Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ ...

 

13.03.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2021 թվականի N 987-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. հունիսի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունիսի 17-ի

N 987-Ն որոշման

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է հետևյալ դեպքերում`

1) հատուկ պահպանվող և անտառային նշանակության տարածքների ստեղծման.

2) գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի (ճահճացած, գերխոնավացած, աղակալված, էրոզացված) հողամասերն անտառային, ջրային կամ պահուստային հողերի փոխադրման.

3) ճանապարհների, էլեկտրահաղորդման և կապի գծերի կամ ենթակայանների, գազաբաշխիչ կետերի, հենասյուների, գազատարների և այլ խողովակաշարերի, երկաթուղային գծերի, ցամաքուրդների և այլ նմանատիպ օբյեկտների (այսուհետ` գծային օբյեկտներ) կառուցման և սպասարկման.

4) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցապատման` ճանապարհի առանցքից մինչև 100 մ հեռավորությամբ, իսկ մարզային (տեղական) ճանապարհների դեպքում` 50 մ հեռավորությամբ.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.

6) երկրի պաշտպանության և պետության անվտանգության օբյեկտների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության և պահպանման նպատակով ինժեներատեխնիկական կառույցների կառուցման և սպասարկման.

7) Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման.

8) ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման (օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության, լեռնահատկացման ակտի և ընդերքօգտագործման պայմանագրի առկայությամբ).

9) բնակելի տների և բնակելի շենքերի կառուցման և սպասարկման, ինչպես նաև կառուցված հասարակական նշանակության օբյեկտների ընդլայնման.

10) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների (ներառյալ գերեզմանատների) կառուցման և սպասարկման.

11) ջրամբարների, ոռոգման նպատակներով կառուցվող ջրավազանների, մաքրման կայանների, ջրօգտագործման թույլտվություն ստացած խորքային հորերի և պոմպակայանների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման ու սպասարկման.

12) Օրենքով սահմանված ժամկետներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտեում հաշվառվածինքնակամ կառուցված շինությունների օրինականացման.

13) առողջապահական, կրթական, սպորտի և սոցիալական օբյեկտների կառուցման.

14) այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերը` արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների, հասարակական նշանակության շինությունների, պահեստարանների կառուցման և սպասարկման.

15) հողամասերի նպատակային նշանակություններին առնչվող անճշտությունների ուղղմման.

16) ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ընդլայնման և շահագործման.

17) արտափողոցային (ճոպանուղու, մոնոռելսի) հասարակական տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման.

18) տիեզերքի գործունեության բնագավառի օբյեկտների կառուցման.

19) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

(հավելվածը փոփ. 12.03.2026 թիվ 282-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2021 թվական:

 

6

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2021
N 987-Ն
Որոշում