|43)|ՀՀ օրենք             |«Քաղաքաշինության մասին» օրենք              |

|___|_____________________|___________________________________________|

|44)|ՀՀ օրենք             |«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենք|

|___|_____________________|___________________________________________|

|45)|ՀՀ օրենք             |«Հանրակրթության մասին» օրենք               |

._____________________________________________________________________.

(4-րդ կետը փոփ. 09.02.2026 թիվ 08-Ն հրաման)

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Սույն շինարարական նորմերում օգտագործվել են հետևյալ հասկացությունները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն (պետական, համայնքային, ոչ պետական) կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ:

2) նախադպրոցական կրթություն` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման և խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան և իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով:

3) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն (առողջարարական նախադպրոցական հաստատություն, տնային մանկապարտեզ, հատուկ տեսակի մասնագիտացված մսուր-մանկապարտեզ, նախակրթարան/համակցված նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ-տարրական դպրոց), սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություն և այլն) կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է հանրակրթական, լրացուցիչ կրթության և արտադպրոցական դաստիարակության ծրագրեր, որոնք կարող են ուղեկցվել երեխաների առողջության վերականգնման հատուկ միջոցառումներով և 7-ից ավելի բարձր տարիք ունեցող երեխաների ընդգրկմամբ: Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության կազմակերպումն իրականացվում է հաստատված նախագծային փաստաթղթերի առկայությամբ:

4) երեխայի զարգացման կենտրոն` 3-6 տարեկան երեխաների զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքեր/շինություններ, որոնք համալրված են նախադպրոցական կրթության համար անհրաժեշտ, այդ թվում այլընտրանքային` նախադպրոցական լրացուցիչ ծրագրերի ուսուցման և դաստիարակության կազմակերպման մասնագիտացված և օժանդակ սենքերով, սարքերով և սարքավորումներով, գույքով և կահավորանքով` հաստատված նախագծային լուծումներին համապատասխան: Երեխաների զարգացման կենտրոններն ուղղված են երեխաների նախասիրությունների, զարգացման և խնամքի լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը:

5) զբոսանքային խումբ` նախադպրոցական հաստատությունում մշտական հիմունքներով գործող երեխաների կարճաժամկետ կեցության խումբ` որի մասնակցությունը կրթական գործընթացին ապահովվում է միայն զբոսանքի ժամանակահատվածում` ժամը 10:30-12:00-ն: Զբոսանքային խմբի նպատակն է վաղ տարիքի երեխային նոր սոցիալական միջավայրին հարմարվելուն օժանդակելը, շրջակա բնական միջավայրին` բնությանը, կենդանական և բուսական աշխարհին, շրջապատող միջավայրի հետ հաղորդակցության և շփման հիմնական կանոններին ծանոթացնելը, իրազեկելը և այլն:

6) ընտանեկան մանկապարտեզ` նախադպրոցական հաստատություն` որը մատուցում է նախադպրոցական ծառայություններ` նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին և հսկողությանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում` պայմանագրային հիմունքներով: Ընտանեկան մանկապարտեզը տեղակայվում է ոչ բարձրահարկ բազմաբնակարան շենքի բնակարանում կամ անհատական բնակելի տանը` հաստատված նախագծային լուծումներին (քաղաքաշինական և սանիտարահիգիենիկ նորմերին) և նպատակային նշանակությանը համապատասխան:

7) հաղորդակցության և հանգստի համար նախատեսված տարածք` նախադպրոցական ուսումնական հաստատության շենքում երեխաների հաղորդակցության (տեղաշարժման) և ռեկրեացիայի (հանգստի) կազմակերպման համար նախատեսված տարածք:

8) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ` երեխայի կողմից նախադպրոցական ծրագրի յուրացմանն ուղղված զարգացման և ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն:

9) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` սան, որի նախադպրոցական կրթության և զարգացման համար անհրաժեշտ են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ:

10) նախադպրոցական դաստիարակության կենտրոն` նախագծվում է որպես առանձին կառուցվող շենք կամ ներկառուցված, ներկառուցված-կցակառուցված կամ բազմահարկ կառուցապատման պայմաններում կցակառուցված բազմաբնակարան շենքին: Նախադպրոցական դաստիարակության կենտրոնն իրականացնում է նաև լրացուցիչ ծառայություններ տվյալ կենտրոնի սան չհանդիսացող երեխաների ժամանակավոր խնամքն ու զբաղվածությունն ապահովելու, ինչպես նաև կրթական ծրագրերում մասնակի ներգրավվելու համար:

11) նախադպրոցական տարիք` նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերում ընդգրկվելու համար «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված երեխաների տարիքային շեմ, որի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

ա. վաղ մանկության տարիքի առաջին խումբ` 0-ից մինչև 1 տարեկան հասակ,

բ. վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ` 1-ից մինչև 2 տարեկան հասակ,

գ. կրտսեր առաջին խումբ` 2-ից մինչև 3 տարեկան հասակ,

դ. կրտսեր երկրորդ խումբ` 3-ից մինչև 4 տարեկան հասակ,

ե. միջին խումբ` 4-ից մինչև 5 տարեկան հասակ,

զ. ավագ խումբ` 5-ից մինչև 6 տարեկան հասակ:

12) նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ` ըստ երեխաների տարիքի ձևավորված խումբ.

13) հատուկ (առանձնահատուկ) պայմաններով նախադպրոցական ուսումնական հաստատություն` յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված զարգացման և ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման, տեխնիկական միջոցների, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների, միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջականությունն ապահովող հաստատություն:

14) ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում:

15) ստիլոբատես` շենքի աստիճանաձև գետնախարսխային հատվածի վերին մասը, կամ մի քանի շենքեր միավորող ընդհանուր գետնախարսխային հարկ:

16) խմբային բջիջ (հատված)` երեխաների խմբերի համար խաղերի, պարապմունքների, սննդի, հանգստի, հիգիենայի ապահովման նպատակով անհրաժեշտ գույքով, կահավորանքով և սարքավորումներով համալրված խմբասենյակներ, խաղասենյակներ, ննջասենյակներ և այլ սենքեր:

17) տնային անկյուն` խմբային բջջում (խմբասենյակներում, խաղասենյակներում) կազմակերպված տարածք, որտեղ դաստիարակի և հոգեբանի ցուցումով տեղադրվում են խաղալիքներ` տիկնիկներ, մեքենաներ և այլն: Տնային անկյունի և խաղային ու խմբային բջջի ենթախմբերի պարապմունքների այլ գործառական գոտիների, ինչպես նաև ապակեպատված ծածկապատշգամբի և բաց դարավանդի միջև (առկայության դեպքում) նախատեսվում է տեսողական կապ:

18) կարճաժամկետ խնամքի խմբեր` նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործող կարճաժամկետ` մինչև 2 ժամ լրացուցիչ աշխատանքային գրաֆիկով` նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների պահման` հաստատության հիմնական աշխատանքային ժամանակահատվածի ավարտից հետո, լրացուցիչ ժամանակահատվածում երեխաների որոշակի խմբի ժամանցը կազմակերպելուն ուղղված, պայմանագրային հիմունքներով նախատեսվող միջոցառումների համալիր:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածությունը իրականացվում է տարիքային հենքի հիման վրա` համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:

7. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին համապատասխան կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:

8. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական: Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են իրավաբանական անձի կարգավիճակով` համապատասխան գործունեության լիցենզիայի առկայությամբ:

9. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են`

1) մսուր` 0-3 տարեկանների ընդգրկմամբ,

2) մսուր-մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ,

3) մանկապարտեզ` 3-6 տարեկանների ընդգրկմամբ,

4) նախակրթարան` 5-6 տարեկանների ընդգրկմամբ,

5) կենտրոն` 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

10. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի` տվյալ տարիքային խմբի համար հաստատված չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա:

 

5. ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը, դրանց կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումները պետք է համապատասխանեն քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկի նորմատիվներ պահանջներին:

12. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը պետք է նախատեսվի ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և հաստատված նախագծային (երեխաների համար հարմարավետ և արտաքին գրավչությամբ ճարտարապետական հորինվածքով և կառուցապատվող միջավայրին բնորոշ առանձնահատուկ կերպարով) լուծումներին համապատասխան` սեյսմակայունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված և քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների հաշվառմամբ:

13. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները, տարհանման ուղիների մակերեսների հարդարումը, ինչպես նաև ինժեներական ապահովման ներքին համակարգերի տարրերը պետք է սահմանափակեն հրդեհի տարածման և դրա վտանգավոր գործոնների տարածումը հրդեհի օջախի սահմաններից դուրս:

14. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքն ու դրա տարրերը պետք է պահպանեն շինությունների հրակայունությունը մարդկանց անվտանգ գոտի տարհանման ժամանակ, հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունը:

15. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում պետք է ստեղծվեն կյանքի և առողջության պաշտպանությունն ապահովող անհրաժեշտ հարմարավետ պայմաններ երեխաների և անձնակազմի համար` հաշվի առնելով տարածքի բարեկարգումը, ճարտարապետահատակագծային լուծումները, ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները:

16. Նախագծային կազմակերպության կողմից մշակված նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի ներքին միջավայրին առնչվող նախագծային լուծումները պետք է բացառեն ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար գործոնների բացասական (անթույլատրելի) ազդեցությունը երեխաների վրա:

17. Նախագծային կազմակերպության կողմից մշակված նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի ինժեներական ապահովման համակարգերի նախագծային լուծումները պետք է ապահովեն սենքերում բարենպաստ միկրոկլիմա` ներառյալ օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժման արագությունը:

18. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի նախագծային լուծումները պետք է բացառեն խոնավության առաջացումը, իսկ ներքին ջրամատակարարման համակարգերում` արտահոսքն ու աղտոտումը` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 պահանջների:

19. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքում կոյուղու համակարգերի և ցանցերի նախագծային լուծումները պետք է բացառեն հեղուկ արտահոսքերի հեռացման դեպքում ջրամատակարարման համակարգի մեջ դրանց ներթափանցումը, հողի և շրջակա միջավայրի աղտոտումը:

20. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքում սենքերի ձայնամեկուսացումը, արհեստական լուսավորությունն ու բնական ինսոլյացիան պետք է իրականացնել քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների և ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների ապահովմամբ` բացառելով մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունները:

21. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքում և տարածքում (այդ թվում հաշմանդամություն ունեցող) տեղաշարժման ուղիները, պետք է լինեն հարմար, հասանելի, մատչելի և անվտանգ և իրականացվեն սահմանված կարգով հաստատված նախագծային լուծումներին համապատասխան` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) պահանջների:

22. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն իրենց կենսական ցիկլում չպետք է բացասական ազդեցություն ունենան շրջակա միջավայրի վրա և պետք է նախագծվեն համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 պահանջների և ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների:

23. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի կոնստրուկտիվ և ինժեներական (ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, լուսավորության) համակարգերը պետք է նախատեսել էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 77 որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 պահանջների:

24. Նոր կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն անհրաժեշտ է նախագծել նկուղային հարկով` նախատեսելով քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքեր (ապաստարան, թաքստոց)` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 պահանջների:

25. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի ստորգետնյա և որմնախարսխային հարկերում գործառական սենքերը նախատեսվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերով նախատեսված ցանկին համապատասխան:

26. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի շահագործման մատչելիության պահանջները պետք է սահմանվեն ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներով և համապատասխանեն, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի, ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 974-Ն որոշման, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) շինարարական նորմերին և այլն:

27. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նախագծման փուլում անհրաժեշտ է հստակեցնել օբյեկտի պատկանելությունը ահաբեկչական առումով Հայաստանի Հանրապետության խոցելի օբյեկտների ցանկին և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել օբյեկտի հակաահաբեկչական պաշտպանության համապատասխան համակարգի կառուցման համար (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի ՆԿ-51-Ն կարգադրության համաձայն):

 

6. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

28. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի նախագծումը պետք է իրականացնել շենքերի և կառույցների, շինանյութերի և արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի, ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների նախագծման, շինարարության և շահագործման պահանջներ սահմանող նորմատիվատեխնիկական այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման դրույթները:

29. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաշվարկային տարողունակությունը (տեղերի ընդհանուր քանակը), տեսակները և ձևերը որոշվում են` ելնելով նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակից, մանկական խմբերի հաշվարկային տարողունակությունից, քաղաքաշինական և սոցիալ-ժողովրդագրական պայմաններից` համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանի, ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների:

30. Նախադպրոցական հաստատությունների (այդ թվում կարճաժամկետ խնամքի խմբերը)` ելնելով բնակչության պահանջարկից, կարող են ունենալ տարբեր կազմակերպական-իրավական ձևեր (պետական, համայնքային, ոչ պետական)` համաձայն «Հանրակրթության մասին» և «Նախադպրոցական կրթության մասին» օրենքների դրույթների:

 

7. ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

 

31. Բոլոր տեսակի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցապատման տարածքներում անհրաժեշտ է նախատեսել խաղային և տնտեսական գոտիներ` համապատասխան սահմանազատումով: Բնակելի համալիրներում կարճաժամկետ խնամքի խմբերում տարածքը կարող է փոխարինվել ցանկապատված բաց դարավանդով: Հասարակական շենքերում երեխաների կարճաժամկետ խնամքի խմբերի համար (մինչև 2 ժամ տևողությամբ) թույլատրվում է հողամասեր չնախատեսել` հաշվի առնելով մատուցվող ծառայության ժամանակավոր-կարճաժամկետ լինելը:

32. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեղաբաշխումը (այդ թվում տեղակայվող նախադպրոցական հաստատությունների և կազմակերպությունների սպասարկման շառավիղը) բնակելի կառուցապատման մեջ, ինչպես նաև բնակելի շենքից նախադպրոցական ուսումնական հաստատության հողամասի սահմանների հեռավորությունը պետք է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի:

33. Առողջարարական նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև հատուկ տեսակի մասնագիտացված մսուր-մանկապարտեզների սպասարկման շառավիղը անհրաժեշտ է սահմանել նախագծային առաջադրանքով և լուծումներով` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերով նախադպրոցական հաստատությունների համար սահմանված չափորոշիչների նկատմամբ առավելագույնը` 1.2 գործակից կիրառելու պայմանով:

34. Խաղային գոտին` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- պահանջների` պետք է ներառի.

1) խմբային հարթակներ (խմբակային հրապարակներ),

2) կանաչապատ տարածք,

3) ընդհանուր ֆիզկուլտուրայի-մարմնամարզային հարթակ (հրապարակ):

35. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբային հարթակների ինսոլյացիայի տևողությունը պետք է կազմի առնվազն 3 ժամ` տարածքի մակերեսի 50%-ի համար` համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 պահանջների:

36. Տնտեսական գոտու կազմում պետք է նախատեսել ապրանքների բեռնաթափման համար տնտեսական հարթակ, որը պետք է ունենա կոշտ ծածկույթ` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 պահանջների:

37. Ներկառուցված սակավակազմ և ընդհանուր տիպի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև կարճատև խնամքի խմբի համար տնտեսական հարթակի փոխարեն կարող է սննդի բլոկի կողմից նախատեսվել բեռնաթափման հարթակ` համաձայն հաստատված նախագծային լուծումների:

38. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների առանձին կառուցված շենքերի աղբահավաք տարաները պետք է տեղակայվեն միայն տնտեսական հրապարակի հարթակում, աղբարկղերը պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից առնվազն 15մ հեռավորությամբ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների:

(38-րդ կետը փոփ. 09.02.2026 թիվ 08-Ն հրաման)

 

8. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

39. Հրդեհային անվտանգությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին: Հրդեհային ավտոմատ ազդանշանների տեղադրումը պետք է նախատեսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հրդեհային ազդանշանային ավտոմատացված համակարգի ակտիվացման մասին ազդանշանը տեղադրվում է հերթապահ անձնակազմի շուրջօրյա տեղակայման սենքում (պահակային սենք) կամ մոտակա հրշեջ ծառայությունում: «Ընտանեկան մանկապարտեզի», «Տնային մանկապարտեզի», «Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների» և «Զբոսանքային խմբերի» համար հրդեհային ազդանշանային ավտոմատացված համակարգի ակտիվացման մասին ազդանշանը տեղադրվում է համապատասխան պահարանում` մուտքի հանգույցի հատվածում:

(39-րդ կետը փոփ. 09.02.2026 թիվ 08-Ն հրաման)

40. Յուրաքանչյուր խմբային բջիջից` համաձայն նախագծային լուծումների` ելքը պետք է ապահովել դեպի միջանցքի տարբեր հատվածներ:

41. Միջանցքները և խմբային բջիջների մուտքի դռները տարհանման դեպքում պետք է ապահովեն առավելագույն թողունակություն: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում հեռավորությունը առավել հեռու տեղակայված խմբային բջջի ելքից մինչև արտաքին ելքը, տարհանման սանդղավանդակը կամ 3-րդ տեսակի սանդուղքը պետք է լինի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերով սահմանված ցուցանիշներից ոչ ավելի:

42. Սենքերի սահմաններից դուրս տարհանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարհանման ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով դեպի տարհանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարհանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարհանման ելքերի ընդհանուր քանակը` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջների:

43. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1-2 հարկանի շենքերի հրակայունությունը պետք է լինի առնվազն III աստիճանի» իսկ եռահարկ շենքերինը` առնվազն II աստիճանի` անկախ շենքի տարողունակությունից:

44. Նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի և այլ շենքերի միջև ջեռուցվող անցումային սրահները և արգելափակոցային ներդիրները պետք է նախագծել նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնական շենքի հրակայունության աստիճանին համապատասխան: Բնակելի շենքի հրակայունության աստիճանը, որին կցակառուցվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունը, չպետք է ցածր լինի կցակառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի հրակայունության աստիճանից:

45. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանսարդային հարկերի շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանները, բացառությամբ ծպեղների և կավարամածի, պետք է համապատասխանեն շենքի հրակայունության աստիճանին:

46. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շահագործվող տանիքի ծածկույթը պետք է լինի չայրվող, ներառյալ ջերմամեկուսիչը: Աստիճանների, պատշգամբների, շահագործվող տանիքների, բաց դարավանդների արտաքին բազրիքները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից:

47. Բնակելի կամ հանրակրթական դպրոցների շենքերում ներկառուցված կամ բլոկավորված (հիմնական շենքին կցված կամ ներկառուցված ծավալատարածական տարր, շենք-շինություն, որն օգտագործվում է ինքնուրույն) նախադպրոցական ուսումնական հաստատությունների առկայության դեպքում դրանց սենքերը պետք է ունենան առանձին ինքնուրույն տարհանման ելքեր: Չի թույլատրվում դպրոցականների համար տարանցիկ տարհանման ուղի նախատեսել դպրոցի հետ բլոկացված նախադպրոցական ուսումնական հաստատության, ինչպես նաև երեխաների զարգացման կենտրոնի նախադպրոցական բաժանմունքի միջով:

48. Բնակելի շենքի երկայնական ճակատի կողմից ներկառուցված-կցակառուցված նախադպրոցական ուսումնական հաստատության ստիլոբատեսի (սյունաշարի ստորին) մասի լայնությունը չպետք է խոչընդոտի ավտոսանդուղքներով և ծնկավոր վերելակներով հրշեջների մոտեցմանը դեպի շենքի ցանկացած սենք:

49. Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների դահլիճի և տարհանման ուղիների պատերի և առաստաղների հարդարումը պետք է նախատեսված լինի ոչ դյուրավառ նյութերից: Ընդհանուր հաղորդակցության և հանգստի համար նախատեսված տարածքներից երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար դահլիճները բաժանող թափանցիկ պատնեշի հրակայունության սահմանը պետք է ընդունել ներքին ոչ կրող միջնապատերի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

50. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում սաունաների (չոր ջերմությամբ բաղնիքի) նախագծում չի թույլատրվում:

 

9. ՇԵՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

51. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը տեղաբաշխվում են բնակելի տարածքների կազմում (բնակելի և խառը կառուցապատման տարածքներում (գոտիներում)` բնակելի խմբերի, թաղամասերի, միկրոշրջանների, վարչական շրջանների)` նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ընտանիքների կարիքներին և պահանջարկին համապատասխան: Բնակելի կառուցապատման մեջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեղաբաշխումը պետք է նախատեսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

52. Հատուկ պայմաններով նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը նպատակահարմար է տեղաբաշխել կանաչապատ կամ մերձքաղաքային գոտիներում, սանիտարահիգիենիկ պայմաններով առավել բարենպաստ հողատարածքներում:

53. Լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունը պետք է տեղակայել գլխավոր փողոցներից մեկուսացված հողատարածքներում, որպեսզի շենքի մոտ աղմուկի մակարդակը չգերազանցի 45 դԲ (Ա)` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերի պահանջների:

54. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը, որպես կանոն, պետք է նախագծվեն առանձին կառուցված` առանձնացված հողամասի տարածքում: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար պահանջվող տարածքների սակավության պայմաններում, ինչպես նաև կառուցապատման բարձր խտության դեպքերում թույլատրվում է բնակելի շենքերի ճակատներին ներկառուցված, ներկառուցված-կցակառուցված և կցակառուցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների նախագծումը` ոչ ավելի քան 100 տեղ հզորությամբ: Կառուցման և վերակառուցման նախագծերի մշակման դեպքում նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են նախագծվել շենքերի համալիրների տեսքով (նախադպրոցական կրթության համալիրներ), որոնք բաղկացած են առանձին կառուցված և/կամ բնակելի շենքերի ճակատներին ներկառուցված, կցակառուցված մասնաշենքերից: Վերակառուցման (այդ թվում` հիմնական նորոգման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների փոփոխության) ենթակա շենքերի համար, որպես պարտադիր պահանջ անհրաժեշտ է ձեռք բերել գոյություն ունեցող շենքի (մասնաշենքերի) տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություն:

55. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի և համալիրների տեսակների ընտրության համար պետք է ղեկավարվել սույն նորմերի Աղյուսակ 5-ով:

56. Բնակելի կառուցապատման մեջ նախադպրոցական ուսումնական հաստատության (մանկապարտեզի) շենքի տեղակայման դեպքում, ելնելով քաղաքաշինական միջավայրի պայմաններից, անհրաժեշտ է ղեկավարվել տվյալ բնակավայրի ծրագրային և ոլորտում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներով, ինչպես նաև սույն նորմերի Աղյուսակ 6-ով:

57. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի և համալիրների ճարտարապետական տեսակները (տիպերը) բերված են սույն նորմերի 10-րդ գլխում:

58. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նախնական հզորությունները (տեղաբաշխումը, շենքերի և մանկական տեղերի քանակը) պետք է ընդունել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության զարգացման ծրագրերին, քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերին և բնակավայրի տեխնիկատնտեսական ցուցանիշներին (համայնքի պահանջարկին) համապատասխան:

59. Յուրաքանչյուր բնակավայրի (թաղամասի) համար անհրաժեշտ է հաշվի առնել ժողովրդագրության ցուցանիշները և բնակչության փաստացի պահանջարկը նախադպրոցական ուսումնական հաստատությունների (կազմակերպությունների) տեղակայման (կառուցման), ընդլայնման (վերակառուցման, վերազինման) և արդիականացման վերաբերյալ:

60. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակների ընտրությունը պետք է կատարել խմբերի թվաքանակին, տարիքային կազմին համապատասխան:

61. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտացված շենքերի նախագծումը պետք է իրականացնել լրացուցիչ (մասնագիտացված) սենքերի նախատեսման պայմանով:

62. Մանկական խմբերի (մարմնամարզության, պարարվեստի, կերպարվեստի տեսակների, օտար լեզուների, երաժշտական, համակարգչային) սենքերը նախադպրոցական ուսումնական հաստատությունների համակարգում պետք է լրացուցիչ նախատեսել հաստատության մասնագիտացմանը (ուղղվածությանը) համապատասխան:

 

10. ՇԵՆՔԵՐԻ ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

63. Բնակելի կառուցապատման մեջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի հնարավոր տեղակայումը կատարվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

64. Ընդհանուր տիպի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը նախատեսվում են 2 հարկ բարձրությամբ: Կառուցապատման բարձր խտության և տարածքի սակավության պայմաններում թույլատրվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը նախատեսել 3 հարկ բարձրությամբ` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի: 3-րդ հարկում թույլատրվում է տեղակայել խմբային բջիջներ միայն ավագ տարիքային խմբերի երեխաների համար, դահլիճներ և երեխաների հետ աշխատելու այլ մասնագիտացված սենքեր, ծառայողական, կենցաղային և հանգստի (ռեկրեացիոն) սենքեր: Մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված խմբային բջիջները, որպես կանոն, տեղակայվում են 1-ին հարկում, 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար խմբային բջիջների տեղակայում թույլատրվում է 2-րդ հարկում:

65. Հատուկ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը պետք է նախագծել 2 հարկ բարձրությամբ, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար` մեկ հարկանի:

66. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում թույլատրվում է կիրառել մանսարդային հարկեր` սույն նորմերով կարգավորվող (թույլատրելի) հարկայնության սահմաններում:

67. Ընդհանուր տիպի նախադպրոցական ուսումնական հաստատությունը պետք է ներառի սենքերի հետևյալ գործառական խմբերը.

1) խմբային բջիջներ (հատվածներ)` յուրաքանչյուր մանկական խմբին պատկանող մեկուսացված ինքնավար սենքեր,

2) բոլոր կամ մի քանի մանկական խմբերի կողմից հերթականությամբ օգտագործման համար նախատեսված մասնագիտացված սենքեր երեխաների հետ պարապմունքների համար,

3) ուղեկցող/օժանդակ սենքեր (բժշկական, սննդի բլոկ, լվացքատուն) և անձնակազմի համար ծառայողական-կենցաղային սենքեր:

68. Տարբեր խմբային բջիջների հիմնական սենքերի մակերեսները պետք է ընդունել համաձայն սույն նորմերի:

69. Ամբողջական լրակազմով խմբային բջիջների մակերեսները որոշվում են` ելնելով 1 երեխայի համար կատարվող հաշվարկից, վաղ հասակի խմբում` 5 քմ, կրտսեր խմբում` 7,5 քմ, նախադպրոցականների խմբում` 7,2 քմ: Փոքրակազմ խմբային բջիջների սենքերի մակերեսները մեկ երեխայի համար պետք է ընդունել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի:

70. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի լրացուցիչ սենքերի օրինակելի կազմը և մակերեսի չափերը պետք է ընդունել համաձայն սույն նորմերի Աղյուսակ 8-ի:

71. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի սենքերի լրացուցիչ գործառական խմբերը պետք է նախատեսել հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները:

72. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր հիմնական սենքերը պետք է տեղակայել վերգետնյա հարկերում: Թույլատրվում է լվացքատան, բանջարեղենի մառանի, այգու գույքի պահեստի, լրացուցիչ սենքերի տեղաբաշխումը նկուղային և գետնախարսխային հարկերում:

73. Խմբային բջիջների տեսակները և դրանց կազմը, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատության շենքում տարբեր խմբային բջիջների քանակական հարաբերակցությունը որոշվում են ըստ հաշվարկի` ելնելով երեխաների տարիքային լրակազմից:

74. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի բոլոր հարկաբաժիններում անհրաժեշտ է նախատեսել առանձին սանհանգույցներ վարչական և սպասարկող անձնակազմի, նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող 3-6 տարեկան երեխաների (աղջիկների և տղաների) համար, այդ թվում` առանձին սանհանգույցներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

75. Երկու և ավելի հարկայնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի հարկաբաժինների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներքին տարածքների տարբեր հարթություններում նախատեսված հարթակների հասանելիությունն ու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է ապահովել թեքահարթակներով, վերհան սարքերով (այդ թվում շարժասանդուղքներով) և վերելակներով: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի ներքին մակերեսները պետք է համալրել նաև հատուկ բազրիքներով, լուսավորությամբ, ցուցանակ/ուղեցույցերով, հատուկ ազդանշանային համակարգերով, խելամիտ հարմարեցումներով (հարմարավետ նստատեղեր-աթոռակներ, սեղաններ-խաղասեղաններ, դռան բռնակներ, մատչելի վարդակներ, մատչելի բազրիքներ, այլ սարքեր և սարքավորումներ) և այլն: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մի հարկաբաժնից դեպի մյուս հարկաբաժին երեխաների տեղաշարժն առանց ուղեկցող դաստիարակի չի թույլատրվում:

76. Յուրաքանչյուր խմբային բջիջի հանդերձարանից (կամ խմբային բջիջից, եթե հանդերձարանը նախագծվում է առանձին) պետք է նախատեսել հարմար և կարճ մոտեցում դեպի շենքի արտաքին ելք:

77. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների համալիրներում ցերեկույթների, երաժշտական պարապմունքների, ներկայացումների համար պետք է նախատեսել դահլիճ-ասպարեզ:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
03.10.2022
N 25-Ն
Հրաման