ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
3 նոյեմբերի 2025 թվականի N 26-Ն
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ) ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 43-րդ կետով
Հրամայում եմ`
1. Հաստատել շենքերի և շինությունների անձնագրերի լրացման (անձնագրավորման) մեթոդաբանությունը և անձնագրերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող` Դ. Գրիգորյան
2025-11-03
Հավելված
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2025 թ. նոյեմբերի 3-ի
N 26-Ն հրամանի
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ) ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անձնագրավորումը` շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի, շահագործման (օգտագործման) պայմանների և սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների համալիր է, որի նպատակը շենքերի և շինությունների անվտանգության և պատշաճ շահագործման նկատմամբ մշտադիտարկման ապահովումն ու տեղեկատվական հիմքի ստեղծումն է:
2. Անձնագրավորման արդյունքում կազմվում է շենքի անձնագիր (այսուհետ` անձնագիր), որը լրացվում է նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի և այլ տվյալների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից սահմանված օրինակելի ձևերին համապատասխան:
3. Անձնագրերում ներառված տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի համար` շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով:
4. Անձնագրավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սույն մեթոդաբանության, անձնագրերի օրինակելի ձևերին և դրանց լրացման/կազմման պահանջներին համապատասխան:
5. Անձնագրավորման աշխատանքների իրականացման արժեքը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
2. ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6. Սույն մեթոդաբանությամբ նախատեսված գործառույթների (անձնագրավորման) շրջանակներում կիրառման ենթակա իրավական ակտերի հիմնական ցանկը ներկայացված է ստորև.
.____________________________________________________________________.
|1) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ II-6.01-96 (ՄՍՆ 2.03-01-95) «Վտանգա- |
| |կոմիտեի նախագահի 2022|վոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա» |
| |թվականի հունիսի 14-ի | |
| |N 11-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|2) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանու-|
| |կոմիտեի նախագահի 2024|թյուն» |
| |թվականի հունվարի 15-ի| |
| |N 03-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|3) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինություն-|
| |կոմիտեի նախագահի 2024|ների հակահրդեհային պաշտպանության համակար- |
| |թվականի փետրվարի 22-ի|գեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային |
| |N 10-Ն հրաման |ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» |
|___|_____________________|__________________________________________|
|4) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և |
| |կոմիտեի նախագահի 2023|շինությունների ինժեներական պաշտպանությունը|
| |թվականի սեպտեմբերի |երկրաբանական վտանգավոր երևույթներից» |
| |28-ի N 09-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|5) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ I-2.01-99 «Ինժեներական |
| |նախարարության |հետազննություններ շինարարության համար: |
| |կոլեգիայի 1999 |Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր |
| |թվականի դեկտեմբերի | |
| |28-ի N 5 որոշում | |
|___|_____________________|__________________________________________|
|6) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային |
| |կոմիտեի նախագահի 2022|ճանապարհներ» |
| |թվականի դեկտեմբերի | |
| |12-ի N 28-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|7) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն |
| |կոմիտեի նախագահի 2020|շինարարություն. Նախագծման նորմեր» |
| |թվականի դեկտեմբերի |շինարարական նորմեր |
| |28-ի N 102-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|8) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, |
| |նախարարի 2004 թվականի|օդափոխում և օդի լավորակում» |
| |օգոստոսի 4-ի N 83-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|9) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» |
| |կոմիտեի նախագահի 2023| |
| |թվականի դեկտեմբերի | |
| |4-ի N 14-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|10)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և |
| |նախարարի 2014 թվականի|շինությունների հրդեհային անվտանգություն» |
| |մարտի 17-ի N 78-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|11)|ՀՀ ԿԱ քաղաքաշինության|ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական |
| |պետական կոմիտեի |լուսավորում» |
| |նախագահի 2017 թվականի| |
| |ապրիլի 13-ի N 56-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|12)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» |
| |նախարարի 2014 թվականի| |
| |մարտի 17-ի N 79-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|13)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում» |
| |կոմիտեի նախագահի | |
| |2022 թվականի հունիսի | |
| |21-ի N 12-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|14)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. |
| |նախարարի 2014 թվականի|Բազմաբնակարան բնակելի շենքեր» |
| |մարտի 31-ի N 93-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|15)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. Մաս II. |
| |կոմիտեի նախագահի 2022|Անհատական բնակելի տներ» |
| |թվականի նոյեմբերի | |
| |07-ի N 27-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|16)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և |
| |կոմիտեի նախագահի 2020|շինություններ» |
| |թվականի դեկտեմբերի | |
| |10-ի N 95-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|17)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական |
| |նախարարի 2014 թվականի|նշանակության շենքեր» |
| |ապրիլի 9-ի N 103-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|18)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի |
| |կոմիտեի նախագահի 2022|Հանրապետության քաղաքացիական պաշտպանության |
| |թվականի ապրիլի 04-ի |պաշտպանական կառույցներ» |
| |N 06-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|19)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական |
| |կոմիտեի նախագահի 2022|հաստատությունների շենքեր. |
| |թվականի հոկտեմբերի |նախագծման նորմեր» |
| |03-ի N 25-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|20)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին |
| |նախարարի 2014 թվականի|ջրամատակարարում և ջրահեռացում» |
| |մարտի 17-ի N 80-Ն | |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|21)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 40-01.02-2020 «Ջրամատակարարում. |
| |կոմիտեի նախագահի 2020|Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» |
| |թվականի դեկտեմբերի | |
| |28-ի N 103-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|22)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին |
| |կոմիտեի նախագահի 2022|ցանցեր և կառուցվածքներ» |
| |թվականի հուլիսի 8-ի | |
| |N 16-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|23)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների|
| |նախարարի 2014 թվականի|վերակառուցում, վերականգնում և ուժեղացում.|
| |մարտի 24-ի N 87-Ն |Հիմնական դրույթներ» |
| |հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|24)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 32-03.01-2024 «Կամուրջներ և |
| |կոմիտեի նախագահի 2024|խողովակներ» |
| |թվականի փետրվարի 14-ի| |
| |N 08-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|25)|ՀՀ քաղաքաշինության |ՍՆիՊ 2.06.15-85 «Տարածքների ինժեներական |
| |կոմիտեի նախագահի 2022|պաշտպանությունը ողողումներից և |
| |թվականի հունիսի 14-ի |հեղեղներից» |
| |N 11-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|26)|ՀՀ քաղաքաշինության |ՍՆիՊ 2.10.02-84 «Շենքեր և սենքեր |
| |կոմիտեի նախագահի 2022|գյուղատնտեսական արտադրանքի պահպանման և |
| |թվականի հունիսի 14-ի |վերամշակման համար» |
| |N 11-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|27)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-04.03-2023 «Շենքեր և սենքեր |
| |կոմիտեի նախագահի 2023|անասնաբուծական, թռչնաբուծական, |
| |թվականի հոկտեմբերի |գազանաբուծական. Նախագծման նորմեր» |
| |13-ի N 10-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|28)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-04.02-2023 «Ջերմոցներ» |
| |կոմիտեի նախագահի 2023| |
| |թվականի սեպտեմբերի | |
| |11-ի N 07-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|29)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-04.04-2023 «Սառնարանային շենքեր |
| |կոմիտեի նախագահի 2023|և շինություններ» |
| |թվականի դեկտեմբերի | |
| |6-ի N 17-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|30)|ՀՀ քաղաքաշինության |ՍՆիՊ 3.05.06-85 «Էլեկտրատեխնիկական |
| |կոմիտեի նախագահի 2022|սարքավորանքներ» |
| |թվականի հունիսի 14-ի | |
| |N 11-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|31)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ» |
| |կոմիտեի նախագահի 2023| |
| |թվականի նոյեմբերի 1-ի| |
| |N 12-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|32)|ՀՀ կառավարությանն |«Բնակելի, հասարակական, արտադրական |
| |առընթեր քաղաքաշինու- |շենքերի և շինությունների նախագծային |
| |թյան պետական կոմիտեի |փաստաթղթերի կազմը և բովանդակությունը |
| |նախագահի 2017 թվականի|սահմանող կանոններ» |
| |սեպտեմբերի 11-ի | |
| |N 128-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|33)|ՀՀ առողջապահության |«Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված|
| |նախարարի 2002 թվականի|համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող |
| |դեկտեմբերի 25-ի N 876|հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» |
| |հրաման |N 2-III-Ա2-1 սանիտարական կանոններ և |
| | |նորմեր |
|___|_____________________|__________________________________________|
|34)|ՀՀ առողջապահության |«Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների |
| |նախարարի 2002 թվականի|և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական|
| |նոյեմբերի 29-ի N 803 |պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 |
| |հրաման |սանիտարական կանոններ և նորմեր» |
|___|_____________________|__________________________________________|
|35)|ՀՀ առողջապահության |«Նախադպրոցական ուսումնական |
| |նախարարի 2024 թվականի|հաստատություններին ներկայացվող պահանջներ» |
| |փետրվարի 12-ի N 50-Ն |2.1.2.001-24 սանիտարական կանոններ և |
| |հրաման |հիգիենիկ նորմատիվներ» |
|___|_____________________|__________________________________________|
|36)|ՀՀ առողջապահության |«Աղմուկն աշխատատեղերում, բնակելի |
| |նախարարության 2002 |և հասարակական շենքերում և բնակելի |
| |թվականի մարտի 06-ի |կառուցապատման տարածքներում» հաստատված |
| |N 138 հրաման |N 2-III-11.3 սանիտարական նորմեր |
|___|_____________________|__________________________________________|
|37)|ՀՀ կառավարության 2021|«Կլիմայի փոփոխության հարմարվողականության |
| |թվականի մայիսի 13-ի |ազգային գործողությունների ծրագիր և |
| |N 749-Լ որոշում |2021-2025 թվականների միջոցառումների ցանկը |
| | |հաստատելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|38)|ՀՀ կառավարության 2015|«Հայաստանի Հանրապետությունում |
| |թվականի մարտի 19-ի |կառուցապատման նպատակով թույլտվությունների |
| |N 596-Ն որոշում |և այլ փաստաթղթերի տրամադրման կարգ» |
|___|_____________________|__________________________________________|
|39)|ՀՀ կառավարության 2006|«Հաշմանդամների և բնակչության |
| |թվականի փետրվարի 16-ի|սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, |
| |N 392-Ն որոշում |տրանսպորտային և ինժեներական |
| | |ենթակառուցվածքների մատչելիության ապահովման|
| | |կարգը հաստատելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|40)|ՀՀ առողջապահության |»»Հանրակրթական ծրագրեր իրականացնող |
| |նախարարի 2017 թվականի|ուսումնական հաստատություններին ներկայացվող|
| |մարտի 28-ի N 12-Ն |պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական |
| |հրաման |կանոնները և նորմերը հաստատելու և ՀՀ |
| | |առողջապահության նախարարի 2002 թվականի |
| | |փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը |
| | |կորցրած ճանաչելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|41)|ՀՀ առողջապահության |«Մանկապատանեկան մարզադպրոցների |
| |նախարարի 2018 թվականի|տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը |
| |հոկտեմբերի 27-ի |ներկայացվող պահանջներ» N 2.1.2.002-18 |
| |N 25-Ն |սանիտարական կանոնները հաստատելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|42)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 53-01-»Պողպատե կոնստրուկցիաներ» |
| |կոմիտեի նախագահի 2020| |
| |թվականի դեկտեմբերի | |
| |28-ի N 104-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|43)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 52-01-»Բետոնե և երկաթբետոնե |
| |կոմիտեի նախագահի 2021|կոնստրուկցիաներ» |
| |թվականի հունվարի 14-ի| |
| |N 02-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|44)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-04-2022 «Տանիքներ և տանիքածածկեր»|
| |կոմիտեի նախագահի 2022| |
| |թվականի հունիսի 22-ի | |
| |N 13-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|45)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքները |
| |կոմիտեի նախագահի 2022|շինարարությունում» |
| |թվականի հուլիսի 29-ի | |
| |N 17-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|46)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական |
| |կոմիտեի նախագահի 2022|կոնստրուկցիաների պաշտպանությունը |
| |թվականի օգոստոսի 17-ի|կոռոզիայից» |
| |N 18-Ն հրաման | |
|___|_____________________|__________________________________________|
|47)|ՀՀ արտակարգ |«Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ |
| |իրավիճակների նախարարի|վտանգի քարտեզը, Հայաստանի Հանրապետության |
| |2021 թվականի մարտի |տարածքի սեյսմիկ գոտիավորման քարտեզը և ըստ|
| |31-ի N 372-Ն հրաման |սեյսմիկ գոտիների համայնքների ու |
| | |բնակավայրերի ցանկը» |
|___|_____________________|__________________________________________|
|48)|ՀՀ կառավարության 2007|«Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային |
| |թվականի հոկտեմբերի |սեփականության պահպանման պարտադիր նորմերը |
| |4-ի N 1161-Ն որոշում |սահմանելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|49)|ՀՀ կառավարության 2023|«Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի |
| |թվականի նոյեմբերի |հետազննությունների անցկացման և |
| |23-ի N 2024-Ն որոշում|հետազննության արդյունքում տրված |
| | |եզրակացությունների վարման կարգը հաստատելու|
| | |և Հայաստանի Հանրապետության կառավարության |
| | |2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն որոշման |
| | |մեջ փոփոխություն կատարելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|50)|ՀՀ քաղաքաշինության |«Բազմաբնակարան շենքերի պահպանման, |
| |կոմիտեի նախագահի 2022|շահագործման, արդիականացման (այդ թվում` |
| |թվականի հունվարի 31-ի|էներգաարդյունավետության և |
| |N 02-Ն հրաման |էներգախնայողության բարձրացման) կանոնները |
| | |հաստատելու մասին» |
|___|_____________________|__________________________________________|
|51)|ՀՀ արտակարգ |«Շենքերի և շինությունների սեյսմիկ |
| |իրավիճակների նախարարի|խոցելիության մակարդակի (աստիճանի) |
| |2014 թվականի |գնահատման մեթոդական ցուցումներ» |
| |հոկտեմբերի 23-ի | |
| |N 957-Ա հրաման | |
|___|________________________________________________________________|
|52)|«Քաղաքաշինության մասին» օրենք |
|___|________________________________________________________________|
|53)|«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենք |
.____________________________________________________________________.
3. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ/ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ
7. Անձնագրավորման գործընթացի պատասխանատուներն են` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները (իսկ կառավարման մարմնի բացակայության դեպքում` համայնքը, ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերը, նոր կառուցվող շենքերի և շինությունների պարագայում` կառուցապատողները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ կամ սեփականատիրոջ և երրորդ անձի միջև կնքված պայմանագրով («Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենք, ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշում):
8. Անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննությունները և անձնագրավորումը պատվիրվում են այդ տների սեփականատերերի (իսկ սեփականության իրավունք գրանցված չլինելու դեպքում` դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր ունեցող անձանց) կողմից (ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2024-Ն որոշում):
9. Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին ամրացված կամ ամրացվելու է տվյալ շենքը կամ շինությունը:
4. ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ
10. Նոր կառուցվող կամ վերակառուցվող շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացը կարող է իրականացվել այդ շենքերի ու շինությունների նախագծի հեղինակի կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց կողմից` պայմանագրային հիմունքներով:
11. Նոր կառուցվող շենքի կամ շինության շահագործումից հետո, նախագծող կազմակերպության կողմից կարող է սահմանվել շենքի կամ շինության տեխնիկական վիճակի արտահերթ հետազննման ժամկետ:
12. ՀՀ պետական ու համայնքային, վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների անձնագրավորման ծախսերը ներառվում են դրանց հաստատված նախագծերի նախահաշվային փաստաթղթերում:
13. Նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման արդյունքում անձնագիրը կարող է լրացվել նախագծային կազմակերպության կամ համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող այլ կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով:
14. Անձնագիրը` ավարտված շենքի կամ շինության շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի հետ միասին, կարող է ներառվել հանձնաժողովի կողմից ներկայացվող փաստաթղթերում` պայմանագրի պահանջների շրջանակներում:
5. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ
15. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի համալիր հետազննության հիման վրա` համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից`
1) բազմաբնակարան շենքերի դեպքում` շենքերի կառավարման մարմինների հետ կնքված պայմանագրի համաձայն,
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների դեպքում` սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ և երրորդ անձի միջև կնքված պայմանագրի համաձայն:
16. Անձնագրավորման համար, բացի շենքի և շինության տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, հիմք են հանդիսանում նաև շենքի կամ շինության սեփականատիրոջ (բազմաբնակարան շենքի դեպքում` կառավարման մարմնի) մոտ պահպանված` շինարարության, նորոգման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական վիճակի նախորդ հետազննության եզրակացության մեջ, շինարարական աշխատանքների ավարտական ակտերում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, որոշակի տեղեկատվության կամ գծագրերի բացակայության դեպքում դրանք ենթակա են վերականգնման անձնագրավորման ընթացքում` չափագրման (գծագրեր, էսքիզներ), հետազննման, հաշվարկների կամ հարցումների միջոցով:
17. Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննման և անձնագրավորման արդյունքները պետք է համադրվեն բազմաբնակարան շենքերի նախագծման պահանջների հետ, որոնք սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերով:
18. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար շենքի կառավարման մարմնի կողմից նախօրոք կազմվում և հաստատվում է միջոցառումների ժամանակացույց` առնվազն տարեկան 2 անգամ (գարնանը և աշնանը) կառավարման մարմնի սկզբնական (ակնադիտական) զննման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի N 02-Ն հրամանով հաստատված կանոններ):
19. Անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքները պետք է համադրվեն անհատական բնակելի տների նախագծման պահանջների հետ, որոնք սահմանված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-02-2022 շինարարական նորմերով:
20. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է դրանց սեփականատերերի, իսկ բազմաբնակարան շենքերի դեպքում` շենքի շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին:
21. Ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև պետական (կամ համայնքի, վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին վերակառուցվող, վերականգնվող, նորոգվող, ուժեղացվող, արդիականացվող շենքերի անձնագրավորման ծախսերը ներառվում են դրանց շինարարության նախահաշվային արժեքներում (նախատեսվող ծախսերում):
22. Գոյություն ունեցող շենքերի կամ շինությունների (կառույցների, կառուցվածքների) անձնագրավորման արդյունքում անձնագիրը լրացվում է սույն մեթոդաբանության համաձայն:
23. Անհրաժեշտության դեպքում անձնագրի լրացմանը կարող է մասնակցել շենքի կամ շինության սեփականատերը (բազմաբնակարան շենքի դեպքում` կառավարման մարմնի ղեկավարը) կամ նրա ներկայացուցիչը:
24. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման կամ նորոգման դեպքում, դրանց անձնագրերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ընդունող հանձնաժողովի կողմից աշխատանքների ավարտման փաստը (ավարտական ակտը) հաստատելուց հետո:
25. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հերթական հետազննության արդյունքների հիման վրա անձնագրում կատարվում են համապատասխան լրացումներ կամ փոփոխություններ: Ընդ որում, շենքի և շինության առանձնահատկություններից ելնելով, կարող է նախատեսվել արտահերթ հետազննության ժամկետ:
6. ՇԵՆՔԻ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ. ԱՆՁՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
26. Անձնագիրը հանդիսանում է շենքի նախագծման, շինարարության, շահագործման բոլոր փուլերի, փաստացի տեխնիկական վիճակի, շահագործման պահանջների վերաբերյալ սահմանված ձևին համապատասխան կազմված տեխնիկական փաստաթուղթ, որը հավաստում է դրանց շահագործման պիտանիությունը (ոչ պիտանիությունը) և անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ապահովման համար:
27. Անձնագիրը ներառում է շենքի կամ շինության վերաբերյալ հետևյալ հիմնական տեղեկատվությունն ու տվյալները`
1) ընդհանուր բնութագրերի (հասցե, կառուցման տարեթիվ, հարկայնություն, ընդհանուր մակերես, տեխնիկական վիճակ, սեյսմակայունություն/երկրաշարժադիմացկունություն և այլն),
2) ներշենքային/ներքին ինժեներական համակարգերի և սարքավորումների,
3) ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների (գլխավոր հատակագծեր, տարածքների գծագրեր, հիմնակմախքի տարրեր և հանգույցներ), այդ թվում շենքի նկուղային և/կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, ինչպես նաև դրանցում նախատեսվող քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների` ապաստարանների և/կամ թաքստոցների,
4) էներգետիկ բնութագրի և էներգաարդյունավետության դասի,
5) հակահրդեհային համակարգերի և տարհանման սխեմաների,
6) ինժեներաերկրաբանական հետազննության արդյունքների,
7) պահպանման, սպասարկման, շահագործման պայմանների վերաբերյալ և այլն:
28. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները կամ դրանց մի մասն անձնագրում կարող են ներառվել անձնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին ներդիրների տեսքով: Ընդ որում, անձնագիրը կարող է լրացվել շենքի կամ շինության գործառական նշանակությունը բնութագրող ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ այլ ներդիրներով:
29. Բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար անձնագիրը լրացվում է սահմանված օրինակելի ձևերին համապատասխան, էլեկտրոնային և փաստաթղթային տարբերակներով` 3 օրինակ:
30. Անձնագիրը հաստատվում է պատասխանատու անձի ստորագրությամբ` մուտքագրված տվյալները հավաստի լինելու պայմանով:
31. Անձնագիրը հաստատվում է`
1) նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում` նախագծային կազմակերպության կամ լիազորված այլ պատասխանատու անձի կողմից,
2) գոյություն ունեցող շենքերի և շինությունների դեպքում` շենքերի կառավարման մարմինների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սեփականատերերի` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց լիազորած անձանց կողմից:
32. Անձնագիրը հաստատվելուց հետո` անձնագրի փաստաթղթային տարբերակի 3 օրինակներից մեկը պահպանվում է անձնագիրը կազմող (լրացրած) կազմակերպության մոտ, իսկ մեկական օրինակ այդ կազմակերպության կողմից 5-օրյա ժամկետում տրամադրվում է շենքի կամ շինության սեփականատիրոջը (գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի դեպքում` կառավարման մարմնի ղեկավարին) և այն համայնքի ղեկավարին, որի տարածքում գտնվում է շենքը կամ շինությունը: Անձնագրի էլեկտրոնային տարբերակը փոխանցվում է բոլոր 3 կողմերին: Համայնքի ղեկավարի կողմից ստեղծվում է անձնագրավորման տվյալների համայնքային (էլեկտրոնային) շտեմարան:
33. Անձնագիրը տրվում է անժամկետ: Համայնքի ղեկավարի կողմից շենքի կամ շինության սեփականատիրոջը (բազմաբնակարան շենքի դեպքում` կառավարման մարմնին) կարող է տրամադրվել անձնագրի պատճենահանված տարբերակ` դիմումը ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում: Անձնագրի բնօրինակի կորստի դեպքում կարող է պատվիրվել նոր անձնագիր` պայմանագրային հիմունքներով:
34. Շենքի կամ շինության վերակառուցման (կամ գործառնական նշանակության փոփոխման) դեպքում կարող է կազմվել նոր անձնագիր, եթե մինչև վերակառուցումն անձնագիրը բացակայել է կամ գոյություն ունեցող անձնագրում կատարվում են ծավալուն լրացումներ ու փոփոխություններ` Կառուցապատողի և նախագծային կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն (անձնագրավորման ծախսերը ներառվում են նախահաշվային արժեքում կամ նախատեսվում կնքվող պայմանագրով):
35. Շենքի կամ շինության գույքային իրավունքների փոխանցման, առուվաճառքի, փոխանակման, նվիրատվության, ժառանգության, կառավարման փոխանցման, վարձակալության դեպքում շենքի անձնագիրը հանձնման-ընդունման ակտով փոխանցվում է նոր տնօրինողներին, որպես ակտի անբաժանելի մաս կազմող փաստաթուղթ:
36. Շենքի կոնստրուկտիվ և ինժեներական համակարգերի փոփոխությունների, վերակառուցման և արդիականացման, սեյսմազինվածության բարձրացման, տեխնիկական վիճակի նոր հետազննության, շենքի գործառական նշանակության փոփոխության, բազմաբնակարան շենքի կառավարման ձևի փոփոխության և այլ փոփոխությունների պարագայում այդ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան տվյալներն արտացոլվում են անձնագրում:
7. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
37. Հայաստանի Հանրապետության տարածքի շենքերի և շինությունների անձնագրային տվյալների հավաքագրումն իրականացվում է եռաստիճան (համայնք, մարզ, քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին) համակարգով` ամենամսյա կտրվածքով:
38. Տվյալ համայնքում գտնվող շենքերի և շինությունների անձնագրերի էլեկտրոնային տարբերակները հավաքագրվում և համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում են համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին), իսկ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե:
39. Հավաքագրված անձնագրային տվյալների ամփոփումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն, անձնագրավորման տվյալների էլեկտրոնային համակարգում ընդգրկելու միջոցով:
8. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության (IV և V) աստիճանով դասակարգված շենքերի ու շինությունների համար` փուլային եղանակով, հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.
1) հանձնման-ընդունման գործընթացում գտնվող նորակառույց` և կառուցման ընթացքում գտնվող շենքերի ու շինությունների համար.
ա. նախագծման ենթակա կամ նախագծման ընթացքում գտնվող շենքերի և շինությունների նախագծանախահաշվային փաստաթղթերը (նախագծի բացատրագիրը և նախահաշիվը) ներառում են պարտադիր պահանջներ շենքի անձնագրավորման կազմակերպման և անձնագրի կազմման համար անհրաժեշտ խոշորացված ծախսերի վերաբերյալ,
բ. շենքերի և շինությունների կառուցապատման մասով կնքման ենթակա կապալի պայմանագրերը ներառում են պարտադիր պահանջներ շենքի անձնագրի կազմման (ձեռքբերման) վերաբերյալ,
գ. շենքերի և շինությունների կառուցապատման մասով կապալի գործող պայմանագրերի կողմ հանդիսացող Կառուցապատողը (Պատվիրատուն), իր միջոցների հաշվին ապահովում է շենքի անձնագրի ձեռքբերման կամ կազմման գործընթացը:
2) գոյություն ունեցող շենքերի և շինությունների համար` ոչ ուշ, քան տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացվելուց հետո վեցամսյա, իսկ վերակառուցման, վերականգնման, նորոգման, ուժեղացման, արդիականացման աշխատանքների ավարտից հետո` եռամսյա ժամկետում:
41. Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է շենքերի և շինությունների ծրագրային հետազննությանն ու դրանց տեխնիկական վիճակի գնահատմանը զուգահեռ` ոչ ուշ, քան 10 տարին մեկ պարբերականությամբ:
42. Շենքերի արտահերթ (այդ թվում անձնագրերում համապատասխան փոփոխությունները) հետազննությունը կարող է կատարվել.
1) շենքի գործառնական նշանակության փոփոխության դեպքում,
2) շահագործման պայմանների փոփոխության դեպքում (մասնավորապես բեռնվածքների մեծացման),
3) շենքերի կոնստրուկցիաներում վնասվածքների առկայության դեպքում, որոնք առաջացել են երկրաշարժի, սողանքների, փոթորիկների, հրդեհների, հիմնատակի գրունտների անհավասարաչափ նստվածքների և այլ ազդեցությունից:
9. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ
43. Հետազննության արդյունքների հիման վրա կազմվում է շենքի (շինության) անձնագիրը, որով ներկայացվում է տեղեկատվություն դրա երկրաշարժադիմացկունության և մասնագիտական կարծիք շենքի քանդման/ապամոնտաժման, վերակառուցման (նշելով մակարդակն ու եղանակը) կամ դրա նշանակության փոփոխության, հետագա շահագործման նպատակահարմարության մասին:
44. Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը և դրանցում ներառման (լրացման) ենթակա տեղեկատվությունը ներկայացված են ըստ աղյուսակներ` 1-ի, 2-ի, 3-ի:
աղյուսակ 1
._____________________________________________________________________.
| | Շենքի լուսանկար|
|___|_________________________________________________________________|
| | ԱՆՁՆԱԳԻՐ |
| | (օրինակելի ձև) |
|___|_________________________________________________________________|
| | ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ. |
| | ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ |
|___|_________________________________________________________________|
|1. |Շենքի հասցեն` (մարզ, համայնք, բնակավայր, փոստային | |
| |բաժանմունքի դասիչ, թաղամաս, փողոց, շենքի համար) | |
| |___________________________________________________|_____________|
| |Պատվիրատուն/Պատասխանատուն (բազմաբնակարան շենքի | |
| |կառավարման մարմին, պետական կառավարման մարմին, | |
| |տեղական ինքնակառավարման մարմին, այլ | |
| |կազմակերպություն, սեփականատեր (կամ Կառուցապատող)) | |
|___|___________________________________________________|_____________|
|1) |Կառուցման տարեթիվը | |
|___|___________________________________________________|_____________|
|2) |Շինարարական կազմակերպության անվանումը (բնակելի տան | |
| |դեպքում սեփականատիրոջ անունը, ազգանունը) | |
|___|___________________________________________________|_____________|
|3) |Շահագործման հանձնման տարեթիվը | |
|___|___________________________________________________|_____________|
|4) |Նախագծի տեսակը (անհատական, տիպարային` սերիա) | |
|___|___________________________________________________|_____________|
|5) |Նախագիծը մշակած կազմակերպությունը (բնակելի տան | |
| |դեպքում` ճարտարապետահատակագծային առաջադրանքը, | |
| |շինարարության թույլտվությունը) | |
|___|___________________________________________________|_____________|
|6) |Շենքի տեղակայման տարածագնահատման գոտին | |
|___|___________________________________________________|_____________|
|7) |Հողամասի կադաստրային ծածկագիրը | |
|___|___________________________________________________|_____________|
|8) |Հողամասի ընդհանուր մակերեսը (քմ), որից` | |
|___|___________________________________________________|_____________|
|ա. |Շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի | |
| |(այդ թվում` շենքի տակ գտնվող) ընդհանուր | |
| |մակերեսը (քմ) | |
|___|___________________________________________________|_____________|
|բ. |Շենքի կադաստրային ծածկագիրը | |
|___|___________________________________________________|_____________|
|գ. |Վերգետնյա հարկերի թիվը/բարձրությունը (մ) | |
|___|___________________________________________________|_____________|
|դ. |Ստորգետնյա հարկերի թիվը/բարձրությունը (մ) | |
|___|___________________________________________________|_____________|
|ե. |Մուտքերի թիվը | |
|___|___________________________________________________|_____________|
|9) |Շինարարական ծավալը (խմ), այդ թվում` | |
|___|___________________________________________________|_____________|
|ա. |0.00 նիշից ցածր | |
|___|___________________________________________________|_____________|
|բ. |0.00 նիշից բարձր | |
|___|___________________________________________________|_____________|
|10)|Շենքի կառուցապատման մակերեսը (քմ) | |
|___|___________________________________________________|_____________|
|11)|Շենքի ընդհանուր մակերեսը (քմ), այդ թվում` | |
|___|___________________________________________________|_____________|
|ա. |0.00 նիշից ցածր | |
|___|___________________________________________________|_____________|
|բ. |0.00 նիշից բարձր | |
|___|___________________________________________________|_____________|
|12)|Կոնստրուկտիվ լուծումը (քարի կամ աղյուսի շարվածքից | |
| |կրող պատերով, խոշորաբլոկային, խոշորապանելային, | |
| |կարկասային, կարկասապանելային, միաձույլ ե/բ-ից, | |
| |ծածկերի բարձրացման եղանակով, փայտե շենքեր և այլն) | |
|___|___________________________________________________|_____________|
|13)|Շենքի ֆիզիկական մաշվածությունը (%) | |
|___|___________________________________________________|_____________|
|14)|Շենքի վնասվածության աստիճանը | |
|___|___________________________________________________|_____________|
|15)|Շենքի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը | |
| |(լավ, բավարար, անբավարար, վթարային) | |
|___|___________________________________________________|_____________|
|16)|Շենքի էներգաարդյունավետության դասը | |
| |(A++,A+,B+,B,C+,C,C-,D,E) | |
|___|___________________________________________________|_____________|
|17)|Շենքը հանդիսանում է պատմության և մշակույթի անշարժ | |
| |հուշարձան | |
|___|___________________________________________________|_____________|
|ա. |նշել նշանակությունը` հանրապետական, | |
| |տեղական/մարզային | |
|___|___________________________________________________|_____________|
|18)|Շենքի կառավարման ձևը (համատիրություն, | |
| |լիազորագրային, հավատարմագրային, համայնքի ղեկավարի | |
| |կամ սեփականատիրոջ կողմից կառավարում) | |
|___|___________________________________________________|_____________|
|19)|Այլ տեղեկատվություն | |
|___|___________________________________________________|_____________|
|2. |ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |Չափման|Ցուցա-|
| |(բնակարաններ, հիմնական կամ օժանդակ շինություններ` |միավոր|նիշ |
| |ՀՀ կառավարության 15.04.2021թ N 600-Ն որոշման | | |
| |համաձայն) | | |
|___|___________________________________________________|______|______|
|1) |Ընդհանուր թիվը և մակերեսը, այդ թվում ըստ |միավոր| |
| |սեփականության իրավունքի սուբյեկտների |/քմ | |
|___|___________________________________________________|______|______|
|2) |Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն |միավոր| |
| | |/քմ | |
|___|___________________________________________________|______|______|
|3) |Պետական սեփականություն |միավոր| |
| | |/քմ | |
|___|___________________________________________________|______|______|
|4) |Համայնքային սեփականություն |միավոր| |
| | |/քմ | |
|___|___________________________________________________|______|______|
|3. |ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ բացառությամբ | | |
| |ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող | | |
| |շինությունների | | |
|___|___________________________________________________|______|______|
|1) |Ընդհանուր թիվը և մակերեսը, այդ թվում ըստ | | |
| |սեփականության իրավունքի սուբյեկտների և գործառական | | |
| |նշանակության | | |
|___|___________________________________________________|______|______|
|2) |Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն | | |
|___|___________________________________________________|______|______|
|3) |Պետական սեփականություն | | |
|___|___________________________________________________|______|______|
|4) |Համայնքային սեփականություն | | |
|___|___________________________________________________|______|______|
|5) |Ստորգետնյա ավտոկայանատեղիների ընդհանուր մակերեսը | | |
| |(այդ թվում ներկառուցված կամ տեղակայված | | |
| |ապաստարանների կամ թաքստոցների), ավտոտրանսպորտային | | |
| |միջոցների կայանման տեղերի թիվը | | |
|___|___________________________________________________|______|______|
|4. |ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ | | |
| |ՏՆԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ| | |
| |ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | |
|___|___________________________________________________|______|______|
|1) |Ընդհանուր մակերեսը, այդ թվում` | | |
|___|___________________________________________________|______|______|
|ա. |Նկուղ (այդ թվում ներկառուցված կամ տեղակայված | | |
| |ապաստարան կամ թաքստոց)` բարձրությունը, մակերեսը | | |
|___|___________________________________________________|______|______|
|բ. |Տեխնիկական հարկ` բարձրությունը, մակերեսը | | |
|___|___________________________________________________|______|______|
|գ. |Կիսանկուղային (որմնախարսխային) հարկ (այդ թվում | | |
| |ներկառուցված կամ տեղակայված ապաստարան կամ թաքստոց)`| | |
| |բարձրությունը, մակերեսը | | |
|___|___________________________________________________|______|______|
|դ. |Ձեղնահարկ` բարձրությունը, մակերեսը | | |
|___|___________________________________________________|______|______|
|ե. |Մանսարդային հարկ` բարձրությունը, մակերեսը | | |
|___|___________________________________________________|______|______|
|զ. |Սանդղավանդակ` թիվը, դասավորվածությունը, մակերեսը | | |
|___|___________________________________________________|______|______|
|5. |ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ | | |
|___|___________________________________________________|______|______|
|1) |ՈՒղղանկյունաձև, Գ-աձև, Պ-աձև, Տ-աձև, Ն-աձև, |(մ) | |
| |կլոր, բարդ եզրագիծ ունեցող | | |
|___|___________________________________________________|______|______|
|2) |Շենքի բաժանումը հատվածամասերի հակասեյսմիկ | | |
| |կայաններով | | |
|___|___________________________________________________|______|______|
|3) |Տեղակայման տարածքի սեյսմիկ ազդեցության ընդունված | | |
| |մակարդակը | | |
|___|___________________________________________________|______|______|
|4) |Ըստ գոյություն ունեցող նախագծի (սեյսմիկ գոտի` | | |
| |բալայնություն, գրունտի արագացում ըստ g-ի) | | |
|___|___________________________________________________|______|______|
|5) |Ըստ գործող նորմերի (սեյսմիկ գոտի` գրունտի արագացում| | |
| |ըստ g-ի) | | |
|___|___________________________________________________|______|______|
|6) |Շենքի երկրաշարժադիմացկունության գնահատականը | | |
| |համաձայն գործող նորմերի (սեյսմակայուն է, կամ չի | | |
| |բավարարում երկրաշարժադիմացկուն շինարարության | | |
| |նորմերի պահանջներին` վնասվածության, տեղանքի սպասվող| | |
| |սեյսմիկ ազդեցության կամ նորմերի պահանջների փոփոխման| | |
| |պատճառով) | | |
|___|___________________________________________________|______|______|
|7) |Շենքի հետագա շահագործման վերաբերյալ | | |
| |առաջարկություններ (շենքը կարող է շահագործվել, | | |
| |պահանջվում է մասնակի վերակառուցում, պահանջվում է | | |
| |ամբողջական վերակառուցում, շենքը ենթակա է քանդման/ | | |
| |ապամոնտաժման) | | |
|___|___________________________________________________|______|______|
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում