Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 փետրվարի 2026 թվականի N 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները.

 

Հրամայում եմ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող` աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները սահմանելու մասին» N 2-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատված N 1 հավելվածի`

1) 2-րդ բաժնի 2.1-ին գլխի 8-րդ կետում «էկզոսկելիտար» բառը փոխարինել «էնդոսկելիտար մոդուլյար» բառերով.

2) 5-րդ բաժնի`

ա. 5.1-ին գլխի` 4-րդ կետից հետո լրացնել նոր` 4.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

 

 

._________________________________________________________________________.

|4.1. ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ  |1) պատրաստման նյութերը`                            |

|ԴԻՆԱՄԻԿ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ  |ա. պլաստիկ արհեստական նյութեր, համակցված (բարձր    |

|ՀՈԴԻ, ՊԼԱՍՏԻԿԻՑ      |ջերմաստիճանային և  ցածր ջերմաստիճանային)           |

|(DAFO)               |թերմոպլաստներ` պոլիպրոպիլեն և  պոլիէթիլեն, ֆիքսող  |

|                     |ժապավեններ (վելկրո) կամ ամրագոտիներ, ներքին        |

|                     |մակերեսի պատման համար տեքստիլ կամ փափուկ           |

|                     |պոլիմերային նյութեր, ի տարբերություն ԱՖՕ (AFO)-ի`  |

|                     |երկշերտ է:                                         |

|                     |2) տեղադրվում է ծնկան հոդին, լիովին անշարժ է:      |

|                     |Պատրաստվում է երկու շերտով` պլաստիկից, ամրանում է  |

|                     |ամրագոտիներով.                                     |

|                     |3) ֆունկցիան` նախատեսված է հոդերի և  մկանների      |

|                     |անշարժացման, բեռնաթափման, դրանց ֆունկցիոնալությունը|

|                     |բարելավելու, ինչպես նաև  ցավի թուլացման համար,     |

|                     |ապահովում է առավելագույն ֆիքսացիա:                 |

._________________________________________________________________________.

«.

 

բ. 5.1-ին գլխի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

 

 

._________________________________________________________________________.

|5. ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ    |1) պատրաստման նյութերը`                            |

|ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ,    |ա. Երկկոմպոնենտ սիլիկոն, սիլիկոն Քլորոսիլ          |

|ՍԻԼԻԿՈՆԻՑ (ԱՖՕ, AF0) |(Chlorosil) 35 և  65 խտության Ա (A) և  Բ (B)       |

|                     |կոմպոնենտ, գունային պիգմենտ, ֆիքսող ժապավեններ     |

|                     |(վելկրո) կամ ամրագոտիներ, և  այլն).                |

|                     |2) տեղադրվում է ոտնաթաթին, սրունք-թաթային  հոդին`  |

|                     |մինչև  սրունքի միջին-վերին 3-րդը, լիովին անշարժ է: |

|                     |Պատրաստվում է սիլիկոնից, ամրանում է ամրագոտիներով. |

|                     |3) ֆունկցիան` նախատեսված է հոդերի և  մկանների      |

|                     |անշարժացման, բեռնաթափման, պատելլայից ծանրության    |

|                     |կրման, ֆունկցիոնալությունը բարելավելու, ինչպես     |

|                     |նաև`  ցավի թուլացման համար:                        |

._________________________________________________________________________.

«.

 

գ. 7-րդ կետում «ԱՄԲՈՂՋ ՈՏՔԻ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ, ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերը փոխարինել «ԾՈՒՆԿ-ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ԱՌԱՆՑ ՀՈԴԻ ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերով.

դ. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

ե. 12-րդ կետում «ԱՄԲՈՂՋ ՈՏՔԻ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ԿԱՇՎԻՑ» բառերը փոխարինել «ԾՈՒՆԿ-ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ԿԱՇՎԻՑ» բառերով.

զ. 13-րդ կետում «ԱՄԲՈՂՋ ՈՏՔԻ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերը փոխարինել «ԾՈՒՆԿ-ՍՐՈՒՆՔ-ԹԱԹԱՅԻՆ ՕՐԹԵԶ ՀՈԴՈՎ, ՊԼԱՍՏԻԿԻՑ» բառերով.

3) 9-րդ բաժնի 9.1-ին գլխի 2-րդ կետից հետո լրացնել նոր` 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

 

 

._________________________________________________________________________.

|3. ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ       |Հենակները պատրաստված են ալյումինից, պողպատից կամ   |

|ՀԵՆԱԿ/ԴԱՍՏԱԿԻ ՀԵՆԱԿ  |այլ թեթև,  ամուր նյութերից:                        |

|                     |Բռնակները և  հենարանները հարմարավետության նպատակով |

|                     |ծածկված են փափուկ նյութերով, ինչպիսիք են պենոպլաստը|

|                     |կամ ռետինը: Ունեն բարձրության ճշգրտման մեխանիզմներ,|

|                     |որպեսզի դրանք հարմարեցվեն օգտագործողի անհատական    |

|                     |կարիքներին: Հենակների բռնակը կարող է ունենալ       |

|                     |տարբեր ձևեր  և  կարգավորվել, ունենալ էրգոնոմիկ     |

|                     |բռնակներ, որոնք նվազեցնում են ձեռքերի              |

|                     |լարվածությունը և  կանխում սայթաքումը:              |

|                     |Հենակների ծայրերը կարող են տարբեր լինել, կախված այն|

|                     |մակերեսից, որով քայլում է` թաց մակերեսների համար   |

|                     |կան հակասայթաքող, չոր մակերեսների համար` սովորական:|

|                     |Հակասահող գլխիկները լինում են ռետինե կամ բզավոր:   |

|                     |Յուրաքանչյուր զույգ հենակ ունի իր առավելագույն     |

|                     |ծանրաբեռնվածությունը, որին նրանք կարող են          |

|                     |դիմակայել: Սա կարևոր  է օգտագործողի անվտանգության  |

|                     |համար:                                             |

|                     |Բռնակով միաձույլ արմնկակալ և  բռնակի կարգավորվող   |

|                     |բարձրություն:  Ձեռնափայտի բարձրությունը կարգավորվող|

|                     |է` տես աղյուսակը.                                  |

|                     |Աղյուսակ. Հենակների չափերի որոշում                 |

|                     | .______________________________________________.  |

|                     | |Չափը|Օգտ- |Երկարությունը  |Լայնու-  |Բռնակների|  |

|                     | |    |վողի |      սմ       |թյունը   |երկարու- |  |

|                     | |    |հա-  |_______________|սմ       |թյունը   |  |

|                     | |    |սակը |Ներքևի  |Վերևի |         |սմ       |  |

|                     | |    |սմ   |հատվածը |հատ-  |         |         |  |

|                     | |    |     |        |վածը  |_________|_________|  |

|                     | |    |     |________|______|Մինի|Մաք-|Մինի|Մաք-|  |

|                     | |    |     |Մի-|Մաք-|Մաքսի-|մալ |սի  |մալ |սի  |  |

|                     | |    |     |նի-|սի  |մալ   |    |մալ |    |մալ |  |

|                     | |    |     |մալ|մալ |      |    |    |    |    |  |

|                     | |____|_____|___|____|______|____|____|____|____|  |

|                     | |   1|    0| 35|  55|    13| 5,5| 7,0|6,5 | 8,0|  |

|                     | |____|_____|___|____|______|____|____|____|____|  |

|                     | |   2|  110| 45|  65|    17| 6,0| 8,0|7,0 | 9,0|  |

|                     | |____|_____|___|____|______|____|____|____|____|  |

|                     | |   3|  130| 55|  75|    20| 7,0| 9,0|8,0 |  10|  |

|                     | |____|_____|___|____|______|____|____|____|____|  |

|                     | |   4|  160| 65|  85|    23| 8,0| 9,5|9,0 |  11|  |

|                     | |____|_____|___|____|______|____|____|____|____|  |

|                     | |   5|  180| 70|  95|    26| 9,0|10,5| 10 |  12|  |

|                     | |____|_____|___|____|______|____|____|____|____|  |

|                     | |   6|  200| 80| 100|    30| 9,5|11,5| 11 |  13|  |

|                     | .______________________________________________.  |

|                     |Հարմար հենակներ ընտրելու համար հաշվի առնել հետևյալ |

|                     |ցուցանիշները.                                      |

|                     |Բարձրություն - անձի հասակը հանած 40 սմ;            |

|                     |Բռնակի դիրքը համընկնում է ամբողջությամբ իջեցված    |

|                     |ձեռքերով դաստակի մակարդակին:                       |

._________________________________________________________________________.

«.

 

4) 10-րդ բաժնի 10.1-ին գլխի 4-րդ կետից հետո լրացնել նոր` 5-րդ և 6-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|5. ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ     |Նախատեսված են քայլելու և  կանգնելու ընթացքում      |

|ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՌԱԿԵՏ    |մարմնի քաշը մասամբ պահելու և  հավասարակշռությունը  |

|ՁԵՌՆԱՓԱՅՏ ՉՍԱՀՈՂ     |պահպանելու համար: Ձեռնափայտը, կախված իր տեսակից,   |

|ԳԼԽԻԿՆԵՐՈՎ           |ապահովում է օգտագործողի աջակցության տարածքի        |

|                     |ավելացում և  ուղղահայաց կայունության բարձրացում,   |

|                     |ինչպես նաև  նվազեցնում է վնասված վերջույթի         |

|                     |ծանրաբեռնվածությունը և  նպաստում է քայլելիս մարմնի |

|                     |սիմետրիկ դեվիացիայի (շեղման) պահպանում:            |

|                     |Ձեղնափայտը պատրաստվում է փայտից, ապակեպլաստիկից,   |

|                     |պողպատից, ալյումինե համաձուլվածքից, տարբեր տեսակի  |

|                     |ծածկույթներով:                                     |

|                     |Բռնակները կարող են լինել փայտե, ռետինե,            |

|                     |պոլիմերային, տարբեր ձևերի  (օր.` դասական Տ (T)-աձև |

|                     |կամ էրգոնոմիկ բռնակներ), ունեն բարձրության         |

|                     |ճշգրտման մեխանիզմներ:                              |

|                     |Հակասահող գլխիկները լինում են ռետինե, բզավոր կամ   |

|                     |սովորական:                                         |

|                     |Աջ կամ ձախ ձեռքի օգտագործումը կարգավորվում է       |

|                     |ձեռնափայտի հիմքը 180 o պտտելով:                    |

|                     |Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը-120 կգ:              |

|                     |Աջ կամ ձախ ձեռքի օգտագործման ընտրությունը կատարվում|

|                     |է ձեռնափայտի հիմքը 180 o շրջելով:                  |

|                     |Ձեռնափայտի բարձրությունը կարգավորվող է` տես        |

|                     |աղյուսակը.                                         |

|                     |Աղյուսակ. Ձեռնափայտի բարձրության որոշում           |

|                     |   .____________________________________________.  |

|                     |   |Չափը|Օգտվողի հասակը|Ձեռնափայտի բարձրություն |  |

|                     |   |    |              |________________________|  |

|                     |   |    |              |նվազագույն|առավելագույնը|  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |1   |90 սմ         |35 սմ     |55 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |2   |110 սմ        |45 սմ     |65 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |3   |130 սմ        |55 սմ     |75 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |4   |155 սմ        |65 սմ     |85 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |5   |180 սմ        |75 սմ     |95 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |6   |205 սմ        |85 սմ     |110 սմ       |  |

|_____________________|___________________________________________________|

|6. ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ     |Նախատեսված են քայլելու և  կանգնելու ընթացքում      |

|ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՔԱՌԱԿԵՏ   |մարմնի քաշը մասամբ պահելու և  հավասարակշռությունը  |

|ՁԵՌՆԱՓԱՅՏ            |պահպանելու համար: Ձեռնափայտը, կախված իր տեսակից,   |

|                     |ապահովում է օգտագործողի աջակցության տարածքի        |

|                     |ավելացում և  ուղղահայաց կայունության բարձրացում,   |

|                     |ինչպես նաև  նվազեցնում է վնասված վերջույթի         |

|                     |ծանրաբեռնվածությունը և  նպաստում է քայլելիս մարմնի |

|                     |սիմետրիկ դեվիացիայի /շեղման/ պահպանում:            |

|                     |Ձեղնափայտը պատրաստվում է փայտից, ապակեպլաստիկից,   |

|                     |պողպատից, ալյումինե համաձուլվածքից, տարբեր տեսակի  |

|                     |ծածկույթներով:                                     |

|                     |Բռնակները կարող են լինել փայտե, ռետինե,            |

|                     |պոլիմերային, տարբեր ձևերի  (օրգ` դասական Տ(T)-աձև  |

|                     |կամ էրգոնոմիկ բռնակներ), ունեն բարձրության         |

|                     |ճշգրտման մեխանիզմներ:                              |

|                     |Հակասահող գլխիկները լինում են ռետինե, բզավոր կամ   |

|                     |սովորական:                                         |

|                     |Աջ կամ ձախ ձեռքի օգտագործումը կարգավորվում է       |

|                     |ձեռնափայտի հիմքը 180 o պտտելով:                    |

|                     |Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը-120 կգ:              |

|                     |Ձեռնափայտն ավելի կայուն է (համեմատած մեկ և  երեք   |

|                     |կետանոց ձեռնափայտի) լրացուցիչ հենարանի շնորհիվ, որը|

|                     |շարժվելիս ավելի մեծ հուսալիություն է ապահովում:    |

|                     |Ձեռնափայտի բարձրությունը կարգավորվող է` տես        |

|                     |աղյուսակը.                                         |

|                     |Աղյուսակ. Ձեռնափայտի բարձրության որոշում.          |

|                     |   .____________________________________________.  |

|                     |   |Չափը|Օգտվողի հասակը|Ձեռնափայտի բարձրություն |  |

|                     |   |    |              |________________________|  |

|                     |   |    |              |նվազագույն|առավելագույնը|  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |1   |90 սմ         |35 սմ     |55 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |2   |110 սմ        |45 սմ     |65 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |3   |130 սմ        |55 սմ     |75 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |4   |155 սմ        |65 սմ     |85 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |5   |180 սմ        |75 սմ     |95 սմ        |  |

|                     |   |____|______________|__________|_____________|  |

|                     |   |6   |205 սմ        |85 սմ     |110 սմ       |  |

._________________________________________________________________________.

«.

 

5) 11-րդ բաժնի 11.1-ին գլխում լրացնել նոր` 3-8-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|3. ԵՐԿՈՒ ՄԱԿԱՐԴԱԿ    |1) պատրաստվում է թեթև  և  ամուր նյութերից, ինչպիսիք|

|ՈՒՆԵՑՈՂ ԾԱԼՈՎԻ ՔԱՅԼԱԿ|են ալյումինը կամ պողպատը: Քայլակի հիմնական շրջանակը|

|_____________________|կարող է լինել ծալովի կամ ամրացված` կախված մոդելից: |

|4. ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ  |Բարձրությունը կարգավորվում է ըստ օգտագործողի       |

|(ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)` ԵՌԱՆԻՎ|հասակի:                                            |

|_____________________|Քայլակի բռնակները հաճախ ունեն էրգոնոմիկ ձև  և      |

|5. ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ  |փափուկ բռնակներ` հարմարավետ բռնելու համար:         |

|(ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)`       |Բռնակների բարձրությունը կարող է կարգավորվել        |

|ՔԱՌԱՆԻՎ              |անհատական կարիքներին համապատասխան:                 |

|_____________________|2) որոշ քայլակներ (ռոլլատորներ) ունեն առջևի  և     |

|6. ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ  |հետևի  անիվներ շարժման հեշտության համար, անիվների  |

|ՄԱՆԿԱԿԱՆ             |տրամագիծը կարող է տարբեր լինել, և  ավելի մեծ       |

|(ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)        |անիվները սովորաբար հեշտացնում են անհավասար         |

|_____________________|մակերևույթների  վրայով շարժվելը:                   |

|7. ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ  |Ռոլլատորների շատ մոդելներ ունեն ներկառուցված       |

|ՄԱՆԿԱԿԱՆ             |արգելակներ, որոնք թույլ են տալիս օգտագործողին      |

|(ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)        |կանգնեցնել այն:                                    |

|ՀԵՏՀԵՆԱԿԱՅԻՆ         |3) կարող են ունենալ շարժական նստատեղեր, որոնք թույլ|

|_____________________|են տալիս օգտագործողին նստել և  հանգստանալ          |

|8. ԱՆԻՎՆԵՐՈՎ ՔԱՅԼԱԿ  |անհրաժեշտության դեպքում: Յուրաքանչյուր մոդել ունի  |

|(ՌՈԼԼԱՏՈՐՆԵՐ)        |առավելագույն ծանրաբեռնվածության վարկանիշ, որը կարող|

|ՀԵՏՀԵՆԱԿԱՅԻՆ         |է դիմակայել:                                       |

|                     |Որոշ քայլակներ կարող են ունենալ լրացուցիչ          |

|                     |զամբյուղներ:                                       |

|                     |Քայլակների բարձրությունը ընտրվում է հետևյալ  կերպ` |

|                     |անձը պետք է կանգնի քայլակի կողքին և  ձեռքերը       |

|                     |իջեցնի, մեջքը պետք է ուղիղ լինի, քայլակի բռնակները |

|                     |պետք է լինեն դաստակի մակարդակին:                   |

|                     |Ռոլլատորների ստանդարտ պահանջներ                    |

|                     |Երկու բռնակ                                        |

|                     |Չորս մեծ անիվ 200 մմ տրամագծով կամ երկու մեծ անիվ  |

|                     |200 մմ տրամագծով և  100 մմ տրամագծով երկու փոքր    |

|                     |անիվներով                                          |

|                     |Արգելակներ                                         |

|                     |Բացվող նստատեղ                                     |

|                     |Կարող է ներառել գնումների զամբյուղ                 |

|                     |Չափերի շրջանակ բոլոր մեծահասակների համար           |

|                     |Տարբերակներ 120 կգ-ից ավելի քաշ ունեցող օգտվողների |

|                     |համար:                                             |

|                     |Աղյուսակ. Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ)  |

|                     |հետհենակային աջակցող միջոցի չափսերի որոշման համար` |

|                     |___________________________________________________|

|                     |Չափս                            |  1  |  2  |   3  |

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Բարձրությունը հատակից մինչև     |49-66|65-82|    77|

|                     |ստորին շրջանակ, սմ              |     |     |      |

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Առավելագույն լայնությունը, սմ   |  62 |  69 |    69|

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Երկարությունը, սմ               |  72 |  84 |    87|

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Բռնակների միջև  հեռավորությունը,|27-55|32-60| 35-69|

|                     |սմ                              |     |     |      |

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Բարձրությունը հատակից մինչև     |39-70|55-88|70-100|

|                     |բռնակներ, սմ                    |     |     |      |

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Քաշը, կգ                        |5,5  |6,5  |6,5   |

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Մաքս. բարձրություն, սմ          |115  |150  |180   |

|                     |________________________________|_____|_____|______|

|                     |Մաքս. քաշը, կգ                  |30   |45   |80    |

._________________________________________________________________________.

«.

 

6) 15-րդ բաժնի 15.1-ին գլխի 3-րդ կետից հետո լրացնել նոր` 4-6-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|4. ՄԱՆՈՒԱԼ ԱՆՎԱՍԱՅԼԱԿ|Շրջանակ` մեխանիզմներով` ծալելու կամ ապամոնտաժելու  |

|ԿԵՑՎԱԾՔԱՅԻՆ          |համար:                                             |

|ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ         |Կոշտ մեջք և  նստատեղ`                              |

|                     |ա. նստատեղի լայնություն 35-46 սմ,                  |

|                     |բ. նստատեղի խորություն 35-46 սմ,                   |

|                     |գ. նստատեղի բարձրություն 45-51 սմ:                 |

|                     |Մեջքի հենարանի բարձրությունը նստատեղից 35-51 սմ:   |

|                     |Բազուկների հենարանների բարձրությունը նստատեղից     |

|                     |17,5-28 սմ:                                        |

|                     |Ոտքերի հենարանները կարգավորելի են բարձրության վրա  |

|                     |և  կարող են հարմարեցվել օգտագործողի                |

|                     |հարմարավետության և  կեցվածքի հավասարեցման համար:   |

|                     |Կոնքի գոտի:                                        |

|                     |Կրծքավանդակի գոտի:                                 |

|                     |Գլխի հենարան:                                      |

|                     |Կողային հենարաններ:                                |

|                     |Ազդրերի հենարաններ:                                |

|                     |Հետևի  անիվներ 51-61 սմ:                           |

|                     |Առջևի  անիվներ 15-21 սմ:                           |

|                     |Անիվների արգելակներ:                               |

|                     |Հրման շրջանակներ:                                  |

|_____________________|___________________________________________________|

|5. ԱԿՏԻՎ ԱՆՎԱՍԱՅԼԱԿ` |1) չափերը, նյութերը պետք է լինեն շահառուի          |

|ՍՏԱՆԴԱՐՏ             |կարիքներին և  տվյալներին համապատասխան.             |

|                     |2) անիվներով ծալովի աթոռ, օգտագործվում է           |

|                     |տեղաշարժվելու և  տարբեր գործողությունների          |

|                     |մասնակցելու, այլ ոչ թե պարզապես պասիվ տրանսպորտի   |

|                     |համար.                                             |

|                     |3) վերին մարմնի բավարար ուժ, աշխատունակություն,    |

|                     |մասնակցություն տարբեր գործունեություններում,       |

|                     |հաճախակի ճանապարհորդություն, շարժունակություն      |

|                     |ներսում և  դրսում, ստորին վերջույթների վնասվածքներ,|

|                     |ամպուտացիաներ, ողնուղեղի վնասվածքներ               |

|                     |հաշմանդամություն ունեցող անձանց:                   |

|_____________________|___________________________________________________|

|6. ԱԿՏԻՎ ԱՆՎԱՍԱՅԼԱԿ` |1) չափերը, նյութերը պետք է լինեն շահառուի          |

|ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ          |կարիքներին և  տվյալներին համապատասխան.             |

|                     |2) պատրաստվում է անհատապես, իրանը ալյումինե թեթև,  |

|                     |անիվները հեշտությամբ դուրս են գալիս, փչվող են,     |

|                     |մեջքը ծալվող, կոմպակտ և  հարմարավետ, անիվները      |

|                     |պատրաստված են ալյումինից և  մալուխից, որը ունի     |

|                     |ավելի թեթև  քաշ և  հարվածային կլանիչ, նախատեսված է |

|                     |ավելի ակտիվ վարելու համար:                         |

._________________________________________________________________________.

«.

 

7) 17-րդ բաժնի 17.1-ին գլխի 2-րդ կետից հետո լրացնել նոր` 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|3. ԱԶԴՐԻ ԿԱՄ ՍՐՈՒՆՔԻ |Պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպաներ`       |

|ՊՐՈԹԵԶԻ ՊՈՄՊՈՎ       |անդամահատված ծայրատի անատոմիական չափերին           |

|ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՅԻՆ    |համապատասխան:                                      |

|ԲԱՐՁԻԿՈՎ ԳՈՒԼՊԱ      |                                                   |

._________________________________________________________________________.

«.

8) 19-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

 

19. ԿՈԽԼԵԱՐ ԻՄՊԼԱՆՏԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԵՐ/ՊԱՐԱԳԱՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|1. Աջակցող միջոցի    |1) գործարանային մոդելները պետք է ունենան           |

|պատրաստման և  (կամ)  |համապատասխան սերտիֆիկատ և  համապատասխանեն տվյալ    |

|տրամադրման պայմանները|չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.           |

|                     |2) շահառուի կողմից օգտագործվող լսողական պրոցեսորի  |

|                     |մոդելի չափերին և  անհրաժեշտության պարագայում       |

|                     |գույներին համապատասխան.                            |

|                     |3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից        |

|                     |օգտվելու ձևը  և  տրամադրում են գրավոր              |

|                     |տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական|

|                     |բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու  |

|                     |օգտագործման կանոնների, հերթական տրամադրման ժամկետի |

|                     |վերաբերյալ.                                        |

|                     |4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական     |

|                     |փորձարկումից և  նրա գրավոր համաձայնությունից հետո: |

|_____________________|___________________________________________________|

|2. Աջակցող միջոցին   |1) պետք է բավարարի շահառուի պահանջներին`           |

|ներկայացվող այլ      |ա. բժշկական ցուցումներով,                          |

|պահանջներ            |բ. թեթևությամբ,                                    |

|                     |գ. անթրոպոմետրիկ տվյալներով,                       |

|                     |դ. տարիքային առանձնահատկություններով,              |

|                     |ե. դիմացկունությամբ և  ամրությամբ,                 |

|                     |զ. ֆունկցիոնալությամբ,                             |

|                     |է. հարմարությամբ,                                  |

|                     |ը. էսթետիկ տվյալներով:                             |

|_____________________|___________________________________________________|

|3. Վիճակը            |1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից և     |

|                     |դետալներից պատրաստված:                             |

|_____________________|___________________________________________________|

|4. Երաշխիքային ժամկետ|1) 1 տարի երաշխիքային ժամկետ (բացառությամբ         |

|                     |միկրոֆոնի ֆիլտրի, որը երաշխիքային ժամկետ չունի),   |

|                     |որի ընթացքում որակի հետ կապված խնդիրների վերացումը |

|                     |(ընդհուպ նորով փոխարինումը) իրականացվում են        |

|                     |ծառայություն մատուցող կազմակերպության միջոցների    |

|                     |հաշվին: Երաշխիքային սպասարկում կարող է             |

|                     |չիրականացվել, եթե`                                 |

|                     |ա. խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու          |

|                     |օգտագործման կանոնները,                             |

|                     |բ. թերությունն առաջացել է բնականոն մաշվածության    |

|                     |հետևանքով:  Ընդ որում, բնականոն մաշվածություն      |

|                     |համարվում են աջակցող միջոցի օգտագործման            |

|                     |հետևանքները,  որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել|

|                     |են տեխնիկական վիճակի և  արտաքին տեսքի վատթարացում, |

|                     |գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական       |

|                     |նշանակությամբ,                                     |

|                     |դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց    |

|                     |կողմից կատարված վերանորոգման հետքեր,               |

|                     |ե. թերությունն առաջացել է աջակցող միջոցի           |

|                     |կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,          |

|                     |զ. թերությունն առաջացել է դժբախտ պատահարների,      |

|                     |միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ       |

|                     |անփույթ վերաբերմունքի հետևանքով,                   |

|                     |է.  աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա|

|                     |հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ`           |

|                     |խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի,          |

|                     |ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ       |

|                     |առաջացած վնասվածքներ.                              |

|                     |2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց      |

|                     |դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա     |

|                     |եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական   |

|                     |ծառայությունը` ՀՀ կառավարության 2024 թվականի       |

|                     |հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ   |

|                     |կետով սահմանված ժամկետում» որը պարտադիր է         |

|                     |կազմակերպության համար:                             |

|_____________________|___________________________________________________|

|5. Անվտանգությունը և |1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող   |

|տեղեկատվությունը     |նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և      |

|պահպանելը            |ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական  |

|                     |և  ուղեկցող հիվանդությունների բնույթը.             |

|                     |2) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի|

|                     |ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի             |

|                     |համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.  |

|                     |3) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը,       |

|                     |ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ     |

|                     |հեռախոսահամար), ինչպես նաև  շահառուի անձը հաստատող |

|                     |փաստաթղթերը և  անձնական քարտը (ներկայացուցչի       |

|                     |դեպքում նաև  աջակցող միջոց ստանալու գրավոր         |

|                     |լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է       |

|                     |«Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական        |

|                     |համակարգ: Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ|

|                     |Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել      |

|                     |ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա          |

|                     |ընթացքում` անձնական քարտում նշելով մարզից          |

|                     |ծառայության փաստացի տրամադրման օրը:                |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|                      19.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ                         |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|1. ԿՈԽԼԵԱՐ ԻՄՊԼԱՆՏԻ  |1) արտաքին խոսակցական պրոցեսորը իրենից ներկայացնում|

|ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ  |է մի քանի մասերից բաղկացած սարք` պրոցեսոր, լար, կոճ|

|                     |և  մագնիս, որն ամրանում է վիրահատվածի գլխին,       |

|                     |միկրոֆոններ, միկրոֆոնի ֆիլտրեր, վերալիցքավորվող    |

|                     |մարտկոց: Խոսակցական պրոցեսորը միացվում է           |

|                     |վիրահատությունից շուրջ մեկ ամիս անց, երբ           |

|                     |վիրահատվածի մոտ լավանում են վիրահատության տեղերը և |

|                     |հնարավոր է լինում կրել խոսակցական պրոցեսորը:       |

|                     |Լսողական պրոցեսորը դրվում է ականջի հետևի  մասում և |

|                     |ներքին իմպլանտին կապվում է մագնիսով, որն էլ        |

|                     |ամրանում է մաշկի տակ տեղադրված երկրորդ մագնիսին:   |

|                     |Խոսակցական պրոցեսորը ընկալում է արտաքին ձայները,   |

|                     |ապա այն մագնիսի միջոցով հաղորդում է ներքին ականջում|

|                     |տեղադրված էլեկտրոդների, որոնք էլ իրենց հերթին այդ  |

|                     |ձայները փոխակերպում են թվային ալիքների և  հաղորդում|

|                     |գլխուղեղ:                                          |

|                     |2) կոխլեար իմպլանտի լսողական պրոցեսորը ցուցված է`  |

|                     |ա. այն անձանց համար, ում մոտ իրականացվել է կոխլեար |

|                     |իմպլանտացիա,                                       |

|                     |բ. համակարգի միացման և  աշխատունակության համար     |

|                     |անհրաժեշտ են խոսքային պրոցեսոր, կոճ, լար, մագնիս,  |

|                     |բարձրախոսի ֆիլտր, վերալիցքավորվող մարտկոց,         |

|                     |ծրագրավորում և  այլն:                              |

|_____________________|___________________________________________________|

|2. ԿՈԽԼԵԱՐ ԻՄՊԼԱՆՏԻ  |1) Լար      |Լարը միանում է լսողական պրոցեսորին և  |

|ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐԻ |            |մագնիսի գլխիկին: Լարն ամենօրյա ճկման  |

|ՄԱՍԵՐ/ՊԱՐԱԳԱՆԵՐ      |            |և  օգտագործման է ենթարկվում և  այն    |

|                     |            |համարվում է սպառվող պահեստամաս: Այն   |

|                     |            |հասանելի է տարբեր չափերով (6, 8, 11,  |

|                     |            |28 սմ) և  գույներով` կախված շահառուի  |

|                     |            |պահանջներից: Լարը յուրաքանչյուր       |

|                     |            |լսողական պրոցեսորի մոդելի համար       |

|                     |            |յուրահատուկ է:                        |

|                     |____________|______________________________________|

|                     |Միկրոֆոնի   |Միկրոֆոնի ֆիլտրը պաշտպանում է         |

|                     |ֆիլտր       |խոսակցական պրոցեսորը խոնավությունից և |

|                     |            |փոշուց:                               |

|                     |____________|______________________________________|

|                     |3) Կոճ      |Մագնիսի կոճը միանում է խոսակցական     |

|                     |            |պրոցեսորին: Այն սպառվող պահեստամաս է  |

|                     |            |և  նախատեսված է ամենօրյա օգտագործման  |

|                     |            |համար: Մագնիսի կոճը մի քանի չափերի (6,|

|                     |            |8, 11, 28 սմ) և  գույների է, կախված   |

|                     |            |շահառուի օգտագործած խոսակցական        |

|                     |            |պրոցեսորի մոդելից:                    |

|                     |____________|______________________________________|

|                     |4) Վերալից- |Վերալիցքավորվող մարտկոցը երկարատև     |

|                     |քավորող     |օգտագործման համար է: Այն ավելի տնտեսող|

|                     |մարտկոց     |է, ավելի հարմարավետ: Միջինում         |

|                     |            |օգտագործման ժամկետը կարող է լինել     |

|                     |            |մեկից երկու տարի: խոսակցական պրոցեսորը|

|                     |            |ունի իրեն համապատասխան լիցքավորվող    |

|                     |            |մարտկոցը տարբեր գույների և  երկու չափի|

|                     |            |է` ստանդարտ և  կոմպակտ:               |

|                     |____________|______________________________________|

|                     |5) Մագնիս   |ա. մագնիսի նպատակը փոխանցող կոճը գլխի |

|                     |            |վրա ճիշտ տեղում պահելն է` ազդակները   |

|                     |            |լսողական պրոցեսորից խխունջային        |

|                     |            |իմպլանտին փոխանցելու համար,           |

|                     |            |բ. մագնիսը պետք է ընտրվի              |

|                     |            |անհատականորեն` կախված                 |

|                     |            |շահառուի մաշկի բարակությունից: Այն    |

|                     |            |տարբեր գույների է` կախված շահառուի    |

|                     |            |կրած խոսակցական պրոցեսորի մոդելից և   |

|                     |            |տարբեր հզորության` կախված շահառուի    |

|                     |            |մաշկից: Մագնիսի հզորությունը որոշվում |

|                     |            |է առաջին միացման ժամանակ, բայց երեխայի|

|                     |            |աճի հետ զուգահեռ այն փոխելու          |

|                     |            |անհրաժեշտություն է ունենում:          |

|                     |____________|______________________________________|

|                     |6) Ծրագրա-  |Ծրագրավորման ժամանակ կարգավորվում է   |

|                     |վորում      |լսողության շեմը, որպեսզի շահառուն ճիշտ|

|                     |            |ընկալի տարբեր հաճախականության և       |

|                     |            |ուժգնության հնչյունները, ձայները և    |

|                     |            |խոսքը:                                |

._________________________________________________________________________.

«.

 

9) 20-րդ բաժնի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել և 20-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-ին գլխով.

 

 

._________________________________________________________________________.

|                      20.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ                         |

|_________________________________________________________________________|

|1. ԼՈԳԱՐԱՆԻ ԱԹՈՌ     |Կարող է լինել`                                     |

|_____________________|1) առանց թիկնատեղի.                                |

|2. ԼՈԳԱՆՔԻ ԱԹՈՌ`     |2) թիկնատեղով`                                     |

|ԳԵՐԳԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ|ա. առանց թիկնատեղի-բարձրությունը կարգավորվող: Ունի |

|ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ         |չսահող ոտքեր: Ծանրաբեռնվածությունը մինչև  130 կգ:  |

|_____________________|Կանխում է սայթաքումը: Ունի լայն և  հարմարավետ      |

|3. ԼՈԳԱՆՔԻ ԲԱԶՄՈՑ    |նստատեղ: Հավասարաչափ բաշխում է քաշը նստած դիրքում: |

|                     |Լրացուցիչ անվտանգության համար ոտքերը ունեն ռետինե  |

|                     |ծայրեր, որոնք թույլ չեն տալիս, որ աթոռը սահի: Աթոռն|

|                     |ունի կոշտ ալյումինե ոտքեր, որոնք թեքված են քաշը    |

|                     |բաշխելու և  կայունությունը պահպանելու համար,       |

|                     |բ. թիկնատեղով-պատրաստված է ալյումինից կամ          |

|                     |փոշեներկված պողպատ նյութերից, նստատեղի և  մեջքի    |

|                     |հենակի նյութը հիգիենիկ պլաստիկից: Թեթև  է,         |

|                     |դիմացկուն և  ժանգակայուն: Ոտքերի բարձրությունը     |

|                     |կարգավորվող է: Ծանրաբեռնվածությունը 135 կգ: Ունի   |

|                     |բարձրության 6 կարգավորում:                         |

|                     |3) բարձրությունը` 73.5-86 սմ.                      |

|                     |4) լայնությունը` 43-454.5 սմ.                      |

|                     |5) երկարությունը` 43-45 սմ.                        |

|                     |6) նստատեղը` 40 սմ:                                |

._________________________________________________________________________.

«.

10) 22-րդ բաժնի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել և 22-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-ին գլխով.

 

 

._________________________________________________________________________.

|                      22.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԵՐ                         |

|_________________________________________________________________________|

|1. ԱԹՈՌ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ  |1) կառուցվածքը` ծալվող կամ չծալվող.                |

|ՀԱՐՄԱՐԱՆՔՈՎ          |2) նստատեղի լայնությունը` աթոռի բարձրության        |

|                     |կարգավորման դեպքում`                               |

|                     |ա. նստատեղի բարձրության կարգավորում` 40-60 սմ,     |

|                     |բ. ընդհանուր բարձրության կարգավորում` 60-90 սմ:    |

|                     |3) աթոռի չկարգավորող բարձրության դեպքում` նստատեղի |

|                     |բարձրությունը 45 սմ.                               |

|                     |4) դուրս եկող դույլ կափարիչով.                     |

|                     |5) դույլի ծավալն առնվազն` 6 լ.                     |

|                     |6) առավելագույն ծանրաբեռնվածությունը` 100-ից-180 կգ|

|                     |7) նախատեսված է այն անձանց համար, ովքեր որևէ       |

|                     |պատճառով չեն կարող օգտվել զուգարանից:              |

|_____________________|___________________________________________________|

|2. ՄԱՆԿԱԿԱՆ          |1) բաղկացուցիչ մասեր                               |

|ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԵՆԱՐԱՆ  |ա. թիկնակ,                                         |

|                     |բ. զուգարանակոնքի էրգոնոմիկ հարմարանք,             |

|                     |գ. ձեռքերի թիկնակներ,                              |

|                     |դ. ոտքերը ֆիքսող հարմարանք և  ժապավեն:             |

|                     |2) չափերը, նյութերը պետք է լինեն շահառուի          |

|                     |կարիքներին և  տվյալներին համապատասխան:             |

|_____________________|___________________________________________________|

|3. ԱԹՈՌ-ՍԱՅԼԱԿ       |Պատրաստված է պողպատ նյութերից, նստատեղի, կափարիչի  |

|ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ          |և  դույլի նյութը` հիգիենիկ պլաստիկից: Կառուցվածքը` |

|ՀԱՐՄԱՐԱՆՔՈՎ ՓՈՔՐ     |չծալվող:                                           |

|ԱՆԻՎՆԵՐՈՎ            |Նստատեղի լայնությունը`                             |

|                     |1) աթոռի բարձրության կարգավորման դեպքում`          |

|                     |ա. նստատեղի բարձրության կարգավորում` 40-60 սմ,     |

|                     |բ. ընդհանուր բարձրության կարգավորում` 60-90 սմ.    |

|                     |2) աթոռի չկարգավորվող բարձրության դեպքում`         |

|                     |ա. նստատեղի բարձրությունը` 45 սմ:                  |

|                     |Դուրս եկող դույլ կափարիչով:                        |

|                     |Դույլի ծավալն առնվազն`6 լ:                         |

|                     |Առավելագույն ծանրաբեռնվածությունը` 100-180 կգ:     |

|                     |Այս սանիտարական աթոռը հարմար է կիրառել և           |

|                     |զուգարանում, և  լողանալիս, հեշտ է տեղափոխման համար:|

|                     |Ոտնաթաթերի հատվածը և  բարձրությունը կարգավորվում է:|

|                     |Պատրաստված է պողպատից, օժանդակ մասերը` ՊՎՑ         |

|                     |(PVC)-ից: Հատուկ դիզայնի շնորհիվ աթոռ-սայլակը կարող|

|                     |է վերածվել հարմարավետ նստատեղով աթոռի`             |

|                     |մեջքի, ոտքերի և  արմնկային հատվածների              |

|                     |համար հատուկ հենքերով: Ունի սանիտարական հատուկ     |

|                     |հարմարանք: Հետևի  անիվներն ունեն                   |

|                     |արգելակներ և  բռնակներ` հիվանդին տեղափոխելու       |

|                     |ժամանակ շարժումը վերահսկելու համար:                |

|_____________________|___________________________________________________|

|4. ԱԹՈՌ-ՍԱՅԼԱԿ       |Բարձրությունը-93 սմ:                               |

|ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ          |Լայնությունը-62 սմ:                                |

|ՀԱՐՄԱՐԱՆՔՈՎ ՄԵԾ      |Նստատեղի չափսերը`                                  |

|ԱՆԻՎՆԵՐՈՎ            |ա. նստատեղի բարձրությունը-49,5 սմ,                 |

|                     |բ. նստատեղի լայնությունը-43 սմ:                    |

|                     |Թևատակերի  միջև  բացը` 46 սմ:                      |

|                     |Նստատեղի խորությունը-43 սմ:                        |

|                     |Թևի  բարձրությունը նստատեղից-25 սմ:                |

|                     |Առավելագույն ծանրաբեռնվածությունը` 136 կգ:         |

|                     |Առանձնահատկությունները`                            |

|                     |Կարելի է օգտագործել 42 սմ-ից ցածր զուգարանակոնքի   |

|                     |վրա: Ունի 24 դյույմանոց հետևի  ինքնագնաց պլաստիկ   |

|                     |անիվներ: Մեծ անիվների շնորհիվ հարմար է տեղափոխվելը,|

|                     |հիմնականում կիրառելի է նաև  զին. հաշմանդամների     |

|                     |համար: Հետևի  անիվները ունեն ֆիքսված արգելակներ:   |

|                     |Ծալովի է, ոտնաթաթերի հատվածը և  բարձրությունը      |

|                     |կարգավորվում է: Ունի դուրս եկող դույլ կափարիչով,   |

|                     |դույլի ծավալն առնվազն` 5 լ: Թևատակի  հատվածները    |

|                     |ծալվող են:                                         |

._________________________________________________________________________.

«.

 

11) 28-րդ բաժնի 28.1-ին գլխի 4-րդ կետից հետո լրացնել նոր` 5-7-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|5. ԱԶԴՐԻ             |1) նախատեսված է ազդրի ծայրատի պրոթեզավորման համար: |

|ՄԻԿՐՈՊՐՈՑԵՍՈՐԱՅԻՆ    |Մարմնի կշիռը կրում է պրոթեզի ներքին մետաղյա ձողը,  |

|ԾՆԿԱՀՈԴՈՎ ՊՐՈԹԵԶ     |որը երեսպատվում է սպունգով և  կոսմետիկ գուլպայով:  |

|                     |Ծայրատի ընդունիչի արտաքին պատը պատրաստվում է       |

|                     |լամինացիայից; Օգտագործվում է միկրոպրոցեսորային     |

|                     |ծնկան հոդ, պտտվող ադապտոր, կարբոնից դինամիկ թաթ և  |

|                     |այլ դետալներ:                                      |

|                     |2) նկարագրություն` ուղղահայաց դիրքում ավտոմատ      |

|                     |կայունացում, սանդուղքներից օգտվելու                |

|                     |դյուրինություն, ընկնելուց պաշտպանություն, կարճ/արագ|

|                     |քայլերի ժամանակ բարելավված քայլք, նստելու          |

|                     |աջակցություն: Ծնկահոդի հիմնական տեխնիկական         |

|                     |տվյալներից է ծնկահոդի ծալման անկյունը` մինչև       |

|                     |130 o, խոնավությունից պաշտպանություն (մինչև  ~3 մ, |

|                     |մինչև  1 ժամ), ներքին մարտկոց, ծրագրային ապահովում |

|                     |(ԻՕՍ/ Անդրոիդ (IOS/Android համատեղելի)):           |

|                     |2) պրոթեզը տրամադրվում է`                          |

|                     |ա. զինծառայության հետ կապված պատճառական կապերով    |

|                     |հաշմանդամություն ունեցող անձանց,                   |

|                     |բ. զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ    |

|                     |վնասվածքի հետևանքով  վերին կամ ստորին վերջույթների |

|                     |անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն|

|                     |ունենալու հանգամանքից):                            |

|_____________________|___________________________________________________|

|6. ՈՏՆԱԹԱԹԻ          |1) նախատեսված է ոտնաթաթի անդամահատման մակարդակի     |

|ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊՐՈԹԵԶ`  |պրոթեզավորման համար:                               |

|ԸՍՏ ՇՈՊԱՐԻ           |2) նկարագրություն` ածխապլաստիկ ոտնաթաթ, որը ունի   |

|                     |ցածր պրոֆիլ և  նրա առավելությունը իր ճկունությունն |

|                     |է, որը թույլ է տալիս սահուն տեղաշարժվել: Ունի նաև  |

|                     |կոսմետիկ թաղանթ` արտաքին տեսքի համար:              |

|                     |3) պրոթեզը տրամադրվում է`                          |

|                     |ա. զինծառայության հետ կապված պատճառական կապերով    |

|                     |հաշմանդամություն ունեցող անձանց,                   |

|                     |բ. զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ    |

|                     |վնասվածքի հետևանքով  վերին կամ ստորին վերջույթների |

|                     |անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն|

|                     |ունենալու հանգամանքից):                            |

|_____________________|___________________________________________________|

|7. ՈՏՆԱԹԱԹԻ          |1) նախատեսված է ոտնաթաթի անդամահատման մակարդակի    |

|ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊՐՈԹԵԶ`  |պրոթեզավորման համար:                               |

|ԸՍՏ ԼԻՍ ՖՐԱՆԿԻ       |2) նկարագրություն` ածխապլաստիկ ոտնաթաթ, որը ունի   |

|                     |ցածր պրոֆիլ և  նրա առավելությունը իր ճկունությունն |

|                     |է, որը թույլ է տալիս սահուն տեղաշարժվել: Ունի նաև  |

|                     |կոսմետիկ թաղանթ` արտաքին տեսքի համար:              |

|                     |3) պրոթեզը տրամադրվում է`                          |

|                     |ա. զինծառայության հետ կապված պատճառական կապերով    |

|                     |հաշմանդամություն ունեցող անձանց,                   |

|                     |բ. զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ    |

|                     |վնասվածքի հետևանքով  վերին կամ ստորին վերջույթների |

|                     |անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն|

|                     |ունենալու հանգամանքից):                            |

._________________________________________________________________________.

«.

 

12) 32-րդ բաժնից հետո լրացնել նոր` 33-36-րդ բաժիններ` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|33. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ     |1. Աջակցող միջոցի տրամադրման պայմանները            |

|ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ     |1) տրամադրվում է պատրաստի գործարանային մոդելներ:   |

|ՍԱՐՔԵՐ               |Պատրաստի գործարանային մոդելները պետք է ունենան     |

|                     |համապատասխան սերտիֆիկատ և  համապատասխանեն տվյալ    |

|                     |չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.           |

|                     |2) տրամադրվում է` հաշվի առնելով ուղեկցող           |

|                     |հիվանդությունների առկայություն.                    |

|                     |3) շահառուին սովորեցնում են աջակցող միջոցից        |

|                     |օգտվելու ձևը  և  տրամադրում են գրավոր              |

|                     |տեղեկատվություն-հուշաթերթիկ դրա հիմնական տեխնիկական|

|                     |բնութագրերի, երաշխիքային սպասարկման, պահպանման ու  |

|                     |օգտագործման կանոնների, հերթական տրամադրման ժամկետի |

|                     |վերաբերյալ.                                        |

|                     |4) շահառուն ստանում է աջակցող միջոցը վերջնական     |

|                     |փորձարկումից և  նրա գրավոր համաձայնությունից հետո: |

|_____________________|___________________________________________________|

|2. Աջակցող միջոցին   |1) պետք է բավարարի շահառուի պահանջներին`           |

|ներկայացվող այլ      |ա. բժշկական ցուցումներով,                          |

|պահանջներ            |բ. անթրոպոմետրիկ տվյալներով,                       |

|                     |գ. դիմացկունությամբ և  ամրությամբ,                 |

|                     |դ. ֆունկցիոնալությամբ,                             |

|                     |ե. հարմարությամբ,                                  |

|                     |զ. էսթետիկ տվյալներով:                             |

|_____________________|___________________________________________________|

|3. Վիճակը            |1) չօգտագործված, ամբողջությամբ նոր նյութերից       |

|                     |պատրաստված:                                        |

|_____________________|___________________________________________________|

|4. Երաշխիքային ժամկետ|1) 1 տարի երաշխիքային սպասարկում, որի ընթացքում    |

|                     |որակի հետ կապված խնդիրների վերացումը (ընդհուպ նորով|

|                     |փոխարինումը) իրականացվում են ծառայություն մատուցող |

|                     |կազմակերպության միջոցների հաշվին: Երաշխիքային      |

|                     |սպասարկում կարող է չիրականացվել, եթե`              |

|                     |ա. խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու          |

|                     |օգտագործման կանոնները,                             |

|                     |բ. թերությունն առաջացել է բնականոն մաշվածության    |

|                     |հետևանքով:  Ընդ որում, բնականոն մաշվածություն      |

|                     |համարվում են աջակցող միջոցի օգտագործման            |

|                     |հետևանքները,  որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել|

|                     |են տեխնիկական վիճակի և  արտաքին տեսքի վատթարացում, |

|                     |գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական       |

|                     |նշանակությամբ,                                     |

|                     |դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց    |

|                     |կողմից կատարված վերանորոգման հետքեր,               |

|                     |ե. թերությունն առաջացել է աջակցող միջոցի           |

|                     |կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,          |

|                     |զ. թերությունն առաջացել է միտումնավոր կամ անզգույշ |

|                     |կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի          |

|                     |հետևանքով,                                         |

|                     |է. աջակցող միջոցը սպառողին հանձնելուց հետո նրա վրա |

|                     |հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ`           |

|                     |խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի,          |

|                     |ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ       |

|                     |առաջացած վնասվածքներ.                              |

|                     |2) երաշխիքային ժամկետի հետ կապված վիճահարույց      |

|                     |դեպքերի վերաբերյալ քաղաքացու դիմումի հիման վրա     |

|                     |եզրակացություն է տրամադրում Միասնական սոցիալական   |

|                     |ծառայությունը` ՀՀ կառավարության 2024 թվականի       |

|                     |հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ   |

|                     |կետով սահմանված ժամկետում, որը պարտադիր է          |

|                     |կազմակերպության համար:                             |

|_____________________|___________________________________________________|

|5. Անվտանգությունը և |1) շահառուի օրգանիզմի համար անվտանգ, օգտագործվող   |

|տեղեկատվությունը     |նյութերը պետք է բավարարեն շահառուի հիգիենիկ և      |

|պահպանելը            |ֆիզիկական պահանջներին` հաշվի առնելով նրա հիմնական  |

|                     |և  ուղեկցող հիվանդությունների բնույթը              |

|                     |2) առավելագույն ծանրաբեռնվածությունը` համաձայն     |

|                     |շահառուի ֆիզիոլոգիական տվյալների.                  |

|                     |3) շահառուի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի|

|                     |ծառայություն կամ աջակցող միջոց, որը չի             |

|                     |համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին.  |

|                     |4) ծառայություն մատուցելուց հետո` նույն օրը,       |

|                     |ծառայություն ստացած անձանց տվյալները (ներառյալ     |

|                     |հեռախոսահամար), ինչպես նաև  շահառուի անձը հաստատող |

|                     |փաստաթղթերը և  անձնական քարտը (ներկայացուցչի       |

|                     |դեպքում նաև  աջակցող միջոց ստանալու գրավոր         |

|                     |լիազորագիրը) կազմակերպությունը մուտքագրում է       |

|                     |«Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական        |

|                     |համակարգ: Մարզերում մատուցած ծառայության վերաբերյալ|

|                     |Համակարգ մուտքագրումները կարող են իրականացվել      |

|                     |ծառայության մատուցման ավարտից հետո 2 օրվա          |

|                     |ընթացքում` անձնական քարտում նշելով մարզից          |

|                     |ծառայության փաստացի տրամադրման օրը:                |

|_________________________________________________________________________|

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18.02.2026
N 31-Ն
Հրաման